ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՍԲ. ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ, հունվարի 21, 2022թ.

Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի

Վայրը` Սուրբ երրորդություն եկեղեցի
Հունվարի 21, ժամը` 09.00
Եկեղեցում գտվելու կանոններըդիմելաձևեր
Համակարգումը՝ Հասմիկ Մաթևոսյանի
Պատասխանատու` Լիսիցյան ծեսերի կենտրոն
Իրականացոմը՝ «Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ» , «Ուսումնական ժամերգություն»  նախագծերով
Մասնակիցներ` կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ
Խմբավարներ` Լուիզա Քեշիշյան, Մարինե Ոսկանյան, Հասմիկ Մաթևոսյան, Մարիամ Մնացականյան
Ընթերցանության համակարգող` Սյուզի Մարգարյան և ընկերներ
Երգեհոն՝ Լիլիթ Առաքելյան
Տեսագրում, ուղիղ եթերներ՝ Նունե Խաչիկօղլյան, Նելի Արղության
Դպրաց երգչախմբերը՝ ըստ տեղերի՝

Ծրագրում`

«Տերունական աղոթք»
Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս
Ամէն

Բարեխօսութեամբշարական խնկարկութեան«Սեբաստացիներ» վոկալ համույթ
ղեկավար՝ Մարինե Մկրտչյան

Բարեխօսութեամբ մօր քո եւ կուսի
Ընկալ զաղաչանս քոց պաշտօնէիցս,
Որ գերագոյն քան զերկինս պայծառացուցեր
Սուրբ զեկեղեցի արեամբ քո, Քրիստոս,
Եւ ըստ երկնայնոցն կարգեցեր ի սմա
Զդասս առաքելոց եւ մարգարէից, սուրբ վարդապետաց:
Այսօր ժողովեալ դասք քահանայից,
Սարկաւագաց, դպրաց եւ կղերիկոսաց,
Խունկ մատուցանեմք առաջի քո, Տէր,
Յօրինակ ըստ հնումն Զաքարիայ:
Ընկալ առ ի մէնջ զխնկանուէր մաղթանս,
Որպէս զպատարագն Աբելի, զՆոյի եւ զԱբրահամու:
Բարեխօսութեամբ վերին քո զօրացդ
Միշտ անշարժ պահեա զաթոռ Հայկազեանս

Հաղորդության շարական․ Որ կազմեցեր․ մենակատրումը՝ Արմենուհի Թամոյանի
Որ կազմեցեր սեղան խորհրդոյ եւ արբուցեր յանմահական բաժակէն սրբոց Քոց առաքելոց այսօր ի սուրբ վերնատունն. Աղաչեմք, փրկիչ, ողորմեա՛: Մաքրեա՛ զմիտս եւ զխորհուրդս, զի եւ մեք հաղորդեսցուք սրբութեամբ ընդ սրբոց Քոց առաքելոց այսօր ի սուրբ վերնատունն. Աղաչեմք, փրկիչ, ողորմեա՛:

Միասնական ընթերցում

Հաւատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ քեզ, Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի. անեղ եւ անմահ բնութիւն. արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:

Տեր ողորմեաՀայտնի չեն «Տէր ողորմեա՛» երգի ո՛չ հեղինակը, ո՛չ նրա ստեղծման ժամանակաշրջանը: Միայն գիտենք, որ 18-րդ դարում Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսն այն հավելել է Հայոց Սուրբ Պատարագի մեջ, և մինչև այժմ այն երգվում է Սուրբ Հաղորդությունից առաջ:
Խմբավարումը՝ Հասմիկ Մաթևոսյանի

Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա.
Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա:

Ամենասուրբ Երրորդութիւն,
Տուր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ հիւանդաց բժշկութիւն,
Ննջեցելոց արքայութիւն:

Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա.
Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա:

Միասնական կատարում. Էջմիածին. խոսքերի հեղինակ` Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյան (Ներսես Վանական):
Մեղեդի` Մարի Պոզապալյան

Ես մեղավոր ու անցավոր,
Հազար անգամ ապաշխարող,
Սակայն երբեք չարդարացող,
Ես մեղավոր մի ուխտավոր:
Էջմիածին, Էջմիածին,
Էջմիածին, Էջմիածին:
Ես մեղավոր մի ուխտավոր:

Ես մի ընծա քո խորանում,
Մի կաթիլ խունկ քո բուրվառում,
Զերթ քաղցր ձայն թող սպառվեմ,
Գուցե այդպես գութիդ հասնեմ:
Ալելույա, Ալելույա,
Ալելույա, Ալելույա:
Ես մեղավոր մի ուխտավո

«Քրիստոս ի մէջ»Հեղինակ՝ Սբ. Ներսես Շնորհալի, XII դար
Խմբավար՝ Լուիզ Քեշիշյան

Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ,
Որ էնն Աստված աստ բազմեցավ:
Խաղաղութեան ձայն հնչեցավ,
Սուրբ ողջունիս հրաման տվավ:

Եկեղեցիս մի անձն եղև,
Համբույրս հոդ լրման տվավ,
Թշնամությունն հեռացավ,
Սերն ընդհանուրս սփռեցավ:

Արդ, պաշտոնեայք բարձեալ ըզձայն,
Տուք զօրհնություն ի մի բերան,
Միասնական աստվածութեան,
Որում սրովբեքն են սրբաբան:

«Հայրապետական Մաղթերգ». երգվում է Սուրբ Պատարագի վերջում:
Հեղինակը Կոմիտասն է (Ճեմարանի Բ լսարանում ուսանելիս):
Խմբավարումը՝ Սեդա Թևանյանի

Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: