ԽԱՂԱՂԱԿԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 2022թ․

Վայրը` Սուրբ երրորդություն եկեղեցի
Նոյեմբերի 11, ժամը` 09.00
Եկեղեցում գտվելու կանոններըդիմելաձևեր
Համակարգումը՝ Հասմիկ Մաթևոսյանի
Պատասխանատուներ` Լիսիցյան ծեսերի կենտրոն, Ավագ դպրոց
Իրականացոմը՝ «Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ» , «Ուսումնական ժամերգություն»  նախագծերով
Մասնակիցներ` կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ
Երգեհոնահար՝ Լիլիթ Առաքելյան

Ծրագրում․

Մեսրոպ Մաշտոց․ Լույս ի լուսոկատարում է Ավագ դպրոցի սովորող Լուիզա Եղիազարյանը․
Լոյս ի Լուսոյ՝ ի Հօրէ առաքեցար եւ մարմնացար ի սուրբ Կուսէն, զի վերստին նորոգեսցես զապականեալն Ադամ: Դու, Աստուա՛ծ, ի յերկրի երեւեցար եւ ընդ մարդկան շրջեցար եւ փրկեցեր զտիեզերս յանիծիցն Ադամայ:

Տերունական աղոթք
Գրաբար
 Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն  Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:   Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց:   Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

«Քրիստոս ի մէջ»Հեղինակ՝ Սբ. Ներսես Շնորհալի, XII դար
Խմբավար՝ Լիլիթ Վերմիշյան

Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ,
Որ էնն Աստված աստ բազմեցավ:
Խաղաղութեան ձայն հնչեցավ,
Սուրբ ողջունիս հրաման տվավ:

Եկեղեցիս մի անձն եղև,
Համբույրս հոդ լրման տվավ,
Թշնամությունն հեռացավ,
Սերն ընդհանուրս սփռեցավ:

Արդ, պաշտոնեայք բարձեալ ըզձայն,
Տուք զօրհնություն ի մի բերան,
Միասնական աստվածութեան,
Որում սրովբեքն են սրբաբան:

Բաց մեզ Տեր․ կատարում է Ավագ դպրոցի սովորող Սամվել Դոխոյանը
Բաց մեզ Տէր, բաց մեզ Տէր, բաց մեզ Տէր զդուռն ողորմութեան, որ ողբալով կարդամք առ Քեզ:

ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԵՐԳՉԱԽՈՒՄԲՏեր ողորմեա
մշակումը՝ Խորեն Մեխանեճյանի․ հայտնի չեն «Տէր ողորմեա՛» երգի ո՛չ հեղինակը, ո՛չ նրա ստեղծման ժամանակաշրջանը: Միայն գիտենք, որ 18-րդ դարում Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսն այն հավելել է Հայոց Սուրբ Պատարագի մեջ, և մինչև այժմ այն երգվում է Սուրբ Հաղորդությունից առաջ:

Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա.
Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա:

Ամենասուրբ Երրորդութիւն,
Տուր աշխարհիս խաղաղութիւն:

Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա.
Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա:

ԸՆԹԵՐՑԱՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԳրիգոր Նարեկացի (ԲԱՆ Ձ)
Ո՜վ դու մայր բարձրեալ Տիրոջդ-Յիսուսի,
Երկնի եւ համայն երկրի արարչի, որին ծնեցիր դու անճառօրէն,
Բովանդակ մարմնով եւ ամբողջովին իր աստուածութեամբ,
Որ փառաւորուած է Հօր եւ սուրբ Հոգու հետ
Էութեամբ համակ եւ անքննութեամբ մեր բնութեան հետ միացած,
Ամենայն է նա եւ ամէն ինչում,
Երրորդութիւնից մէկը,
Նրան փա՜ռք յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԷջմիածին
Խոսք` Ներսես արքեպ. Պոզապալյանի
Մեղեդի` Մարի Պոզապալյանի:

Ես մեղավոր ու անցավոր,
Հազար անգամ ապաշխարող,
Սակայն երբեք չարդարացող,
Ես մեղավոր մի ուխտավոր:
Սակայն երբեք չարդարացող,
Ես մեղավոր մի ուխտավոր:

Էջմիածին, Էջմիածին,
Էջմիածին, Էջմիածին:
Ես մեղավոր մի ուխտավոր:
Էջմիածին, Էջմիածին,
Էջմիածին, Էջմիածին:
Ես մեղավոր մի ուխտավոր:

  • Հայրապետական մաղթերգ․ խմբավար՝ Լիլիթ Վերմիշյան
Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s