Համերաշխության ընդհանուր պարապմունք Մայր դպրոցում, նոյեմբերի 21-25, 2022թ.

Նկարը՝ Սմբատ Պետրոսյանի

Տեղը՝ Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Մարմարյա սրահ
Ընդհանուր պարապմունքի օրակարգ
Ժամը՝
Պարուսույցներ` Մերի Գարեգինյան, Կարինե Գրիգորյան, Լաերտ Գրիգորյան, Տիգրան Զոհրաբյան
Երգ, պարերգ` Լուիզա Քեշիշյան, Լիլիթ Վերմիշյան, Սյուզի Մարգարյան
Մասնակիցներ՝ կրթահամալիրի Միջին և Ավագ դպրոցների դասավանդողներ, սովորողներ

Նոյեմբերի 21.

  • Հեռուստատեսության համաշխարհային օր
  • Ողջույնի համաշխարհային օր
  • Տարվա ավարտին մնում է ուղիղ 40 օր

Օրվա հարց 1.

Կաքավը քարին

 Կաքավը քարին, ձեն կուտա յարին, կաքավ ջան,
Էս փնջած վարդը հասցուր իմ յարին, կաքավ ջան:
Աղբուր, տակըդ ղամիշ ա,
Կաքավը քարին, ձեն կուտա յարին, կաքավ ջան,

Տղա, ձենդ անուշ ա,
Էս փակ նամակը հասցուր իմ յարին, կաքավ ջան:
Էսօր օրը վրա յա,
Կաքավը քարին, ձեն կուտա յարին, կաքավ ջան,

Ուրախության սրա յա,
Էս փակ նամակը հասցուր իմ յարին, կաքավ ջան:
Կաքավը քարին, ձեն կուտա յարին, կաքավ ջան,
Էս փնջած վարդը հասցուր իմ յարին, կաքավ ջան:

Բոբիկ մի քելե, փուշ ա,
Կաքավը քարին, ձեն կուտա յարին, կաքավ ջան,
Յար ջան, ձենդ անուշ ա,
Էս փակ նամակը հասցուր իմ յարին, կաքավ ջան:

 Կաքավը քարին, ձեն կուտա յարին, կաքավ ջան,
Էս փնջած վարդը հասցուր իմ յարին, կաքավ ջան:

Հոյ նարե
Կայներ ես վարդի հովին,
Հոյ նար, նար, նար,
Հոյ նար, նար, հոյ նար նարե,
Քամին տա կըրծքիդ մովին,
Հոյ նար, նար, հոյ նարե:

Էրեսիդ շողին մեռնիմ,
Հոյ նար, նար, նար,
Հոյ նար, նար, հոյ նար նարե,
Աչքերիդ կապույտ ծովին:
Հոյ նար, նար, հոյ նարե:

Լուսնակը սարի տակին,
Հոյ նար, նար, նար,
Հոյ նար, նար, հոյ նար նարե,
Մանուշակ՝ թըփի տակին:
Հոյ նար, նար, հոյ նարե:

Ես իմ յարին կարոտ եմ,
Հոյ նար, նար, նար,
Հոյ նար, նար, հոյ նար նարե,
Քանց վարդ ու մանուշակին:
Հոյ նար, նար, հոյ նարե:

Կարդում ենք Վ. Տերյան. ՄԹՆՇԱՂ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցնորում է կապույտ մութի աշխարհում…
Չկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

Շուրմա
Հոփ, շուրմա, թոփ շուրմա
Հոփ, շուրմա, թոփ շուրմա,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա:

Մի ջաղաց՝ էրկու դռնի,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա,
Բարձ դրեք՝ յարս կռնի,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա,
Ես, դու մի բաղում պիտենք,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա,
Ես չինարի, դու՝ նռնի,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա:

Մեր բաղի դուռը բաց ա,
Յար Սոնա, յար Սոնա,
Ոտներդ շաղով թաց ա,
Երբ պիտի լուսանա,
Պարբաշի, պարդ քաշի,
Յար Սոնա, յար Սոնա,
Ետ դառի, յարիդ աշի,
Երբ պիտի լուսանա:

Դաղձ եմ քաղել շաղերով,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա,
Դրել հովին մաղերով,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա,
Յարս հանդիցը հենց գա՝
Հոփ, շուրմա, թոփ շուրմա,
Առաջն էլնեմ տաղերով,
Հոփ, շուրմա, թոփ շուրմա:

Մեր թաղի թազա բարը,
Յար Սոնա, յար Սոնա,
Իմացա յարիս գալը,
Երբ պիտի լուսանա,
Իմացա յարիս գալը,
Յար Սոնա, յար Սոնա,
Բաց արի սրտիս սերը,
Երբ պիտի լուսանա:

ՍԱՍՆՈ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՊԱՐԵՐԳ. ՀՈՅ ՆԱՐ

Պարծրծանք մենք սարեր
Ամբոդ գըսին քըրեր,
Էգան էրգու կտրիճ
Հանին զոսկին, զարջիճ:

Կրկ.
Հոյ նար, հոյ նար հոյ նար,
Հոյ ջան, հոյ ջան, հոյ ջան
Էգան էրգու կտրիճ
Հանին զոսկին, զարջիճ:

Էգան էրգու կտրիճ,
Հանին զոսկին, զարջիճ:
Ճամպին յարոճ նշան
Յարոճ անուն Շուշան:

Կրկ.
Հոյ նար, հոյ նար հոյ նար
Հոյ ջան, հոյ ջան, հոյ ջան
Ճամպին յարոճ նշան
Յարոճ անուն Շուշան:

Յարոճ անուն Շուշան
Թիկունքին սուրբ նշան
Կողկեր ծաղկուկ Սոսին,
Ձեռքին տաք-տաք մոսին:

Կրկ.
Հոյ նար, հոյ նար հոյ նար
Հոյ ջան, հոյ ջան, հոյ ջան
Կողկեր ծաղկուկ Սոսին,
Ձեռքին տաք-տաք մոսին:

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ. ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ինչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…

Ազգային պարերգ. «Առնեմ էլնեմ»

Սարից կուգա զով քամի,
Յարըս ընձի հով կ’անի:
Առնեմ էլնեմ, առնեմ էլնեմ,
Առնեմ էլնեմ Ալագյազ,
Ուտեմ ձունըդ, խմեմ ջուրըդ,
Պար գամ լանջիդ, իջնիմ ցած:
(2 անգամ)

Խնձորը գլորել է,
Ճամփիցը մոլորել է:
Առնեմ էլնեմ, առնեմ էլնեմ,
Առնեմ էլնեմ Ալագյազ,
Ուտեմ ձունըդ, խմեմ ջուրըդ,
Պար գամ լանջիդ, իջնիմ ցած:
(2 անգամ)

Արխալուղըդ հագել ես,
Լե լե, լե լե, լե՜ լե,
Կանաչ-կարմիր կապել ես,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

Աղջի, էդ քո ծամերը,
Լե լե, լե լե, լե՜ լե,
Ընձի վառեց քու սերը,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

Տըղա, մեր բաղով արի,
Լե լե, լե լե, լե՜ լե,
Ոտքերիդ շաղով արի,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

Կանչե՛, քու կանչիդ մեռնիմ,
Լե լե, լե լե, լե՜ լե,
Քու անուշ ձենին մեռնիմ,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

Միասնական պար՝ Սյունյաց քոչարի

Նոյեմբերի 22. Հոգեբանների միջազգային օր

Օրվա հարց 1. Հարցը կտրամադրի Միջին դպրոցի սովորող՝ Աննա Ոսկանյանը

Դուք ունեք 3 պայուսակ, որոնցից յուրաքանչյուրի մեջ գտնվում է 2 գունդ: Պայուսակ Ա-ում գտնվում է 2 սպիտակ գունդ, Պայուսակ Բ-ում` 2 սև գունդ, իսկ Պայուսակ Գ-ում` 1 սպիտակ և 1 սև գունդ: 

