ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՈՒՐԲԱԹ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 2022թ․

Նոյեմբերի 4, 2022թ.
Ժամը՝ 15.15 կրթահամալիրի Մայր դպրոց․ Բաբաջանյան 25, կրթական մեծ օղակաձև պուրակ

Շաբաթվա եղանակային տեսությունը՝

Մասնակիցներ՝ դասավանանդողներ, սովորողներ, հյուրեր
Պարուսույցներ՝ Կարինե Գրիգորյան, Մերի Գարեգինյան
Պարբաշիներ՝ «Եռյակ» համույթի սովորողներ․ ղեկավար՝ Լաերտ Գրիգորյան
Բովանդակությունը` հանրակրթական ազգագրությամբ
Իրակացամունը՝  տարաշծաշրջանային ազգագրության փառատոնով, սովորող-սովորեցնող ձևաչափով
Դերերգողներ՝ Մարինե Մկրտչյան, Լուիզա Քեշիշյան, Արմենուհի Սոկրատունի, Մարիամ Մնացականյան, Աչեր Բաստաջյան, Լիլիթ Վերմիշյան
Ձայնի պատասխանատու՝ Էմիլ Զաքարյան

Ծրագրում՝

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԱՐ ԲՈՒԼՈՒԼ

Ազգայի մաղթանք․ միասնական ընթերցում

Լուսավորչի լույս արևն է,
մեր ժամերի լույս ճրագն է,
Մեր տների շեն-շնորհքն է,
Մեր վանքերի զարդն ու տերն է։

ԿԱՐՄԻՐ ՀԱԳՈՒՍՏ ՀԱԳԵՐ Է

Կարմիր հագուստ հագեր է, (Սյուզի)
Հալա հալա հալա նիննոյի․
Ինչ ալ աղվոր վայլեր է,
Հալա հալա հալա նիննոյի։

Եկեղեցիին բակ ելեր է, (Սեդա)
Հալա հալա հալա նիննոյի․
Պիտ նշանուիմ ըսեր է,
Հալա հալա հալա նիննոյի։

Վիզը կախեր է հլուն, (Մարիամ)
Հալա հալա հալա նիննոյի․
Զիս ուզէիր՝ ի՞նչ կ’ըլլար,
Հալա հալա հալա նիննոյի։

Այդ հլունը ոսկի կ’ըլլար, (Մարինե Մ․)
Հալա հալա հալա նիննոյի․
Խմենք հայկական գինի,
Հալա հալա հալա նիննոյի։

Այս տօնը կը շարունակուի, (Սյուզի)
Հալա հալա հալա նիննոյի․
Ամէն տարի այս օրեր,
Հալա հալա հալա նիննոյի։

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԱՐՈՒՍՈՒՑՈՒՄ․ՄՇՈ ՔՈՉԱՐԻ

ՄԻԱՍՆԱԿԱՆ․ ԽՈՐՈՏ ԷՐ

Խորոտ էր, կոլոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Խորոտ էր, կոլոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:

Իմ խորոտ, իմ սիրուն, (Ո․ Մարինե)
Հազար էրնեկ քո տիրուն:
Իմ խորոտ, իմ սիրուն,
Հազար էրնեկ քո տիրուն:

Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:

Ալամ աշխարհ վկա, (Լիլիթ Վ․)
Քեզեն լավը չի ճարվի:
Ալամ աշխարհ վկա,
Քեզեն լավը չի ճարվի:

Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:

Յարիս դրի ճամփան, (Աչեր)
Ափսո՜ս, չասի իրան բան:
Յարիս դրի ճամփան,
Ափսո՜ս, չասի իրան բան:

Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:

Հենց ծագի արևը, (Լուիզ)
Քեզի ղրկեմ բարևը,
Հենց ծագի արևը,
Քեզի ղրկեմ բարևը:

Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:

Իմանամ՝ իմ յարն ես, (Մարինե Մ․)
Առնեմ, ելնեմ վերևը:
Իմանամ՝ իմ յարն ես,
Առնեմ, ելնեմ վերևը:

Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:

Ազգային ասիկ
Քամին սարին զղզղաց,
Բարակ անձրև շղշղաց,
Դալար տերև դողդողաց:
Լուսնակն անուշ, հովն անուշ,
Անձրևի հոտն է անուշ:

ԵՌՅԱԿ ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹ ՉԱՉԱՆԵ

ԲՈՍՏԱՆՈՒՄՍ ՄԱՂԱԴԱՆՈՍ

Բոստանումս մաղդանաոս, (Սյուզի)
Բոստանումս մաղդանաոս,
Ինչ ըսեցի, եգար հոս,
Քո մտքինը հասգցա,
Քո ուզածը չկար հոս,
Քո մտքինը հասգցա,
Քո ուզածը չկար հոս։

Մեր քաղաքի մանչերը, (Սեդա)
Մեր քաղաքի մանչերը,
Հոփ-հոփ կենեն տանձերը,
Քանի աղջիկ կտեսնին,
Վեր կոլորեն բեղերը,
Քանի աղջիկ կտեսնին,
Վեր կոլորեն բեղերը։

Հարսին շորեր հագցուցին, (Մարիամ)
Հարսին շորեր հագցուցին,
Ճակտին շերիգ շարեցին,
Արծաթ գոտի, օսկի զարդ,
Թևին խալ-խալ կաբեցին:
Արծաթ գոտի, օսկի զարդ,
Թևին խալ-խալ կաբեցին:

Բոստանումս մաղդանաոս,
Բոստանումս մաղդանաոս,
Ինչ ըսեցի, եգար հոս,
Քո մտքինը հասգցա,
Քո ուզածը չկար հոս,
Քո մտքինը հասգցա,
Քո ուզածը չկար հոս։

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԱՐ ՀՈՅ ՆԱՐ ԳՅՈՎՆԴ

ՊԱՐԵՐԳ ՀՈՅ ՆԱՐ

Այ աղջիկ, գոտիկ չունեմ, (Սյուզի)
Հոյ նար նար, հոյ նար, նար,
Թուշըդ դեմ արա, պաչեմ,
Հոյ նար նար, հոյ նար, նար:
Արի, սելով սար տանեմ,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Չուզողի աչքը հանեմ,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար:

Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Հոյ նար նար, հոյ նար, նար:
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Հոյ նար նար, հոյ նար, նար:

Սար կը տանես, այ տըղա, (Մարինե Մ․)
Հոյ նար նար, հոյ նար, նար,
Հետըդ ինձ տուն կը տանես,
Հոյ նար նար, հոյ նար, նար:
Մեր գեղի միջով տանես,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Չուզողի աչքը հանես,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար:

Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Հոյ նար նար, հոյ նար, նար:
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Հոյ նար նար, հոյ նար, նար:

Լուսնակ, լուսըդ մի մարի, (Լիլիթ Վ․)
Հոյ նար նար, հոյ նար, նար,
Էս տարի կըլնի բարին,
Հոյ նար նար, հոյ նար, նար։
Խաչքարեր սուրբ Մարութի։
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Սըրտիս ուզած կատարի,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար։

Հոյ նար նար, հոյ նար, նար:
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Հոյ նար նար, հոյ նար, նար:

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՎԵՐՎԵՐԻ

ՀՈՎՆ ԸՆԿԱՎ

 Կանաչել են արտերը, (Սեդա)
Հովն ընկավ, հովն ընկավ,
Թազացել են դարդերը,
Հոգիս Սաթոյի քովն ընկավ:

 Ախ, հովն ընկավ, հովն ընկավ,
Մեր սարերին զովն ընկավ,
Քու սերն էլ իմ սիրտն ընկավ:

Ծաղիկ ունիմ, դեղին է, (Լիլիթ Վ․)
Հովին է, հովին է,
Իմ յարը ձեր գեղին է,
Հոգիս Սաթոյի քովին է:

 Ա՜խ, հովին է, հովին է,
Մեր սարերի զովին է,
Քու սերն էլ իմ քովին է:

 Սիրե, քու յարը սիրե, (Մարինե Մ․)
Հովն ընկավ, հովն ընկավ,
Ամանաթ յար մի սիրե,
Հոգիս Սաթոյի քովն ընկավ:

 Ախ, հովն ընկավ, հովն ընկավ,
Մեր սարերին զովն ընկավ,
Քու սերն էլ իմ սիրտն ընկավ:

 Էս գիշեր լուսը տեսա, (Մարիամ)
Հովին է, հովին է,
Ծարավ էի, ջուր տեսա,
Հոգիս Սաթոյի քովին է:

 Ա՜խ, հովին է, հովին է,
Մեր սարերի զովին է,
Քու սերն էլ իմ քովին է:

ԱՌՆԵՄ ԵԼՆԵՄ

Սարից կուգա զով քամի, (Սյուզի)

Յարըս ընձի հով կ’անի:

Առնեմ էլնեմ, առնեմ էլնեմ,

Առնեմ էլնեմ Ալագյազ,

Ուտեմ ձունըդ, խմեմ ջուրըդ,

Պար գամ լանջիդ, իջնիմ ցած:

Խնձորը գլորել է, (Մարինե Մ․)

Ճամփիցը մոլորել է:

Առնեմ էլնեմ, առնեմ էլնեմ,

Առնեմ էլնեմ Ալագյազ,

Ուտեմ ձունըդ, խմեմ ջուրըդ,

Պար գամ լանջիդ, իջնիմ ցած:

Արխալուղըդ հագել ես, (Սեդա)

Լե լե, լե լե, լե՜ լե,

Կանաչ -կարմիր կապել ես,   

Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

Աղջի, էդ քո ծամերը, (Մարիամ)

Լե լե, լե լե, լե՜ լե,

Ընձի վառեց քու սերը,

Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

Տըղա, մեր բաղով արի, (Լիլիթ Վ․)

Լե լե, լե լե, լե՜ լե,

Ոտքերիդ շաղով արի,

Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

Կանչե՛, քու կանչիդ մեռնիմ, (Լուիզ)

Լե լե, լե լե, լե՜ լե,

Քու անուշ ձենին մեռնիմ,

Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԱՐ ԱԼԱՇԿԵՐՏԻ ՔՈՉԱՐԻ

ԾԻՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՈՑ ԿԱԽԵԹԻՈՒՄ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-29, 2022թ․

Հոկտեմբերի 25-29, 2022թ․

Գործընկեր՝ Լաոդեխիի  «Հերեթի» պատանեկան համույթ, Լագոդեխիի թիվ 3 դպրոց

Հնգօրյա ուսումնական-ծիսական աշխատանոց Լագոդեխիում

  • կրթական փոխանակումներ
  • հայ վրացական «Խաղողաքաղի, գինու ստեղծման ծես»
  • տարածաշրջանային հարսանեկան ծես
  • վրացերեն-հայերեն լեզուներով ազգային պարերգերի, երգերի ուսուցում
  • այցելություն Լաոդեխիի գինու գործարան
  • ուսումնական ժամերգություն

Նախապատրաստական աշխատանք՝

Ժամերգության ճամփորդական երգարան

Տերունական աղոթք

Հայ՛ր մեր,  որ յերկինս ես, 

սուրբ եղիցի անուն  Քո, 

եկեսցէ արքայութիւն Քո, 

եղիցին կամք Քո 

որպէս յերկինս եւ յերկրի:

Զհաց մեր հանապազորդ 

տո՛ւր մեզ այսօր. 

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 

որպէս եւ մեք թողումք 

մերոց պարտապանաց:

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 

այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 

զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 

եւ փառք յաւիտեանս.  ամէն:

Կոմիտաս՝ «Մանուկների հայր մեր»

Հայր մեր,
Տուր մեզ, տուր քո շընորհ,
Լիուլի, ամեն օր.
Հայր մեր,
Կյանք տուր մեր մայրիկին,
Կյանք տուր մեր հայրիկին,
Հայր մեր,
Մեզ պահե քո Աջով,
Մեզ օրհնե սուրբ Խաչով,
Հայր մեր,
Դու պահապան մեր:

Ն. Շնորհալի՝ «Առավոտ լուսոյ»

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

Երրեակ միութիւն,
Եղելոց խնամող,
Եւ ինձ ողորմեա:

Հատվածներ Սուրբ Պատարագից

Սուրբ Աստված

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ յարեար ի մեռելոց, ողորմեա մեզ:

Հիշեա Տեր

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Համենայնի 

Յամենայնի օրհնեալ ես, Տէր.Օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ,Գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ, Տէր Աստուած մեր:

«Քրիստոս ի մէջ»

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են սրբազան:

Մարմին Տէրունական 

Մարմին Տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի.  երկնային զօրութիւնք յաներեւոյթս երգեն եւ ասեն անհանգիստ բարբառով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:

Կոմիտաս՝ «Տեր ողորմեա»

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

Ամենասուրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ հիւանդաց բժշկութիւն,
Ննջեցելոց արքայութիւն:

Արի՛ Աստուած հարցն մերոց,
Որ ապավենդ ես նեղելոց:

Հա՛ս յօգնութիւն ծառայից քոց
Լեր օգնական ազգիս Հայոց:

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Շնորհիւ աւուրս մեզ ողորմեա:

Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Երևան բաղ եմ արել… Ուրբաթ-համերգ, հոկտեմբերի 21, 2022թ․

Լուսանկարը՝ Շամիրամ Պողոսյանի

Հոկտեմբերի 21, 2022թ.
Տեղը՝ Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Մարմարյա սրահ
Նախագծի համակարգող՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Լիսիցյան կենտրոն
Կազմակերպիչ՝ Հարավային դպրոց

Ծրագրում՝

Անդաստան
Դանիել Վարուժան

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Հայոց լեռներում
Հ. Թումանյան

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՛ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում:

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում:

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՛ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում:

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված– հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում:

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծաո առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:

Ով հայոց սարեր

Խոսք՝ Լյուդվիգ Դուրյանի
Երաժշտություն՝ Խաչատուր Ավետիսյանի

Դուք բարձրանուն, ով հայոց սարեր,
Հողմերի դեմ դուք միշտ անպարտ սարեր:

Ձեր լանջերին՝ ծուխն է իմ տան,
Ձեր գագաթին՝ լույսն է իմ տան,
Ինձ միշտ հարազատ, ով հայոց սարեր:

Ամեն տեղից եք դուք ինձ երևում,
Դուք միշտ երկնահաս ու միշտ վերևում:

Ձեր ուսերին դարեր ունեք,
Հազար եղբայր սարեր ունեք,
Ինձ միշտ հարազատ, ով հայոց սարեր:

Հեյ ջան, հեյ ջան, հայոց սարեր,
Հեյ ջան, հեյ ջան, ամրոց սարեր,
Դուք միշտ հպարտ, անպարտ սարեր:
Դուք միշտ հպարտ, անպարտ սարեր:

Ձեր լանջերին՝ ծուխն է իմ տան,
Ձեր գագաթին՝ լույսն է իմ տան,
Ինձ միշտ հարազատ, ով հայոց սարեր:

Հ. Սահյան

Քո ձյունագեղ բարձունքից
Արևի հոտ է գալիս,
Աղբյուրներիդ արցունքից
Արևի հոտ է գալիս:

Փռվել է մութն անտառին,
Բռնել է ձոր ու կածան,
Բայց մամուռից ու սունկից
Արևի հոտ է գալիս:

Քարանձավներն են քրտնել
Ամայության սարսուռից,
Բայց նրանց քիվ ու քունքից
Արևի հոտ է գալիս:

Գիշերային իմաստուն
Առասպելի մեջ քնած
Քարափիդ ծերպ ու ծունկից
Արևի հոտ է գալիս….

Երևան բաղ եմ արել

Երևան բաղ եմ արել,
Ա՛յ արև, արև աղբերըս,
Հոգիս մատաղ եմ արել,
Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:
Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,
Արի՛, իմ խորոտ աղբեր:
Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,
Արի՛, իմ խորոտ աղբեր:

Էլի բարեկամի մոտ,
Ա՛յ արև, արև աղբերըս,
Լացըս ծիծաղ եմ արել,
Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:
Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,
Արի՛, իմ խորոտ աղբեր:
Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,
Արի՛, իմ խորոտ աղբեր:

Երաժշտության ընտրությամբ գործունեության խումբ

Խաղաղություն
Խոսք և երաժշտ. Հռիփսիմե Խրիմյան

Մանուկներն այս աշխարհում,
Ամենից շատ ի՞նչ են սիրում:
Պայծառ արև, կապույտ երկինք,
Ծիծաղ, ծիլ ու ծաղիկ ու բերկրանք:

Թող միշտ լինի գարուն, ամառ,
Թող միշտ լինի խինդ ու ժպիտ,
Եվ մանուկներն այս աշխարհում ,
Տխուր օրեր երբեք չքպրեն, երբեք չապրեն:

Խաղաղություն, խաղաղություն,
Թող միշտ լինի այս աշխարհում:
Խաղաղություն, խաղաղություն,
Թող միշտ լինի այս աշխարհում:

Իմ սուրբ հայրենիք
Շիրազ

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։

Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։

Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։Շիրազ

Երևանը մենք ենք

Քարին արև նվիրենք ու մի քիչ էլ սեր,
Մեր քաղաքը կստացվի` Երևանը մեր:
Բարի դեմքով ծերունի իմ փոքրիկ քաղաք
Հարազատ ամեն փողոց ու ամեն մի բակ:

Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
Քեզ համար, քեզնով ու միշտ
Քեզ հետ իմ Երևան, քեզ հետ ենք, Երևան:

Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է

Մայր ասելով քաղաքի մոր պես գուրգուրենք,
Մեր ժպիտն ու ջերմ խոսքերը, սերը նվիրենք:
Ամեն քաղաք աշխարհում զարկող սիրտ ունի,
Երևան, սրտից բացի դու ունես հոգի:

Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
Քեզ համար, քեզնով ու միշտ
Քեզ հետ ենք, Երևան, քեզ հետ իմ Երևան:

Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրնեք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:

Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
Քեզ համար, քեզնով ու միշտ
Քեզ հետ իմ Երևան, քեզ հետ իմ Երևան:

Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրնեք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:
Երևանը մենք ենք, Երևանը մենք ենք…


Եղնիկ

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:
-Ասիս-Մասիս սարն եմ արծել:

-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:
-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:
-Հայոց Անի սարն եմ քնել:

-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:
-Ծառ խընկենի ծառն եմ քերվել:

Պար՝ Շավալի

Բաղը քաղինք

Բաղը քաղինք, խաղողը տարանք,
Չարազը, չարազը,
Ճառթեք, տըղներ, մաճառ խըմենք,
Ավազը, ավազը:

Խաղողը ճառթենք, կարմիր շիրան
Չըռչըռա, չըռչըռա,
Լըցնենք կարասն, էփի, թափի,
Վըռվըռա, վըռվըռա:

Դե՛, Ճառթի, հա՛, դե՛. Ճառթի, հա՛,
Կըրընկի, կըրընկի,
Չըփչըփացրու, ֆըռռա — խաղա
Տըրընգի, տըրընգի:

Խաղողը ճառթի, շիրան հանենք,
Ճըփճըփա, ճըփճըփա,
Մաճառ խմենք ու խաղ կանչենք,
Զըրընգա, զըրընգա:

Երաժշտության ընտրությամբ գործունեության խումբ
երաժշտ.`Նարինե Սահակյանի
խոսք`Լաուրա Պողոսյանի

Գեղեցիկ ես ու կյանքով լի ,                          
Քաղաք դու մեր սիրելի ,                          
Հիացնում ես քո պաղ ջրով,                                    
Ու լեզվով քո մայրենի ,
Հիացնում ես դպրոցներով ու մրգերով հյութալի,
Թանգարան ես երկնքի տակ ,                      
Դու մեր տունն  ես  հայրենի։

Երևա’ն ,Երևան,դու մեր սիրելի օրրան ,
Երևա’ն ,Երևան                                  
Դու մեր քաղաք աննման։                            
Թող խաղաղ լինի երկինքդ,                                  
ԵՒ արեւը միշտ ժպտա քեզ  ,            
Երևան ,իմ Երևան։

Ուր էլ գնանք ,ետ ես կանչում,                
Քաղաք դու մեր սիրելի ,                      
Հիացնում ես փողոցներով,      
Պուրակներով ծաղկով լի ,                  
Հիացնում ես կառույցներով ,
Քանդակներով անվանի,              
Թանգարան ես երկնքի տակ ,                      
Դու մեր տունն ես հայրենի։

Երևա’ն ,Երևան,դու մեր սիրելի օրրան ,
Երևա’ն ,Երևան                                  
Դու մեր քաղաք աննման։                            
Թող խաղաղ լինի երկինքդ,                                
ԵՒ արեւը միշտ ժպտա քեզ  ,            
Երևան ,իմ Երևան։

Հայրենիքիս

Պիտի փարվիմ չքնաղ լանջիդ՝
Գարնան վարդով ցնծուն,
Եվ մայրական անհուն շնչիդ՝
Ցորեն արտով ծփու՜ն:

Կանչում եմ ես լուսաբարբառ
Քո սիրակեզ կոչով,
Դեմքդ եմ տեսնում՝ նոր ու պայծառ,
Քո հնագեղ ոճով:

Վա՝ռ ու հզոր քո ապագան
Կայծակում է իմ դեմ,
Դու հավերժո՜ղ իմ Հայստան,
Անուն քաղցր ու վսեմ:

Իմ սիրելի Երևան
Երաժշտություն՝ Առնո Բաբաջանյանի

Դու ունես անցյալ, քաղաք իմ դարավոր անցյալ,
Դու եղար հայոց ամրոց-բերդ, մայր քաղաք դարձար,
Պատմության դաժան հողմի մեջ, շատ ցավեր տեսար,
Բայց շողաց կյանքիդ մի նոր էջ, այս փառքին հասար:

Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան,
Հույս և հավատ հայության
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:

Լարը, լա, լա, լա, լա, լա, լա, լա…..
Լարը, լա, լա, լա, լա…
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:

Դու ունես ներկա քաղաք իմ, լուսավոր ներկա,
Մեր հայոց պայծառ մտքի ծով, և փառքի վկա,
Վեհապանծ ես և գեղեցիկ, հրաշքներով լի
Որ Մասիսն անգամ ասես քո, շենքերից լինի:

Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան,
Հույս և հավատ հայության
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:

Լարը, լա, լա, լա, լա, լա, լա, լա…..
Լարը, լա, լա, լա, լա…
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:

Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան,
Հույս և հավատ հայության
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:

Դու ունես գալիք քաղաք իմ, փառավոր գալիք,
Մենք ամբողջ հոգով մաղթում ենք, քեզ հազար բարիք…

Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան,
Հույս և հավատ հայության
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:

Լարը, լա, լա, լա, լա, լա, լա, լա…..
Լարը, լա, լա, լա, լա…
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Պար՝ Կարնո քոչարի

Պար՝ Էջմիածին

Ու զանգերը ղողանջում են՝ կարկաչուն, հնչուն․․․ Ուրբաթ-համերգ, հոկտեմբերի 14, 2022թ․

Լուսանկարը` Արմինե Թոփչյանի
Խորագիրը՝ Ե․ Չարենցի

Իրականացումը՝ կրթահամալիրի հոկտեմբերյան օրացույցով
Պատասխանատու՝ դպրոցական երաժշտախմբեր, երգչախմբեր
Հանդիպման վայրը՝ Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Մարմարյա սրահ, ժամը՝ 15․15
Մասնակիցներ՝
«Սեբաատացիներ» պատանեկան երգչախումբ. Լուիզա Քեշիշյան
«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ. Մարինե Մկրտչյան
Զենիթ բենդ ղեկավար՝ Արամ Սարգսյան
Շվիի ընտրությամբ գործունեության խումբ՝ Տաթև Մանվելյան

Ծրագրում․

ՀՀ հիմներգՄեր Հայրենիք. երժշտ․՝  Բարսեղ Կանաչյանի
Օրհներգի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից։

Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարէ դար
Յուր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։

Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։

Նայիր նրան երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան։

Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի։

Զենիթ բենդ ղեկավար՝ Արամ Սարգսյան

Սեբաստացիական հանրային երկձայն երգչախումբ․ Կոմիտաս․ Հովն անուշ
Հովն անուշ, հովն անուշ,
Էն լուսնընկա ծովն անուշ,
Ծովն անուշ, ծովն անուշ,
Էն ջրերի լողն անուշ։

Հովն անուշ, հովն անուշ
Էն ջրերի լողն անուշ
Հովն անուշ, հովն անուշ
Էն հողերի սողն անուշ

Հովն անուշ, հովն անուշ
Էն հողերի սողն անուշ
Սողն անուշ, սողն անուշ
Էն ծառերի դողն անուշ

Հովն անուշ, հովն անուշ
Էն հովըվի փողն անուշ
Հովն անուշ, հովն անուշ
Էն գիշերվա զովն անուշ։



Եղիշե Չարենց


Օրերը հուր են հիմա,
Օրերը հողմ են հրե.
Քաղցր է կյանքը, որպես մահ,
Քաղցր է աշխարհը հրե։

Ո՞վ գիտե՝ ո՞վ է վառել
Հուրը, հրդեհն այս հսկա.
Ես գիտեմ՝ դո՛ւ ես վառել
Հուրը, հրդեհն այս հսկա։


Միասնական կատարում․ Խոսք և երաժշտություն՝ Ռոբերտ Ամիