
Մարտի 18-ը հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան Տիգրան Հայրապետյանի ծննդյան տարեդարձն է:
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյանի» անվան գրադարանը, Լիսիցյան ծեսերի կենտրոնը կազմակերպում են երախտիքի համերգ-տոնախմբություն Հարավ-արևմտյան Մարմարյա համերգասրահում:
Հասցեն՝ Հ/Ա Բ-1 թաղամասում, Ա. Բաբաջանյան պողոտա 25
Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, հյուրեր, ընկերներ, բարեկամ…..
Սկիզբ՝ 15.15
Ծրագրում.
- Խրոխտ Յարխուշտա
- Կրթահամալիրի «Սեբաստացիներ» վոկալ համույթ․ ղեկավար՝ Մարինե Մկրտչյան
Ազգային պարերգի պրեմիերա
- «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակների հանձնում
- Հյուսիսային դպրոցի ընտրությամբ խումբ․ Ուրախության ձոներգ․ Բեթհովեն․ ղեկավար՝ Արմենուհի Թամոյան
- Միասնական ընթերցում. Ե. Չարենց «Հնչում են օրերը».
Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը – կարմիր ու բոսոր.
Օրերը ղողանջ ու հնչյուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր:
Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…
Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
Ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա –
Անդարձ է կարոտը երգիս:
Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն –
Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը
Երգերս այս վառ ու հնչեղ…
- Կրթահամալիրի կրտսեր դպրոցների ընտրությամբ գործունեության խմբերի երաժշտական ողջույնը ․ Ծաղրածուն․ հեղինակ՝ Ստեփան Բաբաթորոսյան․ երաժիշտներ՝ Սեդա Թևանյան, Աչեր Բաստաջյան
- Միասնական ընթերցում․ Ե․ Չարենց
Օրերը հուր են հիմա,
Օրերը հողմ են հրե.
Քաղցր է կյանքը, որպես մահ,
Քաղցր է աշխարհը հրե։
Ո՞վ գիտե՝ ո՞վ է վառել
Հուրը, հրդեհն այս հսկա.
Ես գիտեմ՝ դո՛ւ ես վառել
Հուրը, հրդեհն այս հսկա։
- Կրթահամալիրի Միջին և Ավագ դպրոցների ընտրությամբ գործունեության խմբի երաժշտական ողջույնը. ղեկավար՝ Լուիզ Քեշիշյան
- Կրթահամալիրի «Սեբաստացիներ» վոկալ համույթ․ պարերգի ուսուցում
- Ալաշկերտի քոչարի
«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM
Leave a Reply