ԵՐԲ ԿՀՈԳՆԵՍ, ԿԳԱԶԱԶԵՍ ԱՇԽԱՐՀԻՑ․․․ Ուրբաթ-համերգ, փետրվարի 18, 2022թ․

Հանդիպման վայրը՝ Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Մարմարյա սրահ, ժամը՝ 15․15
Համակարգումը՝ «Ակներ» ազգային երգ ու պարի համույթի
Բովանդակությունը` փետրվարի ուսումնական օրացույցով
Իրակացամունը՝ հարսանեկան ծիսական, ազգային պարեր, պարերգեր
Խորագիրը՝ Վահան Տերյանի
«Ակներ» համույթի կազմ՝

  • Աննա Երիցյան-Ղեկավար
  • Հարություն Նավասարդյան- Սրինգ, շվի, զուռնա
  • Տիգրան Տիգրանյան- Դուդուկ, զուռնա
  • Արեգ Մնացականյան- Շվի, սրինգ
  • Մովսես Հովհաննիսյան- Դհոլ
  • Մանվել Մկրտչյան- Դհոլ
  • Գոհար Ալավերդյան- 11-րդ դաս. սովորող
  • Հարություն Մարտիրոսյան – 10-րդ դաս. սովորող
  • Մերի Խաչիկյան- 10-րդ դաս. սովորող
  • Սոնա Փափազյան-12-րդ դաս. սովորող
  • Միլենա Մարկոսյան – 12-րդ դաս. սովորող
  • Արեն Պողոսյան- 12-րդ դաս. սովորող
  • Սարգիս Մարարյան- 12-րդ դաս. սովորող
  • Անի Գալստյան-12-րդ դաս. սովորող
  • Անգելինա Հովհաննիսյան – 6-րդ դաս. սովորող
  • Լիլիթ Անանյան- 5-րդ դաս․
  • Մարատ Մկրտչյան-12-րդ դաս. սովորող

Ծրագրում․

Կարդում ենք Վահան Տերյան. Էստոնական երգ (Երբ կհոգնես, կգազազես աշխարհից)

Երբ կհոգնես, կգազազես աշխարհից,

Դարձիր ինձ մոտ, վերադարձիր դու նորից

Ցաված սիրտս միայն քեզնով է շնչել

Չի կամենալ նա վերստին քեզ տանջել:

Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,

Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան,

Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,

Սակայն դարձիր, վերադարձիր դու կրկին:

Եթե հեռվում ճակատագիրն անհոգի

Սիրտդ մատնե անկարեկից տանջանքի,

Օ, գիտեցիր, իմ հոգին էլ կցավի

Անմխիթար մորմոքումից քո ցավի…

Սիրո երգեր

  • Հադիգոյ- Պարերգ
  • Վա՜յ, սարին- Պարերգ

Միասնական ընթերցում․ Վ․ Տերյան․ 

ՀՐԱՇՔ-ԱՂՋԻԿ

Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառագայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի…

Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։

Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես…

Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ,—
Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ…

Բարեկենդանի երգեր

  • Գացեք տեսեք
  • Աս տարի

Հացի երգեր

  • Գունդ անեմ
  • Ցորեն եմ ցանե

Միասնական ընթերցանություն.Վահան Տերյան.

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.

Մութը տնից տուն էր մտնում.

Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,

Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

Աղբյուրն անուշ հեքիաթի պես

Իր լույս երգով ժպտում էր մեզ.

Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,

Որպես քնքուշ իրիկվա փայլ։

Անակնկալ բախտի նըման,

Հայտնվեցիր պայծառ-անձայն.

Անջատվեցինք համր ու հանդարտ,

Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

Բարեկենդանի երգեր

  • Գացեք տեսեք
  • Աս տարի

Գովերգեր

  • Հայրո
  • Վա՜յ, Նարե յար
  • Արի սիրուն
  • Միսնական պար՝ Մայրոքե

Սիրո երգեր

  • Հադիգոյ- Պարերգ
  • Վա՜յ, սարին- Պարերգ
  • Միասնական պար՝ Չաչանե

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: