Ամանորյա համերգ-հանդիպում, դեկտեմբերի 28, 2021թ․

Ամանորյա համերգ-հանդիպում, Դեկտեմբերի 28, 2021թ.

 Ժամը՝ 12․00 «Տարեմուտի լավաշթխիկ» Ագարակում

 Ժամը՝ 14․00 կրթահամալիրի Քոլեջ
Նախագծի իրականացումը՝ «Ձմեռային ազգագրական փառատոն» 2021թ նախագծով
Բովանդակությունը՝ Ծննդյան ավետիսներ, պարեգեր, պարեր
Համերգ-պարապմունքի մասնակիցներ՝ կրթահամալիրի  Արևելյան,  Արևմտյան, Հյուսիսային, Հարավային, Միջին, Ավագ դպրոցների , Քոլեջի   դասավանդողներ, հյուրեր, ծնողներ…………
Հյուրասիրությունը՝ կրթահամալիրի դպրոցների
Համակարգող՝  Լիսիցյան ուսումնական կենտրոն

Ծրագրում.

Քրիստոս ծնավ և հայտնեցավ:
Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս,
Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս:
 Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,
Մեր հարսներուն փայն ալ  բերեք, ավետիս,
Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,
Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:
 Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,
Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,
Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,
Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

Միասնական պար․ Էրզրումի շորոր

  • Ամանորյա ժողովրդական մաղթանք.

Բարով եկար Նոր տարի,
Տուր մեզի ցորեն, գարի,
Մեր փեթակն ալուր կուզե,
Տանտիկինը եղ կուզե,
Բուխարիկս մուխ կուզե,
Մեր օջախը փետ կուզե,
Այգուն, բաղչին պտուղ տուր,
Հիվանդություն թող չըլնի,
Ապրիք շատ ու շատ տարի:

Միասնական օրվա աչքալուսանք

Բարի լույսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անու՜շ, անու՜շ,
Լույսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անու՜շ, անու՜շ:

Առուն հովտեն փախուստ կտա
Գըլգըլալեն անու՜շ, անու՜շ,
Տաղ կըկարդա քարեն կաքավ
Կըղկըղալեն անու՜շ, անու՜շ:

Երամ կապած կռունկն եկավ
Կըռկըռալեն անու՜շ, անու՜շ,
Բարակ հովը կըշընկշընկա
Զըլզըլալեն անու՜շ, անու՜շ:

Հարս ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անուշ, անուշ,
Ծաղկանց բուրմունք անմահական,
Սըրսըրալեն անուշ, անուշ:

Միասնական պար Բուլուլ

  • Միասնական կատարում. «Նոր տարի». խոսք՝ Ռափայել Պատկանյան

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն․
Չարը կորչեր, ու բարին
Բուն դըներ մեր սըրտերուն։

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Ազատ շընչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան։

Հայե՛ր, երբեք չերկմըտենք,
Կըկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն։

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն․
Չարը կորչեր, ու բարին
Բուն դըներ մեր սըրտերուն։

  • Միասնական մաղթանք.
    Արդ ցնծացեք, ուրախացեք, Ավետիս,
    Հասօր ծնունդն ի Մայրամա, Ավետիս,
    Շնչաց բերեց Հիսուս Որդին, Ավետիս,
    Արդ ցնծացեք, ուրախացեք, Ավետիս:
  • Միասնական պարերգԼաչինու Մանան․

Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Լաչին պառկե ջուխտ է բերի,
 Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
 Ճամոն էկե, բան չէ բերի,
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:
Էրկու սրբո ըլոճ է բերի,
 Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Էրնե ճամփին ինկե գերի,
 Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Լաչին նըստե, բուրդ կըգըզե,

Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Սիրող էկե, դուռ կըբրթե,

Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Դու մոր ըսա՝ գա դուռ բանա ,
Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Էլման բանա՝ մարդ չիմանա:
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

  •  Միասնապար՝ Հոյ Նար գյովնդ

Պարուսույցներ՝ Տիգրան Զոհրաբյան, Լաերտ Գրիգորյան, Արեն Պողոսյան
Պարերգ՝ 
Մարինե Մկրտչյան, Սեդա Թևանյան, Մարիամ Մնացականյան
Երաժիշտներ՝ 
 Մարինե Ոսկանյան, Արմենուհի Թամոյան, Լուիզա Քեշիշյան, Աչեր Բաստաջյան

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 25 ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s