ՁՈՆ ԶԻՆՎՈՐԻՆ, ԾԻՍԱԿԱՆ ՂԱՓԱՄԱ․․․․2022թ․

Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի

Իրականացումը՝ Ազգագրության ձմեռային փառատոնով
Բովանդակությունը՝ ծիսական ղափամա, ձոն զինվորին, Սուրբ Սարգսի նախատոնակ
Մասնակիցներ՝ կրթական համայնք, սովորողներ, դասավանդողներ, հյուրեր, կրթահամալիրի բարեկամ, այլք․․․․․

Հունվարի 28
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
Ժամը՝ 11․00-11.20 Խաղաղության ժամերգություն Սբ․ Սուրբ Երրորդություն եկեղեցում․ համակարգումը՝ Լիսիցյան ծեսերի կենտրոնի
Ժամը՝ 11․20-11․30 Տոնախմբություն եկեղեցու բակում․ պարերգեր․ Ակներ համույթ և ընկերներ

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
Ժամը՝ 11․30-ից համայնքային միասնական քայլք դեպի կրթահամալիրի Մայր դպրոց․ կազմակերպումը՝ դպրոցների ղեկավարների

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ Բաբաջանյան 25)
Ժամը՝ 11․45-12․00 Դդմահամտես-ցուցահանդես Մայր դպրոցումի շքամուտք-նախասրահում․ համակարգումը՝ կազմակերպիչ դպրոցների
Ժամը՝ 12․00-12․45 Մարմարյա սրահ․ տոնախմբություն
Ծրագրում՝

Հարություն Թոփիկյանի ուսուցչական երգչախումբ. Ես Իմ անուշ Հայաստանի. խոսք՝ Ե. Չարեցի, երժշտ.՝ Տիգրան Մանսուրյանի

Խրոխտ Յարխուշտա. Տիգրան Զոհրաբյան և ընկերներ

Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրվան ընդառաջ․
Միասնական ընթերցանություն․ (Նյութի աղբյուրն այստեղ)

Սուրբ Սարգիսն էր խըռ ձիավոր,
 Ձեռքի մըզրախ փունջուխավոր.
Առավ թռավ զըր սիրու կաքավ.
Սիրու ճանապարհ մըզի տվավ։ 
Սուրբ Սարգիսն էր մեծ զորավոր.
Ջահել ջիվան, ինք ձիավոր,
Տուշմընին հաղթող ՝ իր սուրբ հավատով.
Զինք ձենողին՝ շուտով հասնող։
Քեզի մեռնիմ, ով սուրբ Սարգիս,
Ջահել ձիովդ մեզի էլ հասնիս.
 Թոփ մըզրխովդ իմդատ էղնիս,
 Մեզի հասցուս մեր մուրազին:

Միասնական հայրենյան կատարում. Առաքել, Մուշեղ
Առաքել, Մուշեղ լեռներուց իջան,
Առաքել, Մուշեղ լեռներուց իջան,
Ավերակ ջաղաց, հոգի ջան, եղան օթևան:
Ավերակ ջաղաց, հոգի ջան, եղան օթևան:


Երկինք թող շնորհե, նրանց վառ պսակ,
Երկինք թող շնորհե, նրանց վառ պսակ,
Մենք էլ վառ պահենք, հոգի ջան, նրանց հիշատակ:
Մենք էլ վառ պահենք, հոգի ջան, նրանց հիշատակ:

Դե զարկեք, զարկեք,
Դե զարկեք քաջ-քաջ,
Դե զարկեք, տղերք,
Դե զարկեք քաջ-քաջ,

Դե զարկեք, զարկեք,
Դե զարկեք քաջ-քաջ,
Տիրոջ սուրբ կամքով հոգի ջան
Մենք կերթանք առաջ:
Տիրոջ սուրբ կամքով հոգի ջան
Մենք կերթանք առաջ:

Միասնական ընթերցանություն. Ե. Չարենց

Կուզեմ հիմի փչե զուռնեն – հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ -ու բաց ըլիմ մինչև էգուց:

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի ու լաց ըլիմ մինչև էգուց:

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
Ընկերների սուփրին գինի ու հա՛ց ըլիմ մինչև էգուց:

Երթամ – ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազի՜զ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց:

Խրոխտ Թրապար. Լաերտ Գրիգորյան և ընկերներ

Միասնական հայրենյան երգ. Տեսեք աղավնին

Տեսեք աղավնին Նոյան տապանին,
Եկած ու կանգնած ի սար Տավրոսին,
Ավետիս կուտա հայկյա սերունդին,
Թե եկավ գարուն Թորգոմա զարմին:

Շուքի պես անցան այս հինգ մեծ դարեր,
Լացին հայրենյաց դաշտեր ու սարեր.
Հերիք է մեզի, հերիք է, հայեր,
Հերիք մեր բաժին արցունք ու ավեր:

Սեբաստիայի Թամզարա. Արմենուհի Թամոյան և ընկերներ

Միասնական կատարում. ՍԱՐԴԱՐԱՊԱՏ. խոսք՝ Պարույր Սևակ, երժշտ.՝ Էդգար Հովհաննիսյան

Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար:
Այսպէս ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:

Զանգե՛ր, ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար պատից:
Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:

Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք,
Մենք չհանգանք, դեռ կգանք՝
Երբ տան զանգը, ահազանգը՝
Որ մեր հոգու պարտքը տանք:

Զանգե՛ր, ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար պատից:
Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:

Անվանական մրցանակների հանձնում

Ալաշկերտի խրոխտ քոչարի

Ակներ ազգագրական համույթ. Գողթան մանկտի. Աննա Երիցյան և ընկերներ
Գողթան մանկտիք, ահա ձեզ,
Շքեղ փառաց ասպարեզ,
Օ՜ն փութացեք, խումբ կազմեցեք,
Պսակ անթառամ մնա ձեզ:
Դուք ամենից եք զրկված,
Փառքեր ունիք, բայց կորած,
Հայ եղբայրները Ձեր ճնշված,
Ու Հայրենիքն ավերված:
Գիտե՞ք, ու՞յք են Ձեր նախնիք,
Բանաստեղծից եք, որդիք,
Որ քնարով, ոսկե լարով,
Հայրենիքին փառք բերին:

Միասնապար Լուտկի

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 25
ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: