ԻՍԿԱԿԱՆ ԾԻՍԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ ՀԱՅՐԱՎԱՆՔՈՒՄ, ՀՈՒԼԻՍԻ 10, 2022թ.

Հուլիսի 10. իսկական հարսանիք Հայրավանքում
Համակարգումը՝ Լիսիցյան խեսերի կենտրոնի

Փեսա՝ Դավիթ Առաքելյան
Հարս՝ Հասմիկ Իսրայելյան

Ժամը՝ 14․00 Հարսանքավորների երթ Երևանից

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
15.00 Պսակադրություն Հայրավանքում (Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանքՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիսարևելյան կողմում, Սևանա լճի ափին). հոգևոր հովիվը՝ Տեր Սիմեոն Քահանա Հովհաննիսյան
Քահանայի ձեռամբ՝ պսակադրության արարողություն
Դպրաց դասով հարսանեկան երգողջույն.

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ. եկեղեցու բակում հարսանեկան ծիսական ցնծություն

«Ծառս ի ծաղկեցավ»

Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝ Կանաչ ու կարմիր:

Սուրբ Գևորգի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝ Կանաչ ու կարմիր:

Օրհնության, շնորհավորանքի երգեր.
«Եկեք տեսեք, ծառն է ծաղկեր»
Եկեք, տեսեք, ծառն է ծաղկեր,
Եկեք, տեսեք, ծառն է ծաղկեր,
Ծաղիկն ու արևն են վըրան,
Արևն ու ծաղիկն են վըրան:

2. Երբ նռնենուն ծառն, որ ծաղկի,
Երբ նռնենուն ծառն, որ ծաղկի,
Արևդ անոր նըման ծաղկի,
Ծաղիկդ անոր նըման ծաղկի:

3. Ո՞ւր են էսօր հայրն ու մայրը,
Ո՞ւր են էսօր հայրն ու մայրը,
Թող գան, տեսնան, թագավորը,
Թող գան, տեսնան, թագավորը:

4. Ո՞ւր են էսօր քուրն, աղբարը,
Ո՞ւր են էսօր քուրն, աղբարը,
Թող գան, տեսնան, թագավորը,
Թող գան, տեսնան, թագավորը:

5. Գացեք, բերեք, զույգ մը տատրակ,
Գացեք, բերեք, զույգ մը տատրակ,
Հետն ըլ բերեք զույգ մը սոխակ,
Որ գան, գովեն, թագավորը:

6. Լուսավորիչ, Հայոց հայրը,
Լուսավորիչ, Հայոց հայրը,
Գովե էս մեր թագավորը,
Օրհնե էս մեր թագավորը:


«Կանաչեցավ ծառն ի խնկի»
Կանաչեցավ ծառն ի խընկի,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր խերով, մերով:

2. Կանաչեցավ ծառն ի խընկի,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր ախպերքներով:

3. Կանաչեցավ ծառն ի ծիրան,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր յուր քուրերով:

4. Կանաչեցավ ծառն ի նըշին,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր ընկերներով:

5. Կանաչեցավ ծառն ի կոքյով,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր ուր քավորով:

6. Կանաչեցավ ծառն ի կաղնին,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր տընով տեղով:

Հարսնեկան պարերգեր

Կրթահամալիրից մասնակիցներ.

  1. Աշոտ Բլեյան
  2. Բուշ Լուսինե
  3. Մերի Գարեգինյան
  4. Սյուզի Մարգարյան
  5. Լիլիթ Առաքելյան
  6. Լաերտ Գրիորյան
  7. Կարինե Գրիգորյան
    Տեղափոխող մեքենայի մակնիշը՝

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: