Մանկավարժական աշխատողների ճամբարային ընդհանուր պարապմունք կրթահամալիրի Մայր դպրոցում, օգոստոսի 29-31, 2022թ․

Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի

Տեղը՝ Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Մարմարյա սրահ
Ժամը՝ 09.00-09.15
Պարուսույցներ` Լաերտ Գրիգորյան, Մերի Գարեգինյան, Կարինե Գրիգորյան
Երգ, պարերգ` Լուիզա Քեշիշյան, Սյուզի Մարգարյան

Օգոստոսի 29․ ծնվել է 1958 – Մայքլ Ջեքսոնը. Michael Jackson ամերիկացի երգիչ

Միասնական կատարում.

Կանչում եմ արի` արի`

Կանչում եմ արի, արի

Եար պոյիդ մեռնեմ

Չես գալի մուխդ մարի

Ասա ինչ անեմ:

Փնջերով վարդ եմ քաղել

Եար պոյիդ մեռնեմ

Քո դարձին ճամբին շաղել

Ասա ինչ անեմ:

Վարդերը շաղով թաց են

Եար պոյիդ մեռնեմ

Շաղերը սրտիս լացն է

Ասա ինչ անեմ:

  • Կարդում ենք Չարենց.

    Կյանքը — երգի, երկնքի՛ պես անհո՛ւն, անհո՛ւն, —
    Կյանքը — կորած աստղերի՛ պես հազարանուն:
    Կյանքը — կրակ ճահիճներում` կա ու չկա, —
    Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
    Կյանքը — երգի, երկնքի՛ պես անհո՛ւն, անհո՛ւն, —
    Կյանքը — կորած աստղերի՛ պես հազարանուն…

Հարսանեկան ծիսական երգի ուսուցում․ Հովն ընկավ

Հովն ընկավ, հովն ընկավ,
Մեր սարերին զովն ընկավ,
Քու սերն էլ իմ սիրտն ընկավ:

Կանաչել են արտերը,
Հովն ընկավ, հովն ընկավ,
Թազացել են դարդերը,
Հոգիս Սաթոյի քովն ընկավ:

Ախ, հովն ընկավ, հովն ընկավ,
Մեր սարերին զովն ընկավ,
Քու սերն էլ իմ սիրտն ընկավ:

Ծաղիկ ունիմ, դեղին է,
Հովին է, հովին է,
Իմ յարը ձեր գեղին է,
Հոգիս Սաթոյի քովին է:

Ա՜խ, հովին է, հովին է,
Մեր սարերի զովին է,
Քու սերն էլ իմ քովին է:

Սիրե, քու յարը սիրե:
Հովն ընկավ, հովն ընկավ,
Ամանաթ յար մի սիրե,
Հոգիս Սաթոյի քովն ընկավ:

Ախ, հովն ընկավ, հովն ընկավ,
Մեր սարերին զովն ընկավ,
Քու սերն էլ իմ սիրտն ընկավ:

Միասնական պար՝  Մինինդուր

Կարդում ենք Հովհ. Թումանյան.

Ես ասացի. «Դու ծաղկում ես,
Որպես շքեղ մի գարուն,
Եվ բոլորը, ինչ որ ունես,
Կյանք է թովիչ ու սիրուն…

Մենակ, ափսո՛ս, սիրտդ է մեռած,
Մենակ նա է չոր քեզնում…»։
          Նա հառաչեց ու ինձ ասաց.
          «Մենակ սիրտս չես տեսնում»։

Ազգային պերերգ․ Զիմ խորոտիկ յար

Զիմ խորոտիկ յար բախչեն պառկել է

Քամին զարկել է` դոշվին բացել է,

Զիմ խորոտիկ յար բախչեն պառկել է

Քամին զարկել է` դոշվին բացել է։

Հայ-նայ-նայ-նայ-նայ
Հայ-նայ-նայ-նայ-նայ
Յարիկ տեսել է,
Սրտիկ քաղվեր է (2 անգամ)

Քամին զարկել է` դոշվին բացել է,

Դոշվնի շողքեն լուսնակ խամրել է,

Քամին զարկել է` դոշվին բացել է,

Դոշվնի շողքեն լուսնակ խամրել է,

Հայ-նայ-նայ-նայ-նայ
Հայ-նայ-նայ-նայ-նայ
Յարիկ տեսել է,
Սրտիկ քաղվեր է (2 անգամ)

Օգոստոսի 30. Հսկա կետաձկների համաշխարհային օրը
Ծնվել է 1950 – Ռոբերտ Սահակյանցը, հայ անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր

Կարդում ենք ՆԱՐԵԿԱՑԻ. ՄԵՂԵԴԻ ԾՆՆԴՅԱՆ (հատված)

Ծավալվել են աչքերը ծով
Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ,
Ինչպես երկու փայլակնաձեւ արեգակներ.
Շողն է նման լուսացնցուղ այգաբացի:
Թափվում էին այտերից վառ՝
Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր.
Գեղաշիտակ իրանից սիրտն էր կարկաչում
Հուզավարար կենսատու սեր:

Միասնական հարսանեկան երգ Մուլեյլի

Կարդում ենք Ե. Չարենց. Օ, նայիր ու տե՛ս, նայի՛ր ու ժպտա

Օ, նայիր ու տե՜ս, նայի՜ր ու ժպտա,
Օ, նայի՜ր հեռուն.—
Վառվել է ահա մի ոսկի շղթա
Քրոջ աչքերում…

Սփրթնած, գունատ կապույտը արդեն
Չքացավ, չկա.
Ժպտուն, ոսկեփայլ վառվում են քո դեմ
Աչքերն աղջկա:

Շղթան ոսկեգույն, հրաշքի՛ շղթան
Բռնկվել է, տե՜ս:
Նայիր ու ժպտա՜, դու ժպտա՜ միայն`
Արևոտ — ու հեզ…

Եվ թող սո՛ւրբ թվա, որպես կույս հեռուն
Կապույտ մենության —
Արևածագին քրոջ աչքերում
Բռնկված շղթան…

Կարդում ենք ՆԱՐԵԿԱՑԻ. ՄԵՂԵԴԻ ԾՆՆԴՅԱՆ (հատված)
Այդ վարսերը համերամ զա՜րդ , համորեն զա՜րդ,
Ոլորք առած եռահյուսակ՝
Բոլորվել են այտերի շուրջ.
Լուսափայլ է ծովը, կարմիր վարդով լցված,
Դաստակներն են մանուշակի ծիրանի փունջ:
Բուրում էր նա կնդրուկի պես
Աստվածային հրով լցված մի բուրվառի.
Ձայնն էր մեղուշ, քաղցրանվագ:

Միասնական պար՝ Շավալի, խոշ բիլազիկ

Օգոստոսի 31.
Ծնվել է 1908 – Վիլյամ Սարոյանը, հայազգի ամերիկացի գրող

Միասնական կատարում՝ «Ով հայոց աշխարհ»
Միասնական պարերգ՝ «Հաց կթխեմ գարիա»
Միասնական կատարում՝ «Ախ, Սոնա յար»
Պարուսուցում՝ Էջմիածին

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s