Ծեսի ամբողջական նկարագրությունն՝ այստեղ
Օրը՝ հունիսի 24
Տեղը՝ Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Մարմարյա սրահ, ժամը՝ 13․00
Համակարգումը՝ Լիսիցյան ծեսերի կենտրոնի
Պատասխանատու` կրթահամալիրի դպրոցներ
Իրականացումը՝ Ամառային ազգագրության ճամբարային փառատոնով՝ Վարդավառ, հարսանիք
Մասնակիցներ՝ դասավանդողներ, ճամբարականներ, Քոլեջ, հյուրեր…..
Ծրագրում․
- Վարդավառի ծիսական պարերգ․ Լուսամուտին կարմիր խնձոր շարել եմ, բառեր
- Միասնական ընթերցանություն. Գրիգոր Նարեկացի «Տաղ Վարդավառին» (հատված)
Գոհար վարդն վառ առեալ
ի վեհից վարսիցն արփենից.
Ի վեր ի վերայ վարսից
ծաւալէր ծաղիկ ծովային:
Ի համատարած ծովէն
պղպջէր գույնըն այն ծաղկին.
շողշողէր պտուղն ի ճղին:
- Խնդումի վարդավառյան մկատարում Պուպլատիկինն եկեր է բառեր
- Միասնական ընթերցանությամբ․
…Վարդավա՛ռ է, վարդավառի կիրակի,
Արեգակը օրհնանք ու սեր է մաղում,
Կակաչներն են ծփում նման կրակի
Ու հովի դեմ կրակի պես կատաղում: - Միասնական ծիսական երգ. Կոմիտաս Սոնա յար, բառեր
- Միասնական ընթերցանությամբ․
Վարդավառ է, վարդավառ է,
Վարդավա՜ռ…
Ու տեղում է ջրիկն արար ու վարար,
Աղջիկների անձիկն ի վար, ծոցն ի վար,
Վարդավառ է, վարդավառ… - Միասնական պարերգ Հանիկ-նինար, բառեր, Նուրի, նուրի, բառեր
- Միասնական ընթերցանությամբ․ Դանիել Վարուժան «Աստղիկին» (հատված)
Քու մարմարեա հպարտ վիզդ է՝ որ այսօր
Դուրս կարկառված կործանումէն դարերուն՝
Իբրև շուշան կամ նունուֆար մը աղվոր
Կ՛իշխէ բոլոր մեծ Սրտերուն վրա խոհուն:
- Միասնական վարդավառյան երգ. Հայ վարդավառ, բառեր, նոտաներ
- Միասնական ընթերցանությամբ․ Դանիել Վարուժան «Աստղիկին» (հատված)
Աչքերուդ մէչ ամբողջ լույսը կը ցոլա
Հելլենական մըշտապայծառ երկնքին,
Ցայտեց հոգի մը այդ բիբերէդ մարմարեա՝
Երբ որ ինկան մուրճին ներքև հանճարին: - Հարսանեկան ծիսական պարերգ.
Լուսո ջան, ֆայտոնն էկել է
Աշնան երկինք, զով գիշեր,
Լուսո ջան, ֆայտոնն էկել է,
Շաղն իջե, գետին նըխշե,
Էկել է, Արազն անցել է:
Լուսո ջան, ֆայտոնն էկել է,
Էկել է, Արազն անցել է:
Ծաղկի նման բացվել ես,
Լուսո ջան, ֆայտոնն էկել է,
Թերթերդ շաղոտել ես,
Էկել է, Արազն անցել է:
Լուսո ջան, ֆայտոնն էկել է,
Էկել է, Արազն անցել է:
Քու գովքն անող էն տղեն,
Լուսո ջան, ֆայտոնն էկել է,
Կեռ խանչալով սև տղեն,
Էկել է, Արազն անցել է:
Լուսո ջան, ֆայտոնն էկել է,
Էկել է, Արազն անցել է:
- Ժողովրդական խաղիկ.
Վարդևորը մոտ ա,
Մեր ճամփեքը քարոտ ա,
Գնում եմ յարիս տենամ,
Կասեն` ինձի կարոտ ա:
- Վարդավառի խաղեր. «Ճոպան քաշոցի», «Փայտ քաշոցի», «Մարդ քաշոցի», «Էշ միլիցա»
Leave a Reply