ՈՒՐԲԱԹ ՆԱԽԱՀԱՐՍԱՆԻՔ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 2022թ․

Հոկտեմբերի 7, 2022թ.,
Իրականացումը՝ Ծիսական հարսանիք և նախագծով
Հարսանեկան ծեսի նկարագրությունը՝ երգահան, կոմիտասագետխազագետ Արթուր Շահնազարյանի
Բովանդակությունը՝ Տիկնի պսակ, փնջատուն
Նախագծի համակարգող՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Լիսիցյան կենտրոն
Կազմակերպիչներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներ, Քոլեջ
Մասնակիցներ.
Վոկալ համույթ
Քոլեջի սովորողների խումբ
Արևելքի հարսանքավորներ
Արևմուտքի հարսանքավորներ
Հյուսիսի հարսանքավորներ
Հարավի հարսանքավորներ
Միջին և Ավագ դպրոցների հարսանքավորներ

ԺԱՄԸ՝ 15․15 Մարմարյա սրահ

Եկանք, եկանք, այլի հո երգելով

Միասնաբար ընթերցվող բարեմաղթանք.

Հարսնառի եկանք խունկով ու մոմով,
Եկանք հա եկանք դհոլ զուռնայով,
Մեր ձեռին կանաչ տերևներ դալար,
Անթառամ ծաղկի պսակ ենք բերել:

Հարսանեկան ծիսական երգ

Սաթոյին գովելու համար ենք եկել,
Չորեք դիմաց մազ ունիս,
Սաթոյին տանելու համար ենք եկել:

Խունջիկ-մունջիկ մի անի,
Սաթոյին գովելու համար ենք եկել
Մեր տուն գալու կամ ունիս,
Սաթոյին տանելու համար ենք եկել:

Սարի ետև տուն ունիմ,
Սաթոյին գովելու համար ենք եկել,
Մեջը ոսկի սուն ունիմ,
Սաթոյին տանելու համար ենք եկել:

Աչքերըդ անգին քար են,
Սաթոյին գովելու համար ենք եկել,
Ունքերըդ մարդ կըվառեն,
Սաթոյին տանելու համար ենք եկել:

Բարակ, նազուկ մատներըդ,
Սաթոյին գովելու համար ենք եկել,
Իստակ սիպտակ մարմար են,
Սաթոյին տանելու համար ենք եկել

Եկեր ենք տանինք մեր հարսը Ճեյրան
Փեսու օջախին թող լինի հեյրան,
Ծլի ու ծաղկի մեր հարսը սեյրան,
Մեկ տարում բերի ջուխտ մը թորոման:

Ծիսական բարեմաղթանք

Քառսուն զինավորաց տանք բարև
Թագավորին թագուհուն տա շատ արև
Եվ բարեւ, եկ բարև,
Քառսուն մանկանց տանք բարև,
Թագավորին, թագուհուն տա շատ արև։

«Ծառս ի ծաղկեցավ»

Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝ Կանաչ ու կարմիր:

Սուրբ Գևորգի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝ Կանաչ ու կարմիր:

․․․․․․․․․․․․․

․․․․․․․․․․․․․․

Ծիսական գովք․

Սուրբ խաչափայտին տանք բարև
Թագավորին, թագուհուն տա շատ արև։
 Եկ բարև, եկ բարև,
 Սուրբ գլխատերին տանք բարև
 Թագավորին, թագուհուն տա շատ արև։

Միասնական ծիսերգ․ «Կանաչեցավ ծառն ի խնկի»
Կանաչեցավ ծառն ի խընկի,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր խերով, մերով:

2. Կանաչեցավ ծառն ի խընկի,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր ախպերքներով:

3. Կանաչեցավ ծառն ի ծիրան,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր յուր քուրերով:

4. Կանաչեցավ ծառն ի նըշին,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր ընկերներով:

5. Կանաչեցավ ծառն ի կոքյով,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր ուր քավորով:

6. Կանաչեցավ ծառն ի կաղնին,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր տընով տեղով:

Թագվորի մեր, դուս արի

Հարսանեկան ծիսերգի ուսուցում«Եկեք տեսեք, ծառն է ծաղկեր»
Եկեք, տեսեք, ծառն է ծաղկեր,
Եկեք, տեսեք, ծառն է ծաղկեր,
Ծաղիկն ու արևն են վըրան,
Արևն ու ծաղիկն են վըրան:

2. Երբ նռնենուն ծառն, որ ծաղկի,
Երբ նռնենուն ծառն, որ ծաղկի,
Արևդ անոր նըման ծաղկի,
Ծաղիկդ անոր նըման ծաղկի:

3. Ո՞ւր են էսօր հայրն ու մայրը,
Ո՞ւր են էսօր հայրն ու մայրը,
Թող գան, տեսնան, թագավորը,
Թող գան, տեսնան, թագավորը:

4. Ո՞ւր են էսօր քուրն, աղբարը,
Ո՞ւր են էսօր քուրն, աղբարը,
Թող գան, տեսնան, թագավորը,
Թող գան, տեսնան, թագավորը:

5. Լուսավորիչ, Հայոց հայրը,
Լուսավորիչ, Հայոց հայրը,
Գովե էս մեր թագավորը,
Օրհնե էս մեր թագավորը:

Խնամիների հետ կապված երգեր. Խնամի խոշ իս էկի

–       Խնամի, խոշ իս էկի,

Դարդակ ու բոշ իս էկի,

Էրկու կլոճ իս բերի,

Էն լե ճամփին իս կիրի:

–       Քեզի կիտամ մաղ մի արծաթ,

Առ, բարիշի խնամի:

–       Մաղը ծակի, արծաթ թափի,

Չեմ բարիշի, խնամի:

–       Քեզիկիտամ մի կոտ ոսկի,

Առ, բարիշի խնամի:

–       Կոտդ կոտրի, ոսկին թափի,

Չեմ բարիշի, խնամի:

–       Քեզի կիտամ մի գոմ օչխար,

Առ, բարիշի խնամի:

–       Գոմը բըլի, օչխար ջարդի,

Չեմ բարիշի, խնամի:

–       Քեզի կիտամ մի տիկ գինի,

Առ, բարիշի խնամի:

–       Հը՞, ղորթ ա՞ ասում:

–       Հա՛, հա՛:

–       Հարսը փեսին հալալ էլնի,

Համաձայնեմ, խնամի:

–       Խնամի, խոշ իս էկի,

Բարով, խերով իս էկի:    –  2 անգամ

Հարսանեկան հակաբացիլ պարերգ. Հոպայ զարգե ու քելե

Հարսանեկան հակաբացիլ միասնական պարերգ. Սև գյուլի

Միասնական պարերգ Մարալո

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s