ԻՄ ԵՐԳԱՐԱՆՆ ԻՄ ՀԵՌԱԽՈՍՈՒՄ

Ճաշակեսցուք խաղաղութեամբ զհարիսաս,
Որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ:
Օրհնեալ է Տէ՛ր ի պարգեւս Իւր.
Ամէն:

Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն՝ ծիսական հարիսայի օրհնություն-հյուրասիրությամբ
ՀԱԹ, Սբ․ Երրորդություն եկեղեցի, ժամը՝ 10․00
Նոյեմբերի 26, 2022թ․

Եկեղեցում գտվելու կանոններըդիմելաձևեր

Տերունական աղոթք
Գրաբար
 Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն  Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:   Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց:   Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

ԿՈՄԻՏԱՍ․ «ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱՅՐ ՄԵՐ»

Հայր մեր,
Տուր մեզ, տուր քո շընորհ,
Լիուլի, ամեն օր.
Հայր մեր,
Կյանք տուր մեր մայրիկին,
Կյանք տուր մեր հայրիկին,
Հայր մեր,
Մեզ պահե քո Աջով,
Մեզ օրհնե սուրբ Խաչով,
Հայր մեր,
Դու պահապան մեր:

ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ «ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈՅ»

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

Երրեակ միութիւն,
Եղելոց խնամող,
Եւ ինձ ողորմեա:

ՀԱՏՎԱԾՆԵՐ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻՑ

Սուրբ Աստված

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ յարեար ի մեռելոց, ողորմեա մեզ:

Հիշեա Տեր

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Համենայնի 

Յամենայնի օրհնեալ ես, Տէր.Օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ,Գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ, Տէր Աստուած մեր:

«ՔՐԻՍՏՈՍ Ի ՄԵՋ»Հեղինակ՝ Սբ. Ներսես Շնորհալի, XII դար

Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ,
Որ էնն Աստված աստ բազմեցավ:
Խաղաղութեան ձայն հնչեցավ,
Սուրբ ողջունիս հրաման տվավ:

Եկեղեցիս մի անձն եղև,
Համբույրս հոդ լրման տվավ,
Թշնամությունն հեռացավ,
Սերն ընդհանուրս սփռեցավ:

Արդ, պաշտոնեայք բարձեալ ըզձայն,
Տուք զօրհնություն ի մի բերան,
Միասնական աստվածութեան,
Որում սրովբեքն են սրբաբան:

ՄԱՐՄԻՆ ՏԷՐՈՒՆԱԿԱՆ 
Մարմին Տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի.  երկնային զօրութիւնք յաներեւոյթս երգեն եւ ասեն անհանգիստ բարբառով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:

ԿՈՄԻՏԱՍ «ՏԵՐ ՈՂՈՐՄԵԱ»

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

Ամենասուրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ հիւանդաց բժշկութիւն,
Ննջեցելոց արքայութիւն:

Արի՛ Աստուած հարցն մերոց,
Որ ապավենդ ես նեղելոց:

Հա՛ս յօգնութիւն ծառայից քոց
Լեր օգնական ազգիս Հայոց:

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Շնորհիւ աւուրս մեզ ողորմեա:

ԿՈՄԻՏԱՍ «ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԵՐԳ»

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s