Օ՜ն փութացեք, խումբ կազմեցեք… Ազգային պարատուն, հունվարի 26, 2022թ․

Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի

Հունվարի 26, 2022թ․

Հանդիպման վայրը՝ Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Մարմարյա սրահ
Ժամը՝ 11․00
Համակարգումը՝ Ծեսերի լաբորատորիայի
Պատասխանատու՝ դպրոցական համույթներ․ պարբաշի-ղեկավարներ՝ Լաերտ Գրիգորյան, Սեդա Թևանյան, Հասմիկ Մաթևոսյան, Մարինե Ոսկանյան, Մարինե Մկրտչյան, Աչեր Բաստաջյան, Արմենուհի Թամոյան, Աննա Երիցյան, Մարիամ Մնացականյան, Լիլիթ Յախինյան, Լաերտ Գրիգորյան
Կազմակերպումը՝ կրթական օրացույցով
Իրականացումը՝ Ազգագրության ձմեռային  փառատոնով

Մասնակիցներ՝ դասավանդողների,  սովորողների, հյուր-բարեկամների հայտագրված խմբեր ․․․․
Մասնակիցների արդուզարդը՝ տեխնոլոգիայի լաբորատորիայի
Տեխնիկական սպասարկումը՝ Էմիլ Զաքարյանի, Արամ Գրիգորյանի

Ծրագրում․

  • Սովորող-սովորեցնող նախագծով․ Կոմիտաս․ Գնացեք-տեսեք
  • Միասնաապար՝ Բուլուլ
  • Պարերգ․ Քեզի մեռնիմ, Էջմիածին․ Քրիստափոր Կարա-Մուրզա

Քեզի մեռնիմ, Էջմիածին, 
Անարատ կաթ, Աստվածածին,
Դու պահե նանի բալին, 
Նանի, նանի, նանի, նանի ջան,
Նանի դարդեր սարերով էր,
Նանի, նանի, նանի, նանի ջան:

Էրվում եմ, վառվում եմ, 
Չեմ կրնա, նանի ջան։ 


Քեզի մեռնիմ, անուշ յար ջան,
Քեզի մեռնիմ, անուշ յար ջան,
Կարմիր խնձոր, լալ ու մարջան,
Նանի, նանի, նանի, նանի ջան,
Կարմիր խնձոր, լալ ու մարջան,
Նանի, նանի, նանի, նանի ջան։

Էրվում եմ, վառվում եմ
Չեմ կրնա, նանի ջան։ 

Ուռի ծառին բար չի ըլնի,
Տակը քար է, վար չի ըլնի,
Էն Աստըվածն ու երկինքը,
Նանի, նանի, նանի, նանի ջան,
Սիրատերին ճար չի ըլնի
Նանի, նանի, նանի, նանի ջան։


Էրվում եմ, վառվում եմ
Չեմ կրնա, նանի ջան։ 

Նանի, նանի ջան,
Նանի, նանի ջան,
Ջա՜ն:

  • Սեբաստիայի Թամզարա
  • Միասնական պարերգ․ Հոպայ զարկե՛․

Սելի վըրի բազուկը,

Վա՜յ, լե՛, լե՛ ու լե՛, լե՛,

Բաց թևիս բիլազուկը,

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

2.Մատանուս կապուտ ակը,

Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,

Ցոլաց ընկավ ձեր բակը,

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

3.Մատանուս կապուտ ակը,

Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,

Ինչ գործ ունի ձեր բակը,

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

4.Կուժն առա, գացի աղբյուր,

Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,

Լըցրեցի կըժով պաղ ջուր,

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Կարնո քոչարի

Կռունկ հոփ տուր․
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկն ընկավ կալերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կտրավ չուխուս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կամաց քշեք սելերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կապեմ չուխուս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կրկներգ
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Ա՜յ տղա, պարի մեջը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Ես եմ քո խաղի մեջը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Սարեն ես գամ, ձորեն՝ դու,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Պագըմ ես տամ, էրկուս՝ դու,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կրկներգ 2 անգամ

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Ազգային պար՝ Մայրոքե

Տարածաշրջանային պարերի ուսուցում․ հունական ազգային Պոդարակի, բուլղարական ազգային Կուլսկո Հորո

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: