Ձմեռային մարզական խաղերի բացում, հունվարի 13, 2020թ.

0_2_0

Հունվարի 13

Մաս առաջին՝ 10:10-10:30. մարզական խաղերի հանդիսավոր բացում կրթահամալիրի Մայր դպրոց, Մարմարյա սրահ

Ծրագրում.

  • Գեղարվեստական մարմնամարզական ցուցադրություն. ղեկավար՝ Ռոզա Գսպոյան
  • Մասնակից մարզախմբերի շքերթ-ներկայացում՝  

Ավագ դպրոց՝ մարզիչներ՝ Արինա Թումասյան, Ռուբեն Բաղդասարայան կազմակերպիչներ, ջոկատավարներ և ճամբարականներ

Միջին դպրոց՝ մարզիչ Նաիրա Հարությունյան կազմակերպիչներ, ջոկատավարներ և ճամբարականներ

Հյուսիսային դպրոց՝ մարզիչ Անդրանիկ Դարբինյան կազմակերպիչներ, ջոկատավարներ և ճամբարականներ

Արևմտյան դպրոց՝ մարզիչ Ռոզա Գսպոյան կազմակերպիչներ, ջոկատավարներ և ճամբարականներ

Արևելյան դպրոց՝ մարզիչներ Նարեկ Կարապետյան, Հասմիկ Սիմոնյան  կազմակերպիչներ, ջոկատավարներ և ճամբարականներ

Հարավային դպրոց՝ Մարզիչ Անդրանիկ Մանուչարյան կազմակերպիչներ, ջոկատավարներ և ճամբարականներ

Քոլեջ՝ մարզիչներ Գևորգ Հազարումյան, Գոհար Դանիելյան և կազմակերպիչներ, ջոկատավարներ և ճամբարականներ

  • Միասնական պար՝ Սեբաստիո

 

Մաս երկրորդ՝ 10:30-ից. Հանդիսավոր մուտք «Սեբաստիա» բաց մարզադաշտ. 

  • Կրտսեր դպրոցներ. էստաֆետային խաղեր
  • Միջին, Ավագ դպրոցներ. մարզասարքերով վարժանքներ
  • Քոլեջ. հեծանվաերթ

Նախագծի պատասխանատու՝ Միքայել Ղազարյան և ընկերներ
Տեխնիկական աջակցությունը՝ Կարեն Խաչատրյանի և ընկերների

Մարզակա մանրամասն ժամանակացույցն այստեղ

Առավոտյան պարապմունք. ծեսերի ցուցահանդես, հունվարի 13-17, 2020թ.

surb-zatki-tony-mala-57011.8

Առավոտյան ընդհանուր պարապմունք. 09.00-09.15
Հունվարի 13-17, Մայր դպրոց, Մարմարյա սրահ
Մասնակիցներ՝ կրթահամալիրի  Միջին,  Ավագ դպրոցների սովորողներ, ծնողներ, հյուրեր…
Հնչյունային օպերատորներ՝ Սաթինե Տեր-ՊետրոսյանԴավիթ Մնացականյան

Ծրագրի բովանդակությունը՝ կրթահամալիրի ծեսերի օրացույցի

Պատասխանատուներ՝ Հերմինե Անտոնյան, Անժելա Մովսիսյան
Երաժիշտներ՝ Լուիզա Քեշիշյան, Նելի Փիլոյան
Պարերգ՝ Աննա Երիցյան
Պարեր՝ Հայարփի Անանյան, Լաերտ Գրիգորյան
Իրականացումը՝ Ազգագրական ձմեռային փառատոն նախագծով

Ծրագրում՝

Երկուշաբթի՝ Հին Ամանոր ցուցահանես-պարապմունք

  • Միասնական կատարում. Ռ. Ամիրխանյան Նոր տարվա հանդես
  • Միասնական ամանորյա մաղթանք.

Բարով եկար Նոր տարի,
Տուր մեզի ցորեն, գարի,
Մեր փեթակն ալուր կուզե,
Տանտիկինը յեղ կուզե,
Բուխարիկս մուխ կուզե,
Մեր օջախը փետ կուզե,
Այգուն, բաղջին պտուղ տուր,
Հիվանդություն թող չըլնի,
Ապրիք շատ ու շատ տարի:

  • Միասնական կատարում. Կոմիտաս «Զար զընգը»
  • Հովհ. Թումանյան.

Առաջին ձյունը

-Վա՜յ մայրի՜կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքան սպիտակ
Թիթեռ է գալի…
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ:
-Չէ՛,իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ:
Էտ ձյուն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես Առաջին ձյունը

  • Միասնական կատարում «Տոնածառ ջան»
  • Հովհ. Թումանյան.

Նոր տարի
Դու էլ արի,
Նորեկ տարի,
Գըլխիս վերից
Անցիր — գընա,
Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով.
Հողմ ու շանթի
Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վերից.
Իսկ նա հովտում,
Իր հուսալից
Աչքը վերև,
Փոքրիկ, չընչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին…

  • Միասնական կատարում. «Dona Nobis»

 

Երեքշաբթի՝ հարսանեկան ցուցահանդես

  • Հարսանեկան մաղթանք

Է՛գ, բարև՛, ա՛յ էգ, բարև՛,

Էգ արևուն տանք բարև,

Տա թագվորին շատ արև…

  • Միասնական կատարում.

Զնկլիիկ օրորճ

Զնկլիկ, օրոճ եմ շարե,

Զնկլիկ, գոտիս եմ կարե,

Զնկլիկ, պատը ծագեցին,

Զնկլիկ, հարսին հանեցին:

 

Տարան, փող տանին, Զատկին կբերեն,

Տարան, փող տանին, Զատկին կբերեն:

 

Հարսին հանին քողերով,

Զնկլիկ, կարմիր սոլերով,

Զնկլիկ, նախշուն թաթերով,

Զնկլիկ, դեղին մոմերով:

 

Տարան, փող տանին, Զատկին կբերեն,

Տարան, փող տանին, Զատկին կբերեն:

  • Հարսանեկան մաղթանք

Է՛գ, բարև՛, ա՛յ էգ, բարև՛,

Էգն արևուն տանք բարև,

Տա թագուհուն շատ արև…

  • Թագվորագովք

Ծառ խնկենին որ ծաղկեցավ,

Թուփն ու տերև բոլորեցավ,

Թագվոր աթոռք ուրախացավ,

Խերն ու բարին մըր թագվորին,

Խերն ու բարին մըր թագվորին:

 

Ծառ բալենին որ ծաղկեցավ,

Սուրբ խաչ վըրեն որ բազմեցավ,

Թագվոր աթոռք ուրախացավ,

Խերն ու բարին մըր թագվորին,

Խերն ու բարին մըր թագվորին:

 

Գացեք բերեք ըզկաքավ քարեն,

Թող գա մտնի դարբասխանեն,

Զընդրիկ զարկենք սուրբ սեղանին,

Խերն ու բարին մըր թագվորին,

Խերն ու բարին մըր թագվորին:

 

  • Աղջի, ինչ լավ նազ ունիս

Աղջի, ինչ լավ նազ ունիս,

Դալարին գովելու համար ենք եկել,

Չորեք դիմաց մազ ունիս,

Դալարին տանելու համար ենք եկել:

 

Խունջիկմունջիկ մի անի,

Դալարին գովելու համար ենք եկել

Մեր տուն գալու կամ ունիս,

Դալարին տանելու համար ենք եկել:

 

Պարերգ՝ Օր պար

Օր պար, ճոր պար,
Ոսկե գնդին բարեբար,
Մեծ պա՛պ, արի գողտուկ տա՛ր,
Շատ պզտիկ է, չէ՛, չենք տա:

Ճոր անենք, ճոր պար անենք,
Ոսկե թախտին պար անենք,
Զատկին մենք նոր շոր կարենք,
Սա էլ մաշվի՝ նորն անենք:

  • Միասնական խաղ-պար՝ Կռնկավե

 

Չորեքշաբթի՝ խաղողի, գինու խնջույք-ցուցահանդես

  • Միասնական ընթերցանություն «Թմկաբերդի առումը»

Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը:

  • Միասնական երգ՝ Բաղը քաղինք

Բաղը քաղինք, խաղողը տարանք,

Չարազը, չարազը,

Ճառթեք, տըղներ, մաճառ խըմենք,

Ավազը, ավազը:

Խաղողը ճառթենք, կարմիր շիրան

Չըռչըռա, չըռչըռա,

Լըցնենք կարասն, էփի, թափի,

Վըռվըռա, վըռվըռա:

Դե՛. Ճառթի, հա, դե՛. Ճառթի, հա,

Կըրընկի, կըրընկի,

Չըփչըփացրու, փըռռա, խաղա

Տըրընգի, տըրընգի:

  • Միասնական ընթերցանություն «Թմկաբերդի առումը»

Ու ղըրկեց Շահը իր թովիչ երգչին.
Գընա տե՜ս, ասավ, Թըմկա տիրուհուն,
Երգի՜ իմ սերը նըրա առաջին,
Պատմի՜ իմ փառքը ու գանձը անհուն:
Խոստացի նըրան իմ ոսկի գահը,
Խոստացի նըրան ամե՛ն, ամեն բան,
Ինչ որ կարող է խոստանալ Շահը,
Երկրակալ Շահը իր սիրած կընկան:

  • Միասնական կատարում. «Եղնիկ»

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:

-Ասիս-Մասիս սարն եմ արծել:

-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:

-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:

 

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:

-Հայոց Անի սարն եմ քնել:

-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:

-Ծառ խընկենի ծառն եմ քերվել:

  • Միասնական ընթերցանություն «Թմկաբերդի առումը»

Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին.
Ի՛նչը կըհաղթի կյանքում հերոսին,
Թե չըլինին
Կինն ու գինին:

  • Աստվածածնա պար

 Հինգշաբթի՝ բարեկենդանյան ցուցահանդես

  • Միասնական կատարում. Կոմիտաս «Գնացեք, տեսեք»
  • Միասնական բարեկենդանյան մաղթանք.

Ահա եկավ հայոց ազգին օրերը,

Հանեցեք հիները, հագեք նորերը:

Բարեկենդան, փորեկենդան,

Բարեկենդան օրեր է,

 Խելքս գլխես կորեր է…

  • Միասնական կատարում «Այ ֆորկա»


Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Խարսնիս կանեմ, տեղ չըկա,
Թազա փեսին տեղ չըկա:

Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Թավեն ծակ է, եղ չըկա,
Կոլոտ փեսին տեղ չըկա:

  • Միանկանան ընթերցում.

Տի~զտի~զ, Ակլատիզ,
Մազդ բիզբիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է:

  • Միասնական երգ «Կիկիլիկո»

Կի, կի, կի, կի, կիկլիկո,

Խորոզ տարան, կիկլիկո,

Կի, կի, կի, կի, կիկլիկո,

Խորոզ տարան, կիկլիկո:

Վա՜յ

Ձորն ի վեր ծնեբակ,

Նմանի արեգակ:

Տարան գցին ամբարը,

Վրեն դրին մեծ քարը,

Վա՜յ, իմ խորոզ կիկլիկո,

Նխշուն խորոզ կիկլիկո:

Վա՜յ

Ձորն ի վեր ծնեբակ,

Նմանի արեգակ:

Կատար ուներ արեգակ,

Ձենը զնգուն՝ քանց զանգակ,

Վա՜յ, իմ խորոզ կիկլիկո,

Նխշուն խորոզ կիկլիկո:

Վա՜յ

Ձորն ի վեր ծնեբակ,

Նմանի արեգակ:

  • Միասնական պար՝ Կտկտիկ

 

Ուրբաթ՝ զատկական ցուցահանդես-պարապմունք

  • Հատված «Սասունցի Դավիթ» էպոսից.

Տարին երեք անգամ

Մհերի քարի դուռը կըբացվիՄեկ անգամ՝ Զատկին

Մեկ անգամ՝ Վարդևորին

Մեկ անգամ էլ Համբարձման գիշեր։

Քար որ կաբացվի,

Մհեր դուրս կէլնի,

Մեկ ժամ կէրթա,

Մեկ ժամ կդառնա։

Մեկ ժամին քառսուն օրվա ճամփա կէրթա,

Քառսուն օր վեր քարերուն կէրթա,

Ինչ հողի վրեն ընկնի,  ձին կըխընդկի,

Էդ վախտ Մհեր ախ կըքաշիկըդառնա։

  • Երգ՝  Կարկաչա.

Կրկնակ.        Կարկաչա, կարկաչա,

Կարին կաչա, կարկաչա

Կարմիր կովեն կաթ կուզեմ,

Կարմիր կովեն եղ կուզեմ,

Սև հավեն էլ հավկիթ կուզեմ,

Կարմիր հավկիթ ներկել կուզեմ:

Կրկնակ.        Կարկաչա, կարկաչա,

Կարին կաչա, կարկաչա

Կարմիր հավկիթ դուրս բերեք,

Թուխ հավի հավկիթ բերեք,

Ով որ կտա, թող շեն մնա,

Ով որ չտա՝ չոր չորանա:

Կրկնակ.        Կարկաչա, կարկաչա,

Կարին կաչա, կարկաչա

  • Միասնական ընթերցանություն.

Կասեն մեկ օրԶատկի առավոտ

Մի աման հավկիթ ներկած,

Մեր կտա աղջկա ձեռ,

Թե՝ «Տար մեր քավորի տուն

Քավորին հավճիվ չկա»։

Աղջիկ հավկիթ կառնիկէրթա։

  • Միասնական կատարում Ծառիս Ծաղկեցավ

Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ

Կանաչ ու կարմիր:

 

Սուրբ Գևորգի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ

Կանաչ ու կարմիր:

 

Սուրբ Սարգիսի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ

Կանաչ ու կարմիր:

Միասնական պար՝ «ՍԵբաստիո»

 

«ՁՄԵՌԱՅԻՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ» 2020Թ.

dsc_5530

Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի

Նպատակը

  • «Բլեյան» կրթական ցանցով ստեղծել կրթամշակութային բաց, լայն, տեսանելի, շոշափելի մշակույթային երկխոսություն՝ ազգագրության փառատոնի  հիմքով
  • «Բլեյան» կրթական ցանցի ընդարձակումը դարձնել ոչ միայն կրթահամալիրի, այլև փառատոնի յուրաքանչյուր մասնակցի թռիչքակերպ (ավտոպիլոտ) պահանջը:
  • Ազգագրության փառատոնի շրջանակներում իրականացնել  հետևյալ գործուն շուրջտարյա նախագծերը.

Իսկական հարսանիք։ Ժողովրդական օպերա
«Բնակավայրն առանց ճաղերի»
Արատես՝ կարմիր ծաղիկ. ծաղկող Արատես 
Քանդակների հարսանիք բնակելի արվարձանում

Մասնակիցներ.

կրթահամալիրի, Երևանի, մարզերի պատանի ստեղծագործողներ, ստեղծագործական խմբեր,  ուսումնական հաստատությունների սովորողներ, անհատ արվեստագետներ……

 

Արդյունքում՝ մասնակիցը կունենա.                                                   

  • կունենա  ինքնարտահայտման, ճանաչման  նոր հարթակ, լսարան
  • կհայտնվի գրավիչ կենսամշակույթային իրադարձությունների կենտրոնում
  •  գաղափարների և փորձի փոխանակման գեղարվեստի հարթակ
  •  կստեղծի փառատոնով ազգագրությունը զարգացնելու, տարածելու պատրաստ մարդկանց, ընկերությունների աջակցություն
  • Կրթահամալիրը տարածաշրջանում կդառնա ազգագրության փառատոնի կազմակերպիչ

Մասնակիցը կկարողանա

  • հաստատել մշտական ստեղծագործական համագործակցային կապեր
  • առավել շատ մասնակիցների ներգրավի գործող փառատոնային ցանցում
  • Ձեռք կբերի  համայնքների բնակիչների միջև փոխադարձ համագործակցություն

Անհրաժեշտ աշխատանքային պայմաններ

  • շուրջտարյա հետազոտական աշխատանք
  • Ստեղծել աշխատանքային կայուն թիմ՝ կազմակերպումն ապահովելու համար
  • Փառատոնային ազգագրության բլոգէջ
  • Մասնակցությանն ահրհաժեշտ առաջնային և երկրորդական պայմաններ
  • Փառատոնին մասնակցելու հստակ պահանջներ
  • համագործակցություն գործող նախարարությունների, կազմակերպությունների հետ

Փառատոնի մանրամասն նկարագիրը՝ ըստ պատասխանատուների և ուղղությունների.

Ծիսական խոհանոց.

Արևմուտք՝ Սոնա Փափազյան
Միջին դպրոց՝ Գոհար եղոյան
Արևելք՝ Անահիտ Գևորգյան
Ավագ՝ Ջուլի Սիմոնյան
Հարավ՝ Հասմիկ Պողոսյան
Հյուսիս՝ Ռիմա Քեքեջյան
Քոլեջ՝ Մարիամ Պետրոսյան
Ազգային պարեր, խաղերգեր, պարերգեր.
Քոլեջ՝ Մարինե Մկրտչյան
Արևելք՝ Մարինե Ոսկանյան
Արևմուտք՝ Սեդա Թևանյան
Հյուսիս՝ Հասմիկ Մաթևոսյան
Ավագ դպրոց՝ Աննա Երիցյան,
Նելի Փիլոյան
Հարավ՝ Ջուլի Ղազարյան
Միջին դպրոց՝ Լուիզա Քեշիշյան


Ազգային խաղեր՝ սովորող-սովորեցնող նախագծով.
Հայարփի Անանյան
Լաերտ Գրիգորյան
Տեխնոլոգիա.
Քոլեջ՝ Թերեզա Թումանյան, Մերի Խանջյան
Արևմուտք՝ Զառա Ոսկանյան
Արևելք՝ Թամար Հարությունյան
Հարավ՝
Արև Բալջյան
Միջին, Ավագ դպրոցներ՝ Հասմիկ Գրիգորյան,
Կարինե Մացակյան
Հյուսիս՝ Տաթև Աթոյան

 

Ամանորյա համերգ-հանդիպում, հունվարի 10, 2020թ.

img_1247

Ամանորյա համերգ-հանդիպում, հունվարի 10, 2020թ.

 Ժամը՝ 15.15 կրթահամալիրի Մայր դպրոց, Մարմարյա սրահ

Նախագծի իրականացումը՝ «Ձմեռային ազգագրական փառատոն» 2020թ նախագծով

Համերգ-պարապմունքի մասնակիցներ՝ կրթահամալիրի  Արևելյան,  Արևմտյան, Հյուսիսային, Հարավային, Միջին, Ավագ դպրոցների , Քոլեջի   սովորողներ, դասավանդողներ, հյուրեր, ծնողներ…………
Համակրգող՝  ծեսերի կենտրոն

Ծրագրում.

Բարով եկար Նոր տարի,
Տուր մեզի ցորեն, գարի,
Մեր փեթակն ալուր կուզե,
Տանտիկինը եղ կուզե,
Բուխարիկս մուխ կուզե,
Մեր օջախը փետ կուզե,
Այգուն, բաղչին պտուղ տուր,
Հիվանդություն թող չըլնի,
Ապրիք շատ ու շատ տարի:

Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն ըլնի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ լինեք:
Հացը բոլ ըլնի,
Աչքը կուշտ ըլնի,
Ձեզ էլ փայ ըլնի,
Մեզ էլ փայ ըլնի:

  • Քոլեջի դասավանդողների երգչախումբ «Ավետիս»
  • Միասնական կատարում. «Առավոտուն աստղ երևաց».

Բարի լուսուն աստղ էրեվաց,
Աղոթարան դռներն ի բաց,
Բարով բացվեր լուս աղոթրան,
Լծենք սարված, էրթանք գութան:

Գութնի թախում նմուշ-նմուշ,
Չկեր վաստակ քանց էն անուշ,
Աշխարհի շեն վեր գութնին էր,
Գութան չէլներ՝ աշխարհն ի՞նչ էր:

 

  • Ամանորյա ժողովրդական մաղթանք.
    Ահա եկավ Նոր տարի,
    Հետը բերավ նոր բարի,
    Մանր տղոց ուրախ օր,
    Բարի զավակ հորն ու մոր:

 

Ձեր տուն մտնի հազար բարի,
Հաճար, ցորեն, կորեկ, գարի,
Լիքը խորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք` լիքը տնով:

  • Ավետիսով ուսուցում.

    Արդ ցնծացեք, ուրախացեք, Ավետիս,
    Հասօր ծնունդն ի Մայրամա, Ավետիս,
    Շնչաց բերեց Հիսուս Որդին, Ավետիս,
    Արդ ցնծացեք, ուրախացեք,Ավետիս:

 

  • Ամանորյա ժողովրդական մաղթանք.
    Նորի համար պատրաստեցեք,
    Դուռ, լուսամուտ բացեք,
    Ինչ ուզում եք խնդրեցեք:
    Ահա եկավ Նոր տարի,
    Հետը բերավ նոր բարի,
    Մանր տղաք ենք ուրախ,
    Ունինք կաղին, կոզինախ:

 

  • Միասնական կատարում. «Բասեն բարի»
  •  Միասնապար՝ Սասնա շորոր

Պարուսույցներ՝ Հայարփի Անանյան, Լաերտ Գրիգորյան
Պարերգ՝
Աննա Երիցյան, Մարինե Մկրտչյան
Երաժիշտներ՝
 Մարինե Ոսկանյան, Հասմիկ Մաթևոսյան, Ջուլի Ղազարյան, Լուիզա Քեշիշյան

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 25 ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM

2020թ., երկրորդ ուսումնական շրջան . նախագծային ուրբաթ-համերգներ

 

IMG_1718-scaled

Լուսանկարը՝ Վարդուհի Սուլթանյանի (11-րդ դաս.)
Ղեկավար՝ Անի Սարգսյան

Կազմակերպման կարգ

Ամեն ուրբաթ, ժամը 15։15-16։00
Հունվարյան ուրբաթ-պարապմունքների իրականացումը՝ Ազգագրական ձմեռային փառատոն նախագծով

Հունվար 10 Սուրբ Ծննդյան ավետիսներ
Հունվար 17 «Վան» ազգագրական խումբ. վարպետության դաս-պարապմունք
Հունվար 24 «Մասունք» ազգագրական խումբ. վարպետության դաս-պարապմունք
Հունվար 31 Ծիսական Ղափամա

 

Փետրվար 7 « Ձոն Սեբաստացուն». Սուրբ Սարգիսի ծիսական նախատոնակ
Փետրվար 14  Համերգ-հանդիպում « Տերյան, Թումանյան, Ռուսթավելի» ստուգատեսի ուրբաթ-պարապմունք
Փետրվար 21Հարավային դպրոց
Փետրվար 28  Օտար լեզուներով ուրբաթ-համերգ

 

Մարտ 6 Ազգային օպերա՝ Կոմիտաս-Չարենցով
Մարտ 13 Արևելյան դպրոց
Մարտ 20 Հյուսիսային դպրոց
Մարտ 27 Մանկավարժական աշխատողների ուրբաթ-համերգ

 

Ապրիլ 3 Սովորողների, դասավանդողների ուսումնական երգչախմբեր
Ապրիլ 10 Սուրբ Հարության ծես
Ապրիլ 17 
Արևմտյան դպրոց

 

Մայիս 1 Աշխատանքային երգերով, պարերգերով ուրբաթ-հանդիպում
Մայիս 8 Միջին դպրոց
Մայիս 15 Քոլեջ
Մայիս 22 Շրջանավարտի ցտեսություն նախագիծ
Մայիսի 29 «Ակներ» համույթ

 

Կրթահամալիրի ծեսերի լաբորատորիա. օրացույց 2020թ.

IMG_9774-scaled.jpg
Լուսանկարը՝ Վարդուհի Սուլթանյանի (11-րդ դաս.)
Ղեկավար՝ Անի Սարգսյան

ՍԵՊՏԵՄԲԵՐ – ԴԵԿՏԵՄԲԵՐ, 2019թ. օրացույցային հաշվետվությունն այստեղ

Կրթահամալիրի շուրջտարյա նախագծեր 2019-2020 ուստարի

Կրթահամալիրի ծեսերի լաբորատորիան ներկայացնում է 2020 ուստարվա ծիսական օրացույցը.

ՀՈՒՆՎԱՐ.

Փետրվար

Ամենօրյա ընդհանուր պարապմունք կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում

 

Մարտ

«Ուսումնական գարուն» նախագծեր
պատանեկան ուսումնական բաց ճամբարներ
Բլեյան բաց ցանցի մանկավարժական գարնանային բաց ճամբար
ազգագրական գարնանային փառատոն

  • Մարտի 6-ապրիլի 10՝

«Ձոն». տեխնոլոգիական նախագծերի ստուգատես
հասարակագիտական նախագծերի ստուգատես

 

 Ապրիլ

Ապրիլի 24-25՝ հեղինակային կրթական ցանցի ամենամյա բաց լաբորատորիա

 

Մայիս

Մայիսի 11-15՝ հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան հավաք
Մայիսի 11-25՝ շրջանավարտների «Ցտեսություն» ուսումնական-տոնական նախագիծ
Մայիսի 26-29՝ Հանրապետության օրեր
Մայիսի 27-հունիսի 7՝ նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներու

Ուսուցչի լույսը. Սուրբ Ծննդյան նախաճրագալույց. հունվարի 5, 2020թ.

maxresdefault

Էջի լուսանկարը՝ Քնարիկ Ներսիսյանի

Սուրբ Ծննդյան ծեսի հրավեր, հունվարի 5, ժամը՝ 16:00, կրթահամալիրի Ագարակ

Համակարգումը՝ կրթահամալիրի Վոկալ համույթի
Ծիսական խոհանոցի համակարգումը՝ Ագարակի ղեկավար՝ Էդմոն Փաշինյանի
Տոնի մանրամասն նկարագրությունը՝ Նունե Մովսիսյանի «Կակաչ» բլոգէջից՝ Սուրբ Ծննդյան ծեսը հայոց մեջ

Ծրագրում՝

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM

«Ձյուն է գալիս վերևից…» ամանորյա համերգ-հանդիպում. դեկտեմբերի 26, 2019թ.

67767395_1212434812270303_7988305992766980096_n

Դեկտեմբերի 26, Ժամը՝ 14.00 կրթահամալիրի Մայր դպրոց

Նախագծի իրականացումը՝  Մուտք մանկավարժություն նախագծով

Համերգ-պարապմունքի մասնակիցներ՝ կրթահամալիրի  Արևելյան,  Արևմտյան, Հյուսիսային, Հարավային, Միջին, Ավագ դպրոցների , Քոլեջի  , մուտքի ճամբարով ընդունված դասավանդողներ
Նախագծի ղեկավար՝  Արմինե Թոփչյան
Պարուսույց՝ Հայարփի Անանյան

Համերգային ծրագրում.

  • Միասնական ընթերցանություն Հովհ. Թումանյան «Նոր տարի».

Նոր տարի
Դու էլ արի,
Նորեկ տարի,
Գըլխիս վերից
Անցիր — գընա,
Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով.
Հողմ ու շանթի
Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վերից.
Իսկ նա հովտում,
Իր հուսալից
Աչքը վերև,
Փոքրիկ, չընչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին…

Ի բյուր ձայնից բնության շքեղ
Թե երգ թռչին սիրողաբար,
Մատունք կուսին ամենագեղ
Թե որ զարնեն փափուկ քնար,
Չունին ձայն մի այնքան սիրուն,
Քան զանձկալի Եղբայր անուն։

Մեկտեղ հոգնինք, մեկտեղ ցանենք,
Մեկտեղ թափին մեր քրտինքներ,
Ըզհունձ բարյաց յերկինս հանենք,
Որ կյանք առնուն հայոց դաշտեր.
Ընդ աստեղոք ի՜նչ կա սիրուն,
Քան զանձկալի Եղբայր անուն։

  • Կրթահամալիրի 30-ամյակի նվեր-մրցանակներ
  • Միասնական ընթերցանություն Հովհ. Թումանյան «Նոր տարի».

Ես էլ էնպես.
Նորեկ տարի,
Մի խոտ, մի բույս
Ո՜չ ավելի:
Մի երկիր է
Տվել մեզ կյանք,
Մի երկինք է
Պահել իր տակ.
Եվ գեղեցիկ,
Փարթամ, հըպարտ
Մի խոտ, ծաղիկ,
Կամ թե մի մարդ…
Մենակ իրար
Չենք հասկանում,
Բայց ապրում ենք
Մի սահմանում,
Մի ճամփով էլ
Պիտի գընանք,
Կըրկին ձուլվենք
Մի հող դառնանք,
Անհետ, անտես
Կորչենք, ինչպես
Ջոկ հընչյուններ
Մի մեծ երգի,–
Լոկ հյուլեներ
Տիեզերքի:

Ձյուն է գալիս վերևից,
Կաթկըթում է տերևից:
Ձյուն է գալիս վերևից,
Կաթկըթում է տերևից:

Լավ օրերը սև անցան,
Անբախտ յարի էրեսից,
Լավ օրերը սև անցան,
Անբախտ յարի էրեսից:

Սև-սև ամպեր հեռացեք,
Իմ յարին ճամփա բացեք, ախ բացեք….

  • Պարի պրեմիերա «Սասնա շորոր»
  • Միասնական ընթերցանություն Եղիշե Չարենց «Կյանքը»

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

 

  • Ձմեռ պապի մրցանակներ
  • Միասնական պարերգ. Էդգար Հովհաննիսյան «Նանարի նա».

 

Նանարի, նանարի, նանարի նայ,

Նանարի նայ, նանարի նայ,

Նանարի, նանարի, նանարի նայ,

Նանարի նայ, նանարի նայ:

 

Դուն էկար, բարով էկար,

Նանարի նայ, նանարի նայ,

Քու գալ ինձի դուր էկավ,

Նանարի նայ, նանարի նայ:

 

Նանարի, նանարի, նանարի նայ,

Նանարի նայ, նանարի նա,

Նանարի, նանարի, նանարի նայ,

Նանարի նայ, ջանարի նա:

 

Շատ խորոտիկ, շատ սիրուն,

Նանարի նայ, նանարի նա,

Հազար էրնեկ քու տիրուն,

Նանարի նայ, ջանարի նա:

 

Նանարի, նանարի, նանարի նայ,

Նանարի նայ, նանարի նա,

Նանարի, նանարի, նանարի նայ,

Նանարի նայ, ջանարի նա:

 

Կըց գիշերն ու ցերեկուն,- դանդաղ

Նանարի նայ, նանարի նա,

Չեներ էսի երերուն,

Նանարի նայ, ջանարի նա:

 

Շատ խորոտիկ, շատ սիրուն,- դանդաղ

Հազար էրնեկ քու տիրուն:

Նանարի, նանարի, նանարի նայ,

Նանարի նայ, ջանարի նա:

  • Անվանական մրցանակների հանձնում
  • Միասնապար «Լաչին»
  • Միասնական պարերգ «Սիրտս ի ճղիմ»

Սիրտս ի ճղիմ էնիմ բոստան,
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն:
Սիրտս ի ճղիմ էնիմ բոստան,
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն:

Մեջն ի ցանիմ վարդն ի շուշան
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն:
Մեջն ի ցանիմ վարդն ի շուշան
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն:

Ջաղցի բոլոր մանրիկ  նուռ է,
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն:
Սիրո տերին չսիք  ծուռ է,
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն….

  • Իզմիր 2020
  • Ամանորյա խաղ-պարի նորամուտ-ուսուցում. Կռնկավե

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 25 ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM

«Գեղարվեստը կրթահամալիրում». հոբելյանական համերգ-ցուցադրություն, դեկտեմբերի 18, 2019թ.

img_4024

Դեկտեմբերի 18,  կրթահամալիրի Մայր դպրոց

15.00 Պարատուն Մարմարյա սրահում. պատասխանատուներ՝ Հայարփի Անանյան, Աննա Երիցյան

15.15  «Սեբաստիա» համերգասրահ

Մասնակիցներ՝ սովորողներ, դասավանդողներ, շրջանավարտներ, հյուրեր…..

Համերգային ծրագրում.

  • Անգին Շիրինյան -Գ. Ադամյան «Արտաշատի պար»
  •  Կիթառահարների համույթ՝ ղեկավարներ՝ Տաթև Աղաջանյան, Դավիթ Աֆրիկյան, Մովսես Խաչիկյան և ընկերներ
    Ա. Բաբաջանյան «Առաջին սիրո երգը»
  • Նանե Խալաթյան- (ավագ դպրոցի սովորող)
    Կոմիտաս «Մարալի», «Շուշիկի»,«Ունաբի»
  • «Սեբաստացիներ» վոկալ համույթ, ղեկավար՝ Մարինե Մկրտչյան
    Թումանյան «Ախ ինչ լավ է»
    Ազգային երգերի շար
  • Լուսինե Մլքե-Գալստյան-(կրթահամալիրի շրջանավարտ, ԵՊԿ ուսանող)
    Ի. Ս. Բախ- պարտիտ
  • Դասավանդողների  կամերային քառյակ՝ Լիլիթ Առաքելյան, Անահիտ Պետրոսյան, Կարինե Ղալթաղչյան, Տաթև Մանվելյան
    Ա. Բաբաջանյան «Նոկտյուրն»
  • Սոֆյա Սայադյան -Ալ. Սպենդրարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգչուհի
    Կոմիտաս․ «Օրոր»
    Վ. Ա. Մոցարտ․ Կախարդական սրինգ, «Գիշերային թագուհու արիան»
    նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան
  •  «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ, գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Թոփիկյան
    Երվանդ Երկանյան․« Հոյ իմ նազանի յարը
    Կոմիտաս․« Յար ջան, արի»
    Մակար  Եկմալյան․« Ով Հայոց աշխարհ»

Համերգավարներ՝ Տիրուհի Հակոբյան, Զավեն Հարունց

16.15 Հյուրասիրություն. պատասխանատու՝ Տաթև Բլեյան և ընկերներ 

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 25 ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM

Blog at WordPress.com.

Up ↑