Բարի լուսո աստղ էրևաց…Ուրբաթ-համերգ, հունվարի 14, 2022թ.

Լուսանկարը՝ Վարդուհի Հայրյանի

Օրը՝ հունվարի 14
Տեղը՝ Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Մարմարյա սրահ, ժամը՝ 15․15
Համակարգումը՝ Լիսիցյան ծեսերի կենտրոնի
Պատասխանատու` մասնագիտական կողմնորոշման ծրագրով 9-րդցիներ
Կազմակերպումը՝ կրթական օրացույցով
Իրականացումը՝ Ազգագրության ձմեռային փառատոնով
Մասնակիցներ՝
  9-րդցիներ, դասավանդողներ, սովորողներ, Քոլեջ, հյուրեր…..
Ծրագրի ղեկավար՝ Մարալ Կարապետյան
Երաժիշտ՝ Աննա Երիցյան
Պարուսույցներ՝ Լաերտ Գրիգորյան, Տիգրան Զոհրաբյան
Կազմակերպիչ՝ Հասմիկ Պողոսյան

Ծրագրում․

Կարդում ենք Եղիշե Չարենց «Ես իմ անուշ Հայսատանի»

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ – չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր –
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան – յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Միասնական կատարում. Նոր տարի. խոսք՝ Ռափայել Պատկանյանի

Երնեկ թե այս նոր տարին
Վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր ու բարին
Բուն դներ մեր սրտերին:

Երնեկ թե այս նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ անդաստան:

Հայե՛ր, երբեք չերկմտիք,
Կկատարվի այս ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սրտեն:

Երնեկ թե այս նոր տարին
Վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր ու բարին
Բուն դներ մեր սրտերին:

Երնեկ թե այս նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ անդաստան:

Պարի առաջնելույթ. Շատախի թրապար . գրառումը՝ Սրբուհի Լիսիցյանի

Միասնական կատարում. Եղբայր եմք մեք. հեղինակ՝  Մկրտիչ Պեշիկթաշլյան
Ի բյուր ձայնից բնության շքեղ
Թե երգ թռչին սիրողաբար,
Մատունք կուսին ամենագեղ
Թե որ զարնեն փափուկ քնար,
Չունին ձայն մը այնքան սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն։


Մեկտեղ հոգնինք, մեկտեղ ցանենք,
Մեկտեղ թափին մեր քրտինքներ,
Զհունձ բարյաց երկինս հանենք,
Որ կյանք առնուն հայոց դաշտեր։
Ընդ աստեղոք ի՞նչ կա սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն։

Ազգային պարերգի առաջնելույթ. Սոնա յար.

Բարակ իս, բարդու ծառ իս,
Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ,
Քելալուց մարդ կըվառիս,
Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ:
Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ,
Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ:

Կապույտ էր մանուշակը,
Ախ Սոնա յար, բոյիդ մեռնեմ,
Բուսել էր քարի տակը,
Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ:
Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ,
Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ:

Ուժ տուր՝ ելնինք քարափը,
Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ,
Քաղինք նարգիզն ու վարդը,
Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ:
Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ,
Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ:

Միասնական պար «Ալաշկերտի քոչարի»

Միասնական կատարում. Գութանի երգը

Բարի լուսո աստղ էրևաց
Աղոթարան դռներն ի բաց,
Բարով բացվեր լուս աղոթրան
Սարված լծեմ էրթամ գութան։

Գութնի թախով նըմուշ նըմուշ
Չկեր վաստակ քյանց էն անուշ,
Աշխարհի շեն վըր գութնին է
Գութան չըլներ աշխարհն ի՞նչ էր։

Խուփքաշ կերթա գետնի տակեն,
Ակոս կանի էրգեն էրգեն,
Քանդի կորթեր շուռ տա բարդ բարդ,
Շընորհ կենե բերքին առատ։

Տարածաշրջանային ազգային պար՝ Պոդարակի

Նելի Փիլոյան և 9-րդցիների ընտրությամբ գործունեության երաժշտախումբ.

— Քնքուշ լուսնի շուշան-փոշին

Մաղեց հեզ գետի վըրա.

Մեղմիկ խըշշաց ցորեն, ցողուն,

— Սիրտըս անդո՜րր կը ծըփա:

Ուռիները նազա՜ն-ծածա՜ն,

Տերևները կը շընչեն,

Ծիտ ու ծիծեռ ճուղքի վըրան

Վառ երազում կը նընջեն…

Լուռ կը ծորե աստղը շողե՜ր

Ու ծըղրիդը կը ծըղրա.

Քամին կերգե գաղտնի երգե՜ր,—

— Միտքըս հեռո՜ւ կը սըլանա…

Լուսնակն անցավ,— մութը մըթին

Մաղեց հեզ գետի վըրա…

Ծանըր խըշշաց լացող ուռին,

—Սիրտըս տըխո՜ւր կը հևա…

Ավետիք Իսահակյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: