Ձեր մանչերուն Աստված օրհնե, ավետիս․․․․ Հունվարի 13, 2022թ․

Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի

Օրը՝ հունվարի 13
Տեղը՝ Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Մարմարյա սրահ, ժամը՝ 13․00
Համակարգումը՝  ծեսերի լաբորատորիայի
Պատասխանատու` կրթահամալիրի դպրոցներ
Կազմակերպումը՝ կրթական օրացույցով
Իրականացումը՝ Ազգագրության ձմեռային փառատոնով
Մասնակիցներ՝
  դասավանդողների, սովորողների, Քոլեջի, երգեցիկ ճամբարային ջոկատներ, հյուրեր…..
Երաժիշտներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Մարինե Ոսկանյան, Սեդա Թևանյան, Լուիզա Քեշիշյան, Մարիամ Մնացականյան, Մարինե Մկրտչյան, Արմենուհի Թամոյան, Տաթև Մանվելյան

Ծրագիր՝

Միասնական կատարում՝  «Ավետիս» ավանդական
Այսօր տոն է Սուրբ Ծննդեան, ավետիս,

Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,

Այսօր արևն արդարութեան, ավետիս,

Այսօր արևն արդարութեան, ավետիս:

Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,

Մեր հարսներուն փայն ալ բերեք, ավետիս,

Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,

Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:

Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,

Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,

Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,

Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:

Կիլիկիայի բարեմաղթանք

Գալանտոս տոս, տոս

Գալանտոսը եկել է,

Դուռին տակը կայնիլ է,

Շիլա շապիկ հագիլ է,

Կարմի գոտի կապիլ է,

Մեկ ավուճին խայիլ է:

Արևելյան, Հարավային դպրոցներ . խմբավարներ՝ Մարինե Ոսկանյան, Մարիամ Մնացականյան․ նվագակցող՝ շվիահարների համույթ․ Տաթև Մանվելյան
Այսօր տոն է Սուրբ Ծննդյան , ավետիս,

Ձեր սնդուկներ լեցվին հացով , ավետիս,

Ձեր ոչխարներ գային ջոկով , ավետիս,

ձեր կարասնին լեցվին գինով , ավետիս,

Ձեր քոցոնին գային ջոկով , ավետիս,

Ձեր խորոզնին կանչեն ձենով , ավետիս,

Ձեր ճուկն ու թաս երթան ու գան , ավետիս,

Ծառ խընկենի, արմավենի , ավետիս,

Ձեր մանչերուն աստված օրհնե, ավետիս

Միասնական կատարում․ ազգային ամանորյա երգ «Բասեն բարի»

Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Տղա՛, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Աղջի, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Երկու գնա, երեք արի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,
Տղա, արի, բռնե, պարի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:
Արի՝ խաղանք էս դոմբարին,
Բասեն բարի, Բասեն բարի,
Ինչքան ուրախ է էս տարին,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

Հյուսիսային դպրոց . խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան․

Մելքոն Գասպար և Բաղդասար Ավետիս

Քրիստոս ծնավ և հայտնեցավ ավետիս:

Եփե մայրիկ եփե թանելի փլավ,

Հիմա պապան կու գայ անոթի ծարավ,

Հայրիկին բասթոնը ժամը մնացեր,

Մամային աչքերը բոլոր մնացել:

Մհեր ճութ էր,  ճթացավ,
Քյանց բարդի ծառ՝  երականացավ,
Մհեր նստեր կապույտ քուռակ
Մեջքին կապեր պողպատ, ուրագ,
Սուրբ Կարապետ տա ձեր  մուրազ
Տա ձեր մուրազ՝ Ալելույա:

1.Այսօր տոն է սուրբ ծննդեան

Տեառն մերոյ և հայտնութեան:

2.Այսօր արևն արդարութեան

Երևեցավ ի մեջ մարդկան:

3.Այսօր հրեշտակք հերկնից իջան,

Ընդ մեզ օրհնեն զանմահ արքայն:

Քրիստոս, ծնավ, քրիստոս ծնավ և հայտնեցավ

Քրիստոս, ծնավ, քրիստոս ծնավ և հայտնեցավ

Նմա փառք, հավիտյանս, ամեն:

Արցախի բարեմաղթանք․

«Թող էս տարե, լավ ինինք,

ողջ ինինք, առողջ ինինք,

սաղ ինինք, սլմաթ ինինք,

միշտ ինինք, հիշտ ինինք,

մարթ ինինք, վարթ ինինք»:

Քոլեջ . Մարինե Մկրտչյան

  • Բարով, բարով էս տաճարով 
  • Այսօր տոն է

Բարով, բարով էս տաճարով, ավետիս, ավետիս,

Սուն ու գերան հազարաշեն, ավետիս, ավետիս։

Աս տուն շինած գարնան ծաղկով, ավետիս, ավետիս,

Աս տան քարեր սուրփ մարկըրիտ, ավետիս, ավետիս։

Կըտեր հողը խնկան փոշի, ավետիս, ավետիս,

Հողի վրեն ծալ – ծալ ոսկի, ավետիս, ավետիս։

Թոնիրները եկեղեցի, ավետիս, ավետիս,

Լավաշները գործած խաչեր, ավետիս, ավետիս։

Հացթուխները խանում-խաթուն, ավետիս, ավետիս,

Հարսներ բոլոր քանց եղվընիկ, ավետիս, ավետիս։

Տուն ավլողը ջուխտ աղունակ, ավետիս, ավետիս

Ձեռ ավելը փունջ մանուշակ, ավետիս, ավետիս։

Ավետիս

Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս, Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս:

Էջմիածնի բարեմաղթանք

Ահա եկավ Նորն տարի,

Հետը բերավ նոր բարի,

Մանր տղոց ուրախ օր,

Բարի զավակ հորն ու մոր:

Արևմտյան դպրոց . խմբավար՝ Սեդա Թևանյան․Ռ. Ամիրխանյան «Ուրախ տրամադրություն» ․ նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան

Միջին դպրոց. խմբավար՝ Լուիզ Քեշիշյան
Խոսքերի հեղինակ՝ Վ. Անդրեասյան
Երաժշտության հեղինակ՝ Ա. Գրիգորյան


Դրսում ձմեռ է, բայց շատ լուսավոր է,
Այսօր ի՞նչ օր է, ասա՛,
Սպասում են, տե՛ս, այս աշխարհում բոլորը,
Այսօր ի՞նչ օր է, ասա՛,
Ինչու՞ է, որ իմ սրտում կա հիմա երգ ու պար,
Վաղուց կորած մի աշխարհ, հեռավոր մանկության լույս աշխարհ:

Գուցե կորչում է մի օր մանկությունը,
Եվ մի օրով ետ գալիս, Եվ Նոր տարի է այդ օրվա անունը,
Նա լույսերով է գալիս,
Գալիս է նա ու թակում բոլորիս դուռը փակ,
Գալիս է նա, որ նորից հավատանք ու սիրենք, ու խնդանք:

(ԿՐԿՆԵՐԳ)
Դու, Նոր տարի,
Դու, Նոր տարի,
Մեզ, Նոր տարի, մանկացրու ու փոխիր,
Մեր Նոր տարի, գալդ բարի,
Մեզ, Նոր տարի, մոր նման ամոքիր:
Դու, Նոր տարի,
Դու, Նոր տարի,
Մեզ, Նոր տարի, փայփայիր քո սիրով,
Դու, Նոր տարի,
Դու, Նոր տարի,
Մեզ , Նոր տարի, փարատիր հույսերով:

Դրսում ձմեռ է, բայց շատ լուսավոր է,
Այսօր ի՞նչ օր է, ասա՛,
Սպասում են, տե՛ս, այս աշխարհում բոլորը,
Այսօր ի՞նչ օր է, ասա՛,
Ինչու՞ է, որ իմ սրտում կա հիմա երգ ու պար,
Վաղուց կորած մի աշխարհ, հեռավոր մանկության լույս աշխարհ:

(ԿՐԿՆԵՐԳ)
Դու, Նոր տարի,
Դու, Նոր տարի,
Մեզ, Նոր տարի, մանկացրու ու փոխիր,
Մեր Նոր տարի, գալդ բարի,
Մեզ, Նոր տարի, մոր նման ամոքիր:
Դու, Նոր տարի,
Դու, Նոր տարի,
Մեզ, Նոր տարի, փայփայիր քո սիրով,
Դու, Նոր տարի,
Դու, Նոր տարի,
Մեզ , Նոր տարի, փարատիր հույսերով:

Դու, Նոր տարի,
Դու, Նոր տարի,
Մեզ, Նոր տարի, մանկացրու, փոխիր,
Մեր Նոր տարի, գալդ բարի,
Մեզ, Նոր տարի, մոր նման ամոքիր:

Միասնական Ապարանի գյովնդ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: