ԳԱԳԱՐԻՆ ՆԱԽԱԳԾՈՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՃԱՄԲԱՐ 2022թ.

2022թ-ի հուլիսի 17-26-ը Հայաստանում կմեկնարկի յոթօրյա նյութական և ոչ նյութական արժեքների պահպանության, վերականգնման ճամբարի նախագիծը: Ճամբարի բովանդակության բաղկացուցիչներ են ազգագրությունը և ուսումնահետազոտական ուղղվածությունը:
Նախագծի աջակիցներ՝ «Դար», «Սեբաստացիներ» հիմնադրամներ
Մասնակիցներ՝  Զովաբերի, Ծաղկունքի, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողներ
Մասնակցության հայտ

ԶՈՎԱԲԵՐՈՒՄ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ՃԱՄԲԱՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՕՐԱԿԱՐԳ


ԾԱՂԿՈՒՆՔՈՒՄ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ՃԱՄԲԱՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՕՐԱԿԱՐԳ

Նյութական արժեքներ
Գագարին կլաստերի գյուղերը՝  Ծաղկունքը,  Զովաբերը, որպես պատմամշակութային կենտրոններ
Նպատակը

Ծանոթանալ տվյալ գյուղին բնորոշ պատմամշակութային վայրերին, պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման ռազմավարությանը ՝ ապահովելու պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, մաքրությունն ու հնարավոր օգտագործումը, տեղանքի յուրահատկությունը։
Խնդիրներ, ընթացք
Գագարին կլաստերի գյուղերի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակ
Վերականգնվող հուշարձանների հնագիտական ուսումնասիրություն, պեղում
Պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների դիտանցում
Պատմամշակութային հուշարձանների վավերագրում
Հնագիտական պեղումներ
Նպատակային ուսումնական ծրագրի մշակում և դրանց կիրառությունը
ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդնումը․ կինո-ֆոտո, ֆիլմեր, առանձին պատում-պատմումներ, հրապարակումներ․․․․
Արդյունքում
Ազգագրության ճամբարի իրականացման արդյունքում կունենանք նյութական արժեքների արձանագրված ուսումնական փաթեթ՝ ճամբարային աշխատանքի ներդրումով, որտեղ կամփոփվեն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերաբերյալ տվյալներ: Կմեծանա հսկողությունը, գյուղերի բնակիչների, մասնագետների պատասխանատվությունն ու հետաքրքրությունը, գրավչությունը, օգտագործման անհրաժեշտությունը, զբոսաշրջությունը․․․․


Ճամբարի ոչ նյութական բովանդակութունը՝ ՎԱՐԴԱՎԱՌ, ՀԱՐՍԱՆԻՔ
Նպատակը՝ ազգային ավանդույթների, կենսունակության ապահովումը և սերնդե սերունդ փոխանցումը բուն կրողների միջավայրում: Ազգային արժեքներ ներհանող, պահպանող և փոխանցող ճամբարային գործունեություն, մշակութային համագործակցություն

Ազգագրական ճամբարի ուղղությունները՝

  • բնապահպանական
  • հայրենագիտական
  • հնագիտական
  • լուսանկարչական
  • էկոլոգիական
  • տեխնոլոգիական
  • բարբառային
  • բանահավաքություն

Գործունեության տեսակները՝

  • ժամերգություն
  • առավոտյան ընդհանուր մարզական պարապմունք
  • էկոլոգիական բնապահպանական աշխատանք
  • քայլարշավներ դեպի հնավայրեր
  • երգուսուցում, պարուսուցում
  • Սևանի լողափ
  • մարզական խաղեր
  • երկրագործություն
  • տեխնոլոգիա

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: