Իսկական ծիսական հարսանիք Բանգլադեշում, հունիսի 17, 2022թ.

Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի

Իսկական հարսանիք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում 2022թ., հունիսի 17
Փեսա՝ Մենուա Հարությունյան
Հարս՝ Հայարփի Մելիք-Մուշկամբարյան
Իրականացումը՝ Ծիսական հարսանիք և ամառային ազգագրական ճամբարով
Հարսանեկան ծեսի նկարագրությունը՝ երգահան, կոմիտասագետխազագետ Արթուր Շահնազարյանի
Նախագծի համակարգող՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Լիսիցյան կենտրոն
Կազմակերպիչներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներ, Քոլեջ
Մասնակիցներ.
Ակներ
Վոկալ համույթ
Քոլեջի սովորողների խումբ
Արևելքի հարսանքավորներ
Արևմուտքի հարսանքավորներ
Հյուսիսի հարսանքավորներ
Հարավի հարսանքավորներ
Միջին և Ավագ դպրոցների հարսանքավորներ
Գագրին կլաստերի սովորողներ, դասավանդողներ, հյուրեր, այլք…..

ԾԵՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
Համակարգումը՝ կրթահամալիրի տեխնոլոգների՝ ամառային հարսանեկան ճամբարով

  • Հագուստներ․ խորհրդանշական կանաչ, կարմիր հագուստներով, կրծքազարդերով, նարոտներով

ՀՈՒՆԻՍԻ 16-ից՝ ԿԵՆԱՑ ԾԱՌԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ, ԼԱՎԱՇԹԽԻԿԳԱԹԱԹԽԻԿ ԱԳԱՐԱԿՈՒՄ

ՀՈՒՆԻՍԻ 17.
ԺԱՄԸ՝ 10.00-10.30. ՓԵՍԱԳՈՎՔ«Թագավոր կարգել». Փեսայի «տուն» Մայր դպրոց, Մարմարյա սրահ
Օրվա ծեսն սկսվում է փեսային հագցնելու ծեսով, օրհնանքներով, Թագավորին գովերգող երգերով:
Կազմակերպումը՝ «Նռանե», «Ակներ», «Եռյակ» երգ-պարային համույթների
Հարսանքավոր-մասնակիցներ՝ Միջին, Ավագ դպրոցների սովորողներ, դասավանդողներ, հյուրեր

Թագվորագովք.

Թագվորի գոտին, կոսպանդը, խաչկապը կապելուց՝

ասում են.

Էսօր մեզ էրնեկ,
Մեզ հազար էրնեկ:
Մեր թագվորն է աջ
Աչկոց խաչ ու մաչ,
Կոսպանդն է կարմիր,
Արևն է կանաչ:

երգում են.

Մեր թագվորն էր աջ, աչկոց խաչ ու մաչ,
Խաչկապն էր կարմիր, արևն էր կանաչ:

Մեր թագվորն է աչկոց խաչ ու մաչ,
Կոսպանդն է կարմիր, արևն է կանաչ:

Մեր թագվորն է աչկոց խաչ ու մաչ,
Գոտին է արծաթ, արևն է կանաչ:

ասում են.

Էս թագն է խաչ,
Խաչի կոթն է խաչ ու մաչ,
Շնորհավո՛ր պսակդ,
Արևդ է կանաչ:

Խրոխտ ռազմապարեր

ԺԱՄԸ՝ 10.00-10.30. ՓՆՋԱՏՈՒՆ.  հարսի «տուն» Արևելյան դպրոց
Կազմակերպումը՝ Հյուսիային և Արևելյան դպրոցների
Մասնակիցներ՝ Արևելյան, Հյուսիային դպրոցի ճամբարական հարսանքավորներ, հյուրեր

10․30-11.00՝ ՀԱՐՍՆԱՌ. Մայր դպրոցից դեպի հարսի «տուն»՝ Արևելյան դպրոց
Զուռնա դհոլով, նվեր-զամբյուղներով, ազապի ծիսական թրով, պարելով հարսնառը մոտենում է աղջկա «տանը»:

Հարսնառի եկանք խունկով ու մոմով,
Եկանք հա եկանք դհոլ զուռնայով,
Մեր ձեռին կանաչ տերևներ դալար,
Անթառամ ծաղկի պսակ ենք բերել:

Վայ սարին երգելով

Եկեր ենք տանինք մեր հարսը Ճեյրան
Փեսու օջախին թող լինի հեյրան,
Ծլի ու ծաղկի մեր հարսը սեյրան,
Մեկ տարում բերի ջուխտ մը թորոման:

Եկանք, եկանք, այլի հո երգելով

Թագվորի մեր, դուս արի

Դուռը պահելու ծես:

Հարսի դուրս գալու ժամանակ քաղցրավենիք են լցնում վերևից հարսի ու փեսայի գլխներին չիր, չամիչ, գարի, վարդի թերթիկներ, բրինձ: Սա կոչվում էր տարհոս՝ գարու հոսում:


11․00-ից՝ հարսանքավորների ծիսական քայլերթ դեպի Մայր դպրոց՝ Սասնալանջ-Սարալանջով, պլեներային քայլքով դեպի կրթական օղակաձև պարտեզ

11․20՝ 9-րդցիների վալսով ողջույնը հարսանքավորներին օղակաձև պարտեզում
11․25՝ Փառատոնային պուրակի ծառուղով մուտք դեպի Մարմարյա սրահ․
հյուրերին Խորոտ էր, կոլոտ էր երգով դիմավորում են Հարավի, Արևմուտքի, Միջին, Ավագ դպրոցների հարսանքավորները

11․30 ՝ հարսանյաց ծիսական տոնակատարություն Մարմարյա սրահում․

1.Միասնական մաղթերգ Երկնից, գետնից սուրբ զորությունով

2.Բարբառով միասնական ծիսական գովք .

Քառսուն զինավորաց տանք բարև
Թագավորին թագուհուն տա շատ արև
Եվ բարեւ, եկ բարև,
Քառսուն մանկանց տանք բարև,
Թագավորին, թագուհուն տա շատ արև։

3.Հարսանեկան միասնական ծիսական Թաշկինակներով պար

4.Հարսանեկան հակաբացիլ պարերգ. Հոպայ զարգե ու քելե

5.9-րդցիների խրոխտ պարողջույնը հարսանքավորներին․ Ալաշկերտի քոչարի

6.Բարբառով միասնական ծիսական գովք .

Սուրբ խաչափայտին տանք բարև
Թագավորին, թագուհուն տա շատ արև։
 Եկ բարև, եկ բարև,
 Սուրբ գլխատերին տանք բարև
 Թագավորին, թագուհուն տա շատ արև։


7.Միասնական հարսանեկան երգ Մուլեյլի

Բարբառով միասնական ծիսական գովք .
 Քսան ու չորս մարգարեանց տանք բարև,
Թագավորին, թագուհուն տա շատ արև։
 Եւ բարև եկ բարև,
 Տասներկու առաքելոց տանք բարև։
 Թագավորին, թագուհուն տա շատ արևւ:
       

8.Հարավային դպրոցի ծնողական համույթի ողջույնը հարսանիքին

9.Հարսանեկան հակաբացիլ պար՝ Շավալի, խոշ բիլազիկ

10.Գովք ծառի . Ծառ ծաղկեցավ

11.Բարբառով միասնական ծիսական գովք .

Քառսուն կուսանաց տանք բարև,
Թագավորին, թագուհուն տա շատ արև,
Եկ բարև, եկ բարև,
Ամենայն սրբոց տանք բարև,
Թագավորին, թագուհուն տա շատ արեւ։

12.Հարսանեկան հակաբացիլ միասնական պարերգ. Սև գյուլի

13. 9-րդցի աղջիկների ողջույնը հարսանքավորներին. Մածուն եմ դրել վըր դարում

14. Գովք թագուհու. Արփիին գովելու համար ենք եկել

15. 9-րդցիների խրոխտ ողջույնը . Կարնո քոչարի

16.Խնամիների հետ կապված երգեր. Խնամի խոշ իս էկի

17.Հարսանեկան միասնական պար  Լորկե

18.Միասնական պարերգ Մարալո
19. Մոմերով հարսանեկան պար

20. Հարս ու փեսային հրավիրում են վալսի 9-րդցիները

12․30-ից՝ հարսանեկան ծիսական հյուրասիրություն՝ Փառատոնային պուրակում

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: