Ամառային ազգագրության փառատոնը ճամբարի բաղկացուցիչ, 2022թ.

Հրավիրում ենք☺☺

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հեղինակային կրթական ծրագրով, ուսումնական օրացույցով, 2022 թ-ի մայիսի 30-ից իրականացնում է  հունիսյան ամենամյա ուսումնական, փառատոնային ճամբարներ «Դար», «Սեբաստացիներ» հիմնադրամների աջակցությամբ՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի  Զովաբերի, Դդմաշենի, Ծաղկունքի, Գեղամավանի, Վարսերի, Գագարինի, Վայոց ձորի մարզի փոքրաքանակ դպրոցների սովորողների , կրթահամալիրում կրթահամալիրում գործող մյուս ճամբարների համար։ Ճամբարների բովանդակության հիմքում ազգագրությունն է՝ մշակված կրթահամալիրի երաժշտության ուսումնական կենտրոնիԼիսիցյան ծեսերի կենտրոնի և Ծեսերի լաբորատորիայի նախաձեռնությամբ: Սովորողների և ուսուցիչների միջև այսպիսի ընկերությունը շարունակություն կունենա հուլիս-օգոստոսյան գյուղական ճամբարներում։  

 Ազգագրության ճամբարով պատրաստվում ենք հունիսի 17-ին կրթահամալիրի ուսուցիչ Մենուա Հարությունյանի երևանյան և հուլիսի 17-ին Ծաղկունքում կայանալիք հարսանիքներին և Վարդավառի ծեսին:

Ազգագրական ճամբարների նպատակն է․ 
 
-Վերականգնել, պահպանել և կյանքի կոչել  ազգային ծեսերը, ավանդույթները` հարմարեցնելով արդի պայմաններին 
-Վայոց ձորի, Գեղարքունիքի ճամբարական խմբերի հետ համագործակցության հիմքում գործնական կիրառության բերել ազգային այնպիսի ծեսեր, ինչպիսիք են հարսանիքը, Վարդավառը….. Դարձնել դրանք ավելի գործուն, կենդանի, իրական ու հանրային ճաշակի ձևավորմանն այլընտրանք առաջարկել, որն ավելի ազգային է, տանում է դեպի արմատները։ 

Մասնակիցներ

կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, ընտանեկան դպրոցներ, Երևանի, մարզերի ուսումնական հաստատությունների սովորողներ, անհատ արվեստագետներ, այլք……

Ամառային ճամբարների կազմակերպումը ազգագրության հետևյալ ուղղություններով.

  • ազգային պարեր, պարերգեր
  • ամառային տոներ, ծեսեր
  • ազգային խաղեր
  • տարածաշրջանային բարբառներ
  • ծեսի տեխնոլոգիա
  • միջավայրի ծիսականացում, ազգային էլեմետների հավելում տեխնոլոգիական գործունեության միջոցով
  • ծիսական խոհանոց

    Միասնական ծիսական ուղեցույց՝ ճամբարային բոլոր խմբերի համար՝ սկսած 12 տարեկանից

Հարսանեկան պարերգեր
Հոյ Նար, Նար
Մարալո
Խորոտ էր, կոլոտ էր
Բոբիկ ջուր մի էրա
Վայ սարին
Պաղ աղբյուր
Սև գյուլի
Հոպայ զարգե ու քելե
Ծառ խնկենին որ ծաղկեցավ

Հարսանեկան պարեր.
Թաշկինակներով պար
Շավալի, խոշ բիլազիկ
«Թամզարա»
 Լորկե»
Մոմերով պար

Վարդավառի ծիսական կատարումներ.
 Հանիկ-նինարբառեր
 Պուպլատիկինն եկեր է . բառեր
Սոնա յարբառեր
Վարդավառ է, վարդավառ էբառեր

Ծիսական պարերգեր՝ կրտսեր ճամբարականների համար. (2-11 տարեկաններ)

Սիրով սպասում ենք….. 😊😊😘😘

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: