«Ծիտը». Թումանյան-Կոմիտասով ուրբաթ-թատրոն, 2022թ.

Էջի լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի

Սեպտեմբերի 9, Մայր դպրոց, Մարմարյա սրահ, ժամը՝ 15.15-16.00

Ուսումնական հաստատություններ

Իրականացումը՝  Հակաբացիլ Կոմիտաս-Թումանյան , իսկական հարսանիք շուրջտարյա նախագծերով
Բովանդակությունը՝ Հովհ. Թումանյան «Ծիտը»
Նախագծի մասնակիցներ՝ կրթահամալիրի երկրորդ, երրորդ դասարաններ, երկարօրյա խմբեր, դասավանդողների երգեցիկ խմբեր……
Բովանդակությունը՝ Հովհ. Թումանյան «Ծիտը»
Պատասխանատուներ.
կրթահամալիրի երաժիշտ-երգուսույց-պարուսույցներ.
Լաերտ Գրիգորյան
Կարինե Գրիգորյան
Մերի Գարեգինյան
Արմենուհի Թամոյան
Սեդա Թևանյան
Լուիզա Քեշիշյան
Մարինե Մկրտչյան
Տաթևիկ Մանվելյան
Մարինե Ոսկանյան
Մարիամ Մնացականյան
Աչեր Բաստաջյան

Դասվարներ

Ծրագրի ղեկավարներ.

15.15 Մարմարյա սրահ․

ծրագրում՝

  • Հովհ. Թումանյան. «Ծիտը» .

    Լինում է, չի լինում՝ մի ծիտ։
    Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում։ Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի։
  • Միասնական կատարում «Գունդ անեմ»
    Գունդ անեմ, գունդ անեմ, գունդ անեմ,
    Տապ անեմ, ալուր ցանեմ, տապ անեմ, տապ անեմ,
    Գունդ բացեմ, գունդ բացեմ, գունդ քցեմ, գունդ քցեմ,
    Բատատին քցեմ, թոնրին խփեմ, հաց հանեմ, հաց հանեմ:
  • Կարդում ենք Հովհ. Թումանյան. «Ծիտը» (շարունակություն)

— Նանի՛ ջան, նանի՛, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում։

Ծիտը գնում է, ետ գալի, թե՝ փուշը ետ տուր ինձ։

Պառավն ասում է․

— Փուշը թոնիրն եմ գցել։

Ծիտը կանգնում է, թե՝

— Իմ փուշը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ։

  • Միասնական կատարում «Կոտ ու կես»
    Կոտ ու կես կորեկ ունեմ՝ ցանելու համար,
    Ճընճղուկներ թըռան, էկան՝ ուտելու համար,
    Կըռացա քար վեր առա՝ զարկելու համար։
    Կրկներգ.
    Ա՛յ ճընճղուկիկ,
    Կարմիր տոտիկ,
    Սիպտակ փորիկ,
    Ուտեն կըտիկ,
    Խըմեն ջըրիկ,
    Առվի եզրիկ,
    Պըստիկ-մըստիկ.
    Փախչեն, էրթան ման գալու համար,
    Փախչեն, էրթան ման գալու համար։

    Ղասաբներ ժողվան, էկան՝ մորթելու համար,
    Աղջիկներ թև քըշտեցին՝ փետելու համար,
    Պառավներ պըղինձ բերին՝ եփելու համար։
    Կրկներգ.
    Ա՛յ ճընճղուկիկ,
    Կարմիր տոտիկ,
    Սիպտակ փորիկ,
    Ուտեն կըտիկ,
    Խըմեն ջըրիկ,
    Առվի եզրիկ,
    Պըստիկ-մըստիկ.
    Փախչեն, էրթան ման գալու համար,
    Փախչեն, էրթան ման գալու համար։

    Տուն երկու տաշտ հավաքեք՝ խըմորի համար,
    Տուն երկու կընիկ բերեք՝ հունցելու համար,
    Տուն երկու թոնիր տըվեք՝ թըխելու համար։
    Կրկներգ.
    Ա՛յ ճընճղուկիկ,
    Կարմիր տոտիկ,
    Սիպտակ փորիկ,
    Ուտեն կըտիկ,
    Խըմեն ջըրիկ,
    Առվի եզրիկ,
    Պըստիկ-մըստիկ.
    Փախչեն, էրթան ման գալու համար,
    Փախչեն, էրթան ման գալու համար։
  • Կարդում ենք Հովհ. Թումանյան. «Ծիտը» (շարունակություն)

Պառավը մի լոշ է տալի։ Ծիտը լոշն առնում է թռչում։

Գնում է տեսնում՝ մի հովիվ անհաց կաթն է ուտում։

— Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես անհաց ուտում։ Ա՛յ լոշը, ա՛ռ, կաթնի մեջ բրդի՛, կե՛ր․ ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Միասնական կատարում «Հինգալա»․ Երաժշտություն: Կարա-Մուրզա

Հովիվը սարում տխրեց,
Սիրո երգը նվագեց՝
Երգը վառ այտերին,
Երգը բոց աչքերին,
Երգը վարդ օրերին։

Ա՛յ, խե՛ղճ հովիվ, քեզ բաժին
Խոր ձորեր մնացին,
Հինգալա, հինգալա,
Երգը վառ այտերին,
Երգը բոց աչքերին,
Երգը վարդ օրերին։

Ա՛յ, խե՛ղճ հովիվ, քեզ բաժին
Խոր ձորեր մնացին,
Հինգալա, հինգալա,
Երգը վառ այտերին,
Երգը բոց աչքերին,
Երգը վարդ օրերին։

Կարդում ենք Հովհ. Թումանյան. «Ծիտը» (շարունակություն)

Գնում է, ետ գալի, թե՝ լոշս տուր։

Հովիվն ասում է․

— Կերա։

— Չէ՛,— ասում է,— իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ։

  • Միասնական կատարում «Եկեք ծեծենք սոխ ու սխտոր»
  • Կարդում ենք Հովհ. Թումանյան. «Ծիտը» (շարունակություն)

Հովիվը ճարահատած մի գառն է տալի։ Առնում է թռչում։ Գնում է տեսնում՝ մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն։  Ասում է.

— Ի՞նչ եք մոլորել։ Ա՛յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք․․․ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

  • Միասնական կատարում «Զար զընգը»
  • Կարդում ենք Հովհ. Թումանյան. «Ծիտը» (շարունակություն)

Գնում է, ետ գալի թե՝ իմ գառը տվեք։

Ասում են․

— Մորթել ենք, կերել, ո՞րտեղից տանք։

Սա կանգնում է թե՝ չէ, իմ գառը տալիս եք՝ տվեք, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ։
Ու հարսին առնում է, թռչում։

Միասնական կատարում «Վա՜յ սարին»․
Հագել ես ալ ես դառել,

Վայ սարին, վայ քարին, վայ սիրահարին,

Սրտես հիլալ ես դառել,

Եկել են տանում են իմ սիրած յարին:

Հերվա իմ բլբուլ լեզուն,

Վայ սարին, վայ քարին, վայ սիրահարին,

Էս տարի լալ եմ դառել,

Եկել են տանում են իմ սիրած յարին:

Կարդում ենք Հովհ. Թումանյան. «Ծիտը» (շարունակություն)

Գնում է, գնում, գնում է, տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է։

Ասում է․

— Աշուղ ախպեր, առ էս հարսին, պահի՛ քեզ մոտ։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի, աշուղի առաջը կտրում թե՝ իմ հարսը ինձ տուր։

Աշուղն ասում է․

— Հարսը գնաց իրենց տուն։

  • Միասնական կատարում Հարսանեկան պարերգ «Զնկլիկ»
  • Կարդում ենք Հովհ. Թումանյան. «Ծիտը» (շարունակություն)

Սա թե՝ չէ՛, իմ հարսը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Աշուղը սազը տալիս է իրեն։

Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում է ածել ու ճտվտալով երգել․

Ծընգըլը, մընգըլը. մշակումը՝ Արթուր Շահնազարյանի
 
Ծընգըլը, մընգըլը ծընգըլը, մընգըլը, ծի՜վ, ծի՜վ:
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ,
Սազիկ առա, աշուղ դառա,
Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ:
Ծընգըլը, մընգըլը ծընգըլը, մընգըլը, ծի՜վ, ծի՜վ:
  • Միասնական կատարում «Պսակ-պսակ»․
    Պսակ-պսակ
    Տիկնի պսակ.
    Փեսեն էկավ՝
    Լիքը քսակ,
    Տիրնանինե, տիրնանինե,
    Զուռնի ձենը
    Գեղով մին է…

    Բոյը՝ չինար,
    Մեջքին՝ քամար,
    Աչքերը՝ ծով,
    Ունքը կամար,
    Տիրնանինե, տիրնանինե,
    Զուռնի ձենը
    Գեղով մին է…
  • Կարդում ենք Հովհ. Թումանյան. «Ծիտը» (ավարտ)

Մին էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, ծիտը թռավ գնա՜ց, հեքիաթն էլ վերջացա՜վ։

  • Միասնական պար «Երեք ոտք»

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s