Ուսուցչի լույսը. Սուրբ Ծննդյան նախաճրագալույց. հունվարի 5, 2022թ.

Սուրբ Ծննդյան ծես

Հունվարի 5, ժամը՝ 14:30, Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Մարմարյա սրահ
Համակարգումը՝ Դպրաց դասի
Պատասխանատուներ՝ կրթահամալիրի դասավանդողների, սովորողների երգեցիկ խմբեր
Երգեհոնը՝ Լիլիթ Առաքելյանի
Ծիսական հյուրասիրությունը՝ կրթահամալիրի արհմիության. ազգագրության փառատոնով ազգային խոհանոցի զարգացման և ներկայացման պատասխանատու՝ Գոհար Եղոյան
Տոնի մանրամասն նկարագրությունը՝ Նունե Մովսիսյանի «Կակաչ» բլոգէջից՝ Սուրբ Ծննդյան ծեսը հայոց մեջ

Ծրագրում՝

Միանական կատարում. «Այսօր տօն է»

Այսօր տօն է սուրբ ծննդեան, աւետիս,
Տեառն մերոյ եւ յայտնութեան, աւետիս,
Այսօր արեւն արդարութեան, աւետիս,
Երեւեցաւ ի մէջ մարդկան, աւետիս,
Այսօր հրեշտակք յերկնից իջան, աւետիս,
Ընդ մեզ օրհնեն զանմահ արքայն, աւետիս:
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ:

  • Հ. Թոփիկյանի ուսուցչական երգչախումբ. Մ. Եկմալյան «Ով, Հայոց աշխարհ», «Այսօր ցնծան երկնայինքն». Սուրբ Աստվածածնի ծննդյան շարական

Ո՜վ Հայոց աշխարհ,
Հարազատ պայծառ,
Զավակներիդ օթևան,
Հավերժական հանգրվան:

Քո հպարտ երգը,
Քո ազատ կյանքը,
Թող հնչի հավետ,
Թող ծաղկի հավետ:

Ո՜վ Հայոց մեր աշխարհ,
Դու ցընծա՛ դարեդար:

Այսօր ցնծան երկնայինքն

Այսօր ցնծան երկնայինքն եւ պար առեալ ի բարձունս.
երգեն զերգս հոգեւորս յաւուր ծննդեան Սրբուհւոյն:

Այսօր վերինն Սիովն գոչեն զերգս սրովբէիցն
զԵրեքսրբեանն ասելով յաւուր ծննդեան Սրբուհւոյն:

Այսօր աստեղք եւ լուսին ընդ արեւու հրճուելով
գովեն զլոյսն ի Հօրէ յաւուր ծննդեան Լուսոյ Մօրն:

  • Սուրբ Աստվածածնին նվիրված հոգևոր երգ
    Միասնական ընթերցանություն

 Խնկի ծառին նման ես, պտուղ դու քաղցրահամ ես,
զԲարի պտուղ բերեալ ես, Աստուածածի´ն, մեղա՛յ քեզ…

Դու հողանիւթ սրովբէ ես, հարսն ի յերկրէ յերկինս ես,
զԱստուած մարմնով ծնեալ ես, Աստուածածի´ն, մեղա՛յ քեզ…

Դու յորդառատ աղբիւր ես, ծարաւելոց արբումն ես,
Մեղաւորաց քաւիչ ես, Աստուածածի´ն, մեղա՛յ քեզ…

Դու լուսեղէն տաճար ես, ոսկիապատ խորան ես,
Դու մարգարիտ, անգին ես, Աստուածածի´ն, մեղա՛յ քեզ:
Շարականի կատարումը՝ Աչեր Բաստաջյանի

Միասնական Ավետիս

Բարով, բարով էս տաճարով, ավետիս, ավետիս,

Սուն ու գերան հազարաշեն, ավետիս, ավետիս։

Աս տուն շինած գարնան ծաղկով, ավետիս, ավետիս,

Աս տան քարեր սուրփ մարկըրիտ, ավետիս, ավետիս։

Կըտեր հողը խնկան փոշի, ավետիս, ավետիս,

Հողի վրեն ծալած ոսկի, ավետիս, ավետիս։

Թոնիրները եկեղեցի, ավետիս, ավետիս,

Լավաշները գործած խաչեր, ավետիս, ավետիս։

Հացթուխները խանում-խաթուն, ավետիս, ավետիս,

Հարսներ բոլոր քանց եղվընիկ, ավետիս, ավետիս։

Տուն ավլողը ջուխտ աղունակ, ավետիս, ավետիս

Ձեռ ավելը փունջ մանուշակ, ավետիս, ավետիս։

  • Սուրբ Ծննդյան ժողովրդական մաղթանք.

Սուրբ գիշեր էր, լուռ մթութիւն

Երկնքի վրայ աստղ մը փայլուն:

Կը շողշողար, լոյս կը սփռէր,

Յայտնության լուրը կաւետէր:

Ծնած էր մեզ լոոյս մեծ Արքայ,

Բեթղեհէմի քաղաք հնամեայ.

Մսուրին մէջ ցուրտ ու խոնաւ

Խոնարհ որդի, հզօր Արքայ:

Միասնական ընթերցանություն. Էջմիածին. Խոսքերի հեղինակ` Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյան (Ներսես Վանական):
Մեղեդի` Մարի Պոզապալյան

Ես մեղավոր ու անցավոր,
Հազար անգամ ապաշխարող,
Սակայն երբեք չարդարացող,
Ես մեղավոր մի ուխտավոր:
Էջմիածին, Էջմիածին,
Էջմիածին, Էջմիածին:
Ես մեղավոր մի ուխտավոր:

Ես մի ընծա քո խորանում,
Մի կաթիլ խունկ քո բուրվառում,
Զերթ քաղցր ձայն թող սպառվեմ,
Գուցե այդպես գութիդ հասնեմ:
Ալելույա, Ալելույա,
Ալելույա, Ալելույա:
Ես մեղավոր մի ուխտավոր:

Շարականի կատարումը՝ Սյուզի Մարգարյանի

Միասնական ընթերցում . Խորհուրդ խորին. շարականի հեղինակ՝ Խաչատուր Տարօնացի

Խորհուրդ խորին, անհաս, անսկիզբն, որ զարդարեցեր զվերին պետութիւնդ,
ի յառագաստն անմատույց լուսոյն, գերապանծ փառօք, զդասս հրեղինաց:

Թագաւոր երկնաւոր, զԵկեղեցի քո անշարժ պահեա՛,
եւ զերկրպագուս անուանդ քում պահեա՛ ի խաղաղութեան:

Գ. Նարեկացի «Հավուն-հավուն». Սեդա Թևանյան
Հաւուն հաւուն արթնացեալ,
Դիտելով զհեթանոսս՝
Ձայնէր, ձայնէր տատրակին՝
Սիրասնունդ սիրելւոյն։

  • Ազգային մաղթանք.
    Ձեր տուն մտնի հազար բարի,
    Հաճար, ցորեն, կորեկ, գարի,
    Լիքը խորեր շատ ունենաք,
    Կարմիր օրեր շատ ունենաք,
    Կարմիր օրով, կարմիր շորով,
    Ուրախ կենաք` լիքը տնով:
  • Աստուածածին երկնային. Լուիզ Քեշիշյան, Դամվել Դոխոյան, Աննա Երիցյան, Սյուզի Մարգարյան

Աստուածածին երկնային դուռն Աստուածային ձայնիւն ավետարանէր հրեշտակն. ուրախ լեր, բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Ի քերովբէս բազմեալ ընդ Հօր անապականաբար բնակիլ հաճեցաւ ի քում յորովայնի. ուրախ լեր, բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Որ բոցեղէն սրովբէիւք շրջափակեալ պահիւր, այսօր ի մեջ մարդկան ի գիրկս հողեղինի յայտնեալ. ուրախ լեր, բերկրեալդ, Տէր ընդ քեզ:

  • Միասնական պարերգեր. Աննա Երիցյան, Մարիամ Մնացականյան.
    Պաղ աղբյուր

Պաղ աղպուր զուլալ ջուր,
Ձեռիդ կժով ջուրըմ տուր,
Խմեմ ես հովանամ,
Թե մոռանամ քոռանամ:

Այ տղա ջան տղա,
Ձեռիս կուժը քեզ ընծա,
Սերս առ սերդ տուր,
Երազիս եկած տղա:

Կարմիր վարդ, կանաչ թուփ,
Այ համով նազով աղջիկ,
Գիշերը դուրս արի,
Իջնենք ձորը վարդերի:

Բեղավոր թուխ տղա,
Իմ սրտի հետ մի խաղա,
Երկնքին չես նայել,
Սիրուն լուսնակ չես տեսել:

Այ աղջիկ ջան աղջիկ,
Երկար ծամերով աղջիկ,
Հեյրան եմ շիվար եմ,
Դուրս արի բոյդ տեսնեմ:

Այ տղա ջան տղա,
Այ զոռով ճարած տղա,
Սար տանեմ քեզ խաբեմ,
Սերս սրտիդ մեջ ցանեմ:

Պաղ աղպուր զուլալ ջուր,
Ձեռիդ կժով ջուրըմ տուր,
Խմեմ ես հովանամ,
Թե մոռանամ քոռանամ:

Կռունկ, հոպ տուր ու թռի

Կռունկ, հոպ տուր ու թռի
Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկն ընկավ կալերը,

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կտրավ սազիս թելերը,

Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կամաց քշեք սելերը,

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կապեմ չուխուս թելերը,

Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կռունկ, ծափ տուր ու թռի:
Ա՜յ տղա, պարի մեջը,

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Ես եմ քո խաղի մեջը,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կռունկ, ծափ տուր ու թռի:
Սարեն ես գամ, ձորեն՝ դու,

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Պագըմ ես տամ, էրկուս՝ դու,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

  • Միասնական պար «Էջմիածին». Ըստ ազգագրագետ-պարագետ Սրբուհի Լիսիցյանի՝ փակ պարաշրջանը խորհրդանշում է արևի սկավառակը, իսկ շրջանագծի փոքրացումը՝ արևի մայրամուտը, նաև մահը: Առաջին մասի խոնարհումների ժամանակ ձեռքերը շրջանագիծ-պարաշրջանից դեպի դուրս են բացվում, և պարաշրջանի հատակագիծն այդ պահին հիշեցնում է արևի սկավառակ՝ նրանից ծագող ճառագայթներով, այսինքն՝ շրջանից դեպի դուրս բացվող ձեռքերով: Պարի խորհուրդն է՝ ձախը՝ ձախորդությունը, թարսությունը, ամեն քայլի հետ վանել համայնքից, հասարակությունից դուրս:
  • Միասնական Գյովնդ
  • Բարեկենդանի ծիսական խաղ. Մարինե Մկրտչյան և ընկերներ

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s