Դուք պատահականորեն վերցնում եք պայուսակներից որևէ մեկը և առանց նայելու հանում գնդերից մեկը: Այն սպիտակ է:

Ինչի՞ է հավասար այն բանի հավանականությունը, որ մյուս գունդը այդ պայուսակում ևս սպիտակ է կամ, որ Դուք հանել եք սպիտակ գունդը պայուսակ Ա-ից:

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԵՐԳ. ՆԱՎԱՎԱՐ ՀԱՐՈՒԹԻՆ

Նավավար Հարութինը,
Նավդ մի թեքիր,
Նավդ մի թեքիր,
Թազա նշանվելու եմ,
Կոսպանդս ինձ բաշխիր:
Թազա նշանվելու եմ,
Կոսպանդս ինձ բաշխիր:

Կրկ․
Ծովի ալիքները
Գնում են, գալիս,
Գնում են, գալիս,
Աղվանիս ու Օսանիս,
Բարև են տալիս:

Մեր ծովի ալիքները
Գնում են, գալիս,
Գնում են, գալիս,
Աղվանիս ու Օսանիս,
Բարև են տալիս:

Երկնքից կախվել են,
Ոսկե շշերը, ոսկե շշերը,
Աղվանիս ու Օսանիս,
Տարան լուսնակ գիշերը:
Աղվանիս ու Օսանիս,
Տարան լուսնակ գիշերը:

Կրկ․
Մեր ծովի ալիքները
Գնում են, գալիս,
Գնում են, գալիս,
Աղվանիս ու Օսանիս,
Բարև են տալիս:

Ա՜խ ծովի ալիքները
Գնում են, գալիս,
Գնում են, գալիս,
Աղվանիս ու Օսանիս,
Բարև են տալիս:


Շուրջ բոլորը կապել են
Կանաչ-կարմիր խաչկապ,
Կանաչ-կարմիր խաչկապ,
Աղվանիս ու Օսանիս
Դրեցին թագ, պսակ:
Աղվանիս ու Օսանիս
Դրեցին թագ, պսակ:

Կրկ․
Մեր ծովի ալիքները
Գնում են, գալիս,
Գնում են, գալիս,
Աղվանիս ու Օսանիս,
Բարև են տալիս:

Ա՜խ ծովի ալիքները
Գնում են, գալիս,
Գնում են, գալիս,
Աղվանիս ու Օսանիս,
Բարև են տալիս:

Կարդում ենք Ե. Չարենց. Ու նորից ելած խանդավառ

Ու նորից ելած խնդավառ,
Օրերի կապույտ բանտում,
Ցրում է լո՛ւյս ու գոհար,
Ծփում է ու վառ խնդում:
Ով որ կա խեղճ ու անտուն,
Ով որ կա մերկ ու վհատ –
Թող այսօր խնդա խնդուն,
Թող լինի լուրթ ու զվարթ…

ՄՇՈ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԵՐԳ

Մշո սարեր մշուշ է,
Բացվել է գարուն,
Լցվել է առուն,
Խորոտիկ, հայ խորոտիկ…

Ուր հողն ու ջուրն անուշ է,
Բացվել է ծաղիկ,
Դարձել է տաղիկ,
Խորոտիկ, հայ խորոտիկ:

Իմ յար քանց քում անուշ է,
Իջել է շաղիկ,
Դարձել է ծաղիկ,
Խորոտիկ, հայ խորոտիկ;

ՀՈՅ ՆԱՐԵ
Կայներ ես վարդի հովին,
Հոյ նար, նար, նար,
Հոյ նար, նար, հոյ նար նարե,
Քամին տա կըրծքիդ մովին,
Հոյ նար, նար, հոյ նարե:

Էրեսիդ շողին մեռնիմ,
Հոյ նար, նար, նար,
Հոյ նար, նար, հոյ նար նարե,
Աչքերիդ կապույտ ծովին:
Հոյ նար, նար, հոյ նարե:

Լուսնակը սարի տակին,
Հոյ նար, նար, նար,
Հոյ նար, նար, հոյ նար նարե,
Մանուշակ՝ թըփի տակին:
Հոյ նար, նար, հոյ նարե:

Ես իմ յարին կարոտ եմ,
Հոյ նար, նար, նար,
Հոյ նար, նար, հոյ նար նարե,
Քանց վարդ ու մանուշակին:

Միասնական պար՝ Շատրվանի


Նոյեմբերի 23.

Օրվա հարց 1. հարցը՝ դասավանդողից

Ազգային պարերգ. Կայնի խորոտ

Կայնի խորոտ, կայնի անուշ, կայնի գամ,
Էրթանք մըր Սասնու սարերուն տեսության: (2 անգամ)

Բարձր սարեր մըջ ամպերուն կը լողան, (2 անգամ)
Յարոջ սրտիկ առան ու չոլերն ընկան:

Կայնի խորոտ, կայնի անուշ, կայնի գամ, (2 անգամ)
Էրթանք մըր Սասնու սարերուն տեսության:

Բարակ հովեր ամպերու մեջ կը շնկան, (2 անգամ)
Յարոջ սրտիկ առան ու չոլերն ընկան:

Կայնի խորոտ, կայնի անուշ, կայնի գամ, (2 անգամ)
Էրթանք մըր Սասնու սարերուն տեսության:

ՄՇՈ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԵՐԳ

Մշո սարեր մշուշ է,
Բացվել է գարուն,
Լցվել է առուն,
Խորոտիկ, հայ խորոտիկ…

Ուր հողն ու ջուրն անուշ է,
Բացվել է ծաղիկ,
Դարձել է տաղիկ,
Խորոտիկ, հայ խորոտիկ:

Իմ յար քանց քում անուշ է,
Իջել է շաղիկ,
Դարձել է ծաղիկ,
Խորոտիկ, հայ խորոտիկ;


Հովհ. Թումանյան

ՄԵՐ ՈՒԽՏԸ

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

Օրվա հարց 2. Ներկայացնում է սովորողը

Ախ, Սոնա յար

Բարակ իս, բարդու ծառ իս,
Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ,
Քելալուց մարդ կըվառիս,
Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ:
Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ,
Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ:

Քելալուց մարդ կըվառիս,
Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ,
Ինչկալով հոգիս կհանիս,
Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ:
Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ,
Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ:

Կապուտ էր մանուշակը,
Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ,
Բուսել էր քարի տակը,
Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ:
Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ,
Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ:

Հովն ընկավ, հովն ընկավ

 Կանաչել են արտերը,
Հովն ընկավ, հովն ընկավ,
Թազացել են դարդերը,
Հոգիս Սաթոյի քովն ընկավ:

 Ախ, հովն ընկավ, հովն ընկավ,
Մեր սարերին զովն ընկավ,
Քու սերն էլ իմ սիրտն ընկավ:

Ծաղիկ ունիմ, դեղին է,
Հովին է, հովին է,
Իմ յարը ձեր գեղին է,
Հոգիս Սաթոյի քովին է:

 Ա՜խ, հովին է, հովին է,
Մեր սարերի զովին է,
Քու սերն էլ իմ քովին է:

 Սիրե, քու յարը սիրե,
Հովն ընկավ, հովն ընկավ,
Ամանաթ յար մի սիրե,
Հոգիս Սաթոյի քովն ընկավ:

 Ախ, հովն ընկավ, հովն ընկավ,
Մեր սարերին զովն ընկավ,
Քու սերն էլ իմ սիրտն ընկավ:

 Էս գիշեր լուսը տեսա,
Հովին է, հովին է,
Ծարավ էի, ջուր տեսա,
Հոգիս Սաթոյի քովին է:

 Ա՜խ, հովին է, հովին է,
Մեր սարերի զովին է,
Քու սերն էլ իմ քովին է:

Միասնական պար՝ Բուլուլ

Նոյեմբերի 24.

Օրվա հարց. դասավանդողի ներկայացմամբ

Սայաթ-Նովա

«Բրոյի-բրոյի»

Թեգուզ քու քաշըն մարքրիտ տան
բրո~յի, բրո~յի,
Թեգուզ քու քաշըն ալմաս տան
բրո~յի, բրո~յի,
Յա~ր, չի՛մի տայ, չի՛մ հիռացնի
քիզ քու յարեմեն, քիզ քու յարեմեն,
բարեբարեմեն:

Չիմ քաշվի էկած մահեմեն,
Ռաղիփի տված ահեմեն
բրո~յի, բրո~յի,
Թեգուզ ռաղամ գայ շահեմեն,
Յա~ր, չի՛մի տայ, չի՛մ հիռացնի
քիզ քու յարեմեն, քիզ քու յարեմեն,
բարեբարեմեն:

Թէգուզ քու քաշըն մարգրիտ տան,
բրո~յի, բրո~յի,
Թեգուզ քու քաշն ալմաս տան
բրո~յի, բրո~յի,
Յա~ր, չի՛մի տայ, չի՛մ հիռացնի
քիզ քու յարեմեն, քիզ քու յարեմեն,
բարեբարեմեն:

Աշխարհումս Իմն Դուն Իս

Յիս քու ղիմեթը չի՞մ գիդի՝

Ջավահիր քարի նըման իս.

Տեսնողին Մեջլում կու շինիս,

Լեյլու դիդարի նըման իս։

Աշխարումըս իմը դուն իս,

Բեմուրվաթ իս, մուրվաթ չունիս.

Պըռոշնիրըդ նաբաթ ունիս,

Ղանդ ու շաքարի նըման իս։

Վո՜ւնց դիմանամ էսչափ չարին,

Աճկեմես կաթում է արին.

Սայաթ Նովա, նազլու յարին՝

Գընած նոքարի նըման իս:

Օրվա հարց. սովորողի ներկայացմամբ

ՆԱԶԱՆԻ

Դուն էն հուրին իս, վուր գէմի կու զաւթէ,
Չունքի ինձ զաւթեցիր խափով, նազա՛նի,
Արիվիլք, արիվմուտ, հարաւ ու հիւսիս
Չըկայ քիզի նըման չափով, նազա՛նի:

Շատ մարդ քու էշխէմէն կու դառնայ յիզիդ,
Արի մէ ռա՛հմ արա, լա՛ւ կացի միզիդ,
Գ’ուզիմ, թէ համաշա դամ անիմ քիզիդ`
Սանթուրով, քամանչով, դափով, նազա՛նի:

Սայաթ-Նովէն ասաց` արզ անիմ Խանին.
Ղաբուլ ունիմ` քու խաթրու ինձ սըպանին.
Հէնչաք ըլի, եա~ր, գաս իմ գերեզմանին,
Ածիս խուղըն վըրէս ափով, նազա՛նի:

ԲԼԲՈՒԼԻ ՀԻԴ

Բըլբուլի հիդ լաց իս էլի,
Վարդի նըման բաց իս էլի,
Վարդաջըրով թաց իս էլի,
Թա՛ց իս էլի:

Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն:

Սիրունութինդ էլաւ արբաբ,
Մազիր ունիս սիմ ու շարբաբ,
Քի սազ գուքայ ղուշլու զարբաբ,
Ղո՛ւշլու զարբաբ:

Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն:

Էրէսըդ է շամշ ու ղամար,
Ջանըս դուս գուքայ քիզ ամար,
Մէջքիդ ունիս օսկէ քամար,
Օ՛սկէ քամար:

Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն:

Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն:

Նոյեմբերի 25.

Պարատուն-պարուսուցում
ձայնագրություններ ՝ ergir.am կայքից

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s