ԿՐԹԱԿԱՆ ՇՔԵՐԹ 2022

Շքերթը համակարգող՝ Լիսիցյան ծեսերի կենտրոն
Կազմակերպիչներ՝ ծրագրի ղեկավարներ, երաժիշտ-դասավանդողներ,
6 տարեկաններ, դասվարներ, ծնողներ

Սեպտեմբերի 5, 2022թ.
9:00-9:15. տոնական ընդհանուր պարապմունք կրթահամալիրի կրտսեր դպրոցներում

9:00-9:20. Շքերթային ուրախություն կրթահամալիրի Մայր դպրոցում.
 Մասնակիցներ՝ Միջին,  Ավագ դպրոցների սովորողներ, ծնողներ, հյուրեր…


Յուրաքանչյուր խումբ տիրապետում է շքերթային ուրախության կանոններին.
Յուրաքանչյուր խումբ՝ ծնող-դասավանդող-սովորողով շքերթի ակտիվ մասնակից է
Շքերթային ճանապարհն անցնել երգ-ընթերցումով, գույնով, աշխույժով՝ առանց կանգառների
Պահպանել ժամային գրաֆիկը

Կրթահամալիրի 6 տարեկանների շքերթային քայլքի մեկնարկ՝ տեղաշարժի քարտեզով՝ ժամը 09.30-ից.

  • Արևելյան դպրոց՝ կրթական պարտեզի լանջով, Սարալանջ-Սասնալանջով քայլք դեպի Մայր դպրոց. դասվարներ՝ Սաթենիկ Սիմոնյան, Հռիփսիմե Առաքելյան, Նելլի Թովմասյան


10.00-10:30ուսումնական տոնախմբություն Մարմարյա սրահում

Շքերթի մասնակիցներ՝ 6  տարեկաններ, ծնողներ, դասվարներ

Ծրագրում՝

  1. Կրթահամալիրի հիմնը «Անդաստան»
  2. Տոնական նվեր-ծափեր
  3. Ընթերցանական բզզոցներ. Ա. Խնկոյան՝ «Մեղու»

Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

4. Մասնակից սովորողների տոնական երգողջույնի շարք

5. Կարդում ենք Ա. Խնկոյան. «Աքաղաղն ու կտուրը»

Մի աքաղաղ

Կարմրապեծիկ,

Իր ոտքերը

Երկար ու ձիգ,

Կտրին տալով`

Վեր – վեր ձգվեց,

Ու զարմանքով

Ինչ հարց տվեց.

-Էս ո՛նց է, որ

Ես զոռ տալիս,

Էս կտուրը

Փուլ  չի գալիս:

6. Դասվարների շքերթ-ներկայացում. միասնական պար «Բուլուլ»

7. Գութան 2022-ին ընդառաջ ազգային պարերգի ուսուցում շքերթական ծնողներին. «Հովն ընկավ»

8. Միասնապար՝ «Թամզարա»

Համով հյուրասիրություն` պաղպաղակով

Անօդաչու սարքով տեսագրումը՝ Սմբատ Պետրոսյանի
Օրվա կադրերը՝ Արմինե Թոփչյանի
Անհատական եթերները, ֆոտոշարերը՝ գրագետ լուսաբանումներով, բարձր որակով

2021 թ-ի կրթական շքերթի տեսաարխիվից

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s