Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր… Ուրբաթ-համերգ, նոյեմբերի 25, 2022թ.

Տեղը՝  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոց, Մարմարյա սրահ, հասցե՝  Բաբաջանյան 25

Մասնակիցներ` կրթահամալիրի դասավանդողների, սովորողների խմբեր, հյուր-բարեկամներ․․․․
Պատասխանատու՝ Արևմտյան դպրոց-պարտեզ
Երաժիշտներ՝ Սեդա Թևանյանյան, Աչեր Բաստաջյան
Համագործակցային խմբեր՝ «Սեբաստացիներ» մանկական և պատանեկան երգչախմբեր․ Լուիզ Քեշիշյան, Մարինե Մկրտչյան
Տեխսպասարկումը՝ Էմիլ Զաքարյանի և ընկերների
Ֆոտոպատումը՝ Արմինե Թոփչյանի

Ծրագրում՝

Միասնական ընթերցում. Հ․ Թումանյան

Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր.

Անդարձ ու հին ճամփաներ,

Ովքե՞ր անցան ձեզանով,

Ո՞ւր գընացին, ճամփաներ։

Միասնական կատարում․ «Dona Nobis »

Հովհաննես Թումանյան«Երեք խելոք մի հին տաշտով»

Երեք խելոք մի հին տաշտով, 
Ավելն առան մըտան մեծ ծով։ 
Թե տաշտակը շատ դիմանար, 
Իմ հեքիաթն էլ կըլներ երկար։

ԱՆՎԱՆԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ 2022 (2 անվանակարգ)

Ստեփան Բաբաթորոսյան․ «Կճուճն ու ճուտը»

Ճուտը ընկավ կճուճի մեջ

Սիրտը դողաց ճուտի,

Կամ կերել է կճուճը ինձ,

Կամ հենց հիմա կուտի:

Ճուտը ճչաց լեղապատառ.

— Ինձ մի ուտի, կճո՜ւճ:

Ես ի՞նչ եմ մե՜ծ փորիդ համար,

Ես դեռ շա՜տ եմ պուճուր…

Քրքջում է կճուճը հա հա հա

Խրատելով ճուտին.

-Ա՜խ, դու անգե՜տ, լսվա՞ծ բան է

Կճուճը ճուտ ուտի…

Երևում է, թմբլիկ հիմար,

Որ քեզ դեռ չեն խաբել,

Դե շո՜ւտ փախիր, թե չէ հիմա

Բերանս կփակե՜ն…

Հենց այդ պահին ինչ-որ մեկի

Գլխում մի միտք ծագեց,

Մեկն այդ եկավ և կճուճի

Բերանը պինդ փակեց:

Մութով լցվեց կճուճը ծեր,

Լցվեց մութով ահեղ,

Կարծես մութի մեջ այդ հազար

Աղվես էին պահել:

Հիշեց ճուտը կտուցը իր,

Հիշեց պապին տոկուն,

Զգաց հազա՜ր աքլորներ են

Արթնանում իր հոգում:

Ճուտը լարվե՜ց, լարվե՜ց, լարվե՜ց,

Կտցեց ահեղ մութին,

Կիսվեց կճուճը բերանփակ

Ու բաց թողեց ճուտին…

ԱՆՎԱՆԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ 2022 (2 անվանակարգ)

Տիգրան Մանսուրյան․ «Խուտուտ Մուտուտ»

Խուտուտն էկավ, խուտուտն էկավ,

Մանրիկ մանրիկ ու անտես

Քրքիջ բերող նրա ձեռքից

 Ոնց ազատվեմ հիմա ես:

Կրկներգ…

Խուտուտ մուտուտ ծիծաղի կույր

Թեվիս տակից դուրս գնա,

Թե չէ հիմա, թե չէ հիմա

Կորի թե չէ հենց հիմա

Հա, հա, հա, հի, հի, հի,

Հա, հա, հա, հի, հի, հի,

Հա,հա,հա,հա, հա

Հի, հի, հի, հի, հի:

2. Խուտուտ աջից, խուտուտ ձախից

Չի նվազում նա բնավ

Ոչ կարող եմ նստել հանգիստ

Ոչ վեր կենալ ու գնալ:

Կրկներգ…

3. Հնար չկա ու ճար չկա,

Էլ չեմ կարող դիմանալ

Քրքջում են ահա ինձ հետ

Երկինք, արև, տուն ու ծառ:

Կրկներգ…

Հովհաննես Թումանյան․ «Առավոտ»

Հավը խոսեց երեք բերան.
—Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակ է զարթելու։

Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։

Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,

Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է գործի հետ։

Ստեփան Բաբաթորոսյան․ «Ծաղրածուն և ծաղրաձուն»

Մի ծաղրածու կրկեսում,
Ներկայացման ճիշտ կեսում,
Նստեց, նստեց, նստեց ու…
Ածեց մի շատ սիրուն ձու:

Ովքեր տեսան՝ հիացան,
Հիացան ու միաձայն
Գմբեթի տակ կրկեսի
Երգեցին երգ այսպիսի.

«Ծաղ-ծաղ-ծաղրածու,
Ծաղրածուն ածել է ձու,
Ծաղրածուի ածած է,
ԾԱՂՐԱՁՈ՜Ւ Է, ԾԱՂՐԱՁՈ՜Ւ…

Թե թխսի տակ դնենք ձուն,
Ծաղրածուի ածած ձուն,
Գուցե դուրս գա, ո՜վ գիտի,
Մի պստլիկ ծաղրածու:

Կսպասենք, չենք ալարի,
Իսկապես չենք ալարի,
Երեք շաբաթ հետո մենք
Կասենք՝ ծնունդդ՝ բարի…

Շատ լավ բալիկ կլինի,
Քիթը լոլիկ կլինի,
Բերանը՝ մ-ե-ե-ե՜-ծ, գլուխն էլ
Գունդ-կլորիկ կլինի…»:

ԱՆՎԱՆԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ 2022 (2 անվանակարգ)

ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.

Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
             Ասավ, գնաց։
             Սարը կամաց
             Մտավ սիպտակ

Վերմակի տակ։

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ․ Bruno Coulais, «Vois sur ton chemin»

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ«Rainbow»․ Հասմիկ Սարիբեկյան և ընկերներ

Rainbow rainbow, high and bright.

Rainbow rainbow, made of light.

From the clouds down to the ground,

I see colors all around.

Red, orange, yellow, green, blue,

Indigo and violet too.

Red, orange, yellow, green, blue,

Indigo and violet too.

Rainbow rainbow, high and bright.

Rainbow rainbow, made of light.

From the clouds down to the ground,

I see colors all around.

Red, orange, yellow, green, blue,

Indigo and violet too.

Red, orange, yellow, green, blue,

Indigo and violet too.

A rainbow.

A rainbow.

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

ԱՆՎԱՆԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ 2022 (2 անվանակարգ)

«Радуга» Էլինա Սիմոնյան, Լուսինե Պետրոսյան և ընկերներ

Աֆրիկյան երգ ․ «Բոնսե Աբա»

«Սեբաստացիներ» պատանեկան երգչախումբ
Bruno Mars․ «Lazy song»
Shawn Mendes․ «Stiches»

ԱՆՎԱՆԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ 2022 (2 անվանակարգ)

Դասավանդողների խումբ․ «Ես իմ Անուշ Հայաստանի»

Ռ․ Ամիրխանյան«Ուրախ տրամադրություն»

Միասնական պար «Կոմիտասի շորոր»

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s