ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ, հունվարի 28, 2022թ․

Վայրը` Սուրբ երրորդություն եկեղեցի
Հունվարի 28, ժամը` 11.00
Եկեղեցում գտվելու կանոններըդիմելաձևեր
Համակարգումը՝ Հասմիկ Մաթևոսյանի
Պատասխանատու` Լիսիցյան ծեսերի կենտրոն
Իրականացոմը՝ «Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ» , «Ուսումնական ժամերգություն»  նախագծերով
Մասնակիցներ` կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ
Երգեհոնահար՝ Լիլիթ Առաքելյան

Ծրագրում․
Զինվորի օրհնություն
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի ուսուցչական երգչախումբ, խմբավար՝ Մարինե Ոսկանյան
Խորհուրդ խորինհեղինակ՝ Խաչատուր Տարոնացիերգվում է Սուրբ Պատարագի սկզբում
Խորհուրդ խորին, անհաս, անսկիզբն, որ զարդարեցեր զվերին պետութիւնդ,
ի յառագաստն անմատոյց լուսոյն, գերապանծ փառօք, զդասս հրեղինաց:

Անճառահրաշ զօրութեամբ ստեղծեր զԱդամ՝ պատկեր տիրական,
եւ նազելի փառօք զգեստաւորեցեր ի դրախտն Ադենի, տեղի բերկրանաց:

Չարչարանօք քո սուրբ Միածնիդ նորոգեցան արարածք ամենայն,
եւ վերստին մարդն անմահացաւ, զարդարեալ ի զգեստ անկողոպտելի:

Թագաւոր երկնաւոր, զԵկեղեցի քո անշարժ պահեա՛,
եւ զերկրպագուս անուանդ քում պահեա՛ ի խաղաղութեան:

«Քրիստոս ի մէջ»Հեղինակ՝ Սբ. Ներսես Շնորհալի, XII դար
Խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ,
Որ էնն Աստված աստ բազմեցավ:
Խաղաղութեան ձայն հնչեցավ,
Սուրբ ողջունիս հրաման տվավ:

Եկեղեցիս մի անձն եղև,
Համբույրս հոդ լրման տվավ,
Թշնամությունն հեռացավ,
Սերն ընդհանուրս սփռեցավ:

Արդ, պաշտոնեայք բարձեալ ըզձայն,
Տուք զօրհնություն ի մի բերան,
Միասնական աստվածութեան,
Որում սրովբեքն են սրբաբան:

Բարեխօսութեամբ․ շարական խնկարկութեան․ «Սեբաստացիներ» վոկալ համույթ

ղեկավար՝ Մարինե Մկրտչյան

Բարեխօսութեամբ մօր քո եւ կուսի
Ընկալ զաղաչանս քոց պաշտօնէիցս,
Որ գերագոյն քան զերկինս պայծառացուցեր
Սուրբ զեկեղեցի արեամբ քո, Քրիստոս,
Եւ ըստ երկնայնոցն կարգեցեր ի սմա
Զդասս առաքելոց եւ մարգարէից, սուրբ վարդապետաց:
Այսօր ժողովեալ դասք քահանայից,
Սարկաւագաց, դպրաց եւ կղերիկոսաց,
Խունկ մատուցանեմք առաջի քո, Տէր,
Յօրինակ ըստ հնումն Զաքարիայ:
Ընկալ առ ի մէնջ զխնկանուէր մաղթանս,
Որպէս զպատարագն Աբելի, զՆոյի եւ զԱբրահամու:
Բարեխօսութեամբ վերին քո զօրացդ
Միշտ անշարժ պահեա զաթոռ Հայկազեանս

Տեր ողորմեաՀայտնի չեն «Տէր ողորմեա՛» երգի ո՛չ հեղինակը, ո՛չ նրա ստեղծման ժամանակաշրջանը: Միայն գիտենք, որ 18-րդ դարում Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսն այն հավելել է Հայոց Սուրբ Պատարագի մեջ, և մինչև այժմ այն երգվում է Սուրբ Հաղորդությունից առաջ:
Խմբավարումը՝ Մարիամ Մնացականյանի

Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա.
Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա:

Ամենասուրբ Երրորդութիւն,
Տուր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ հիւանդաց բժշկութիւն,
Ննջեցելոց արքայութիւն:

Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա.
Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա:

  • Դպրաց դաս.  հատված Սուրբ Պատարագից․ Սեդա Թևանյան․ Հավուն-հավուն
  • Հաւուն հաւուն արթնացեալ դիտելով զհեթանոսս:
  • Ձայնէր, ձայնէր տատրակին, սիրասնունդ սիրելւոյն:
  • Դարձիր, դարձիր սոմնացիդ, ընդ վիմին հովանեաւ:
  • Եկ, հարսնուհիդ, ի լերանց ընծուց դաշտաց այծեմանց:

Միասնական կատարում․ Կոմիտաս «Հայր մեր»․ խմբավար՝ Աչեր Բաստաջյան
Հայր մեր,
Տուր մեզ, տուր քո շընորհ,
Լիուլի, ամէն օր.
Հայր մեր,
Կեանք տուր մեր մայրիկին,
Կեանք տուր մեր հայրիկին,
Հայր մեր,
Մեզ պահէ քո Աջով,
Մեզ օրհնէ սուրբ Խաչով,
Հայր մեր,
Դու պահապան մեր:

  • Դպրաց դաս. Միայն Սուրբ. հատված Սուրբ Պատարագից․ մշակումը՝ Եկմալյանի

Միայն Սուրբ, Միայն Տէր, Յիսուս Քրիստոս ի փառս Աստուծոյ Հօր. Ամէն

  • Հայրապետական մաղթերգ․ խմբավար՝ Մարինե Մկրտչյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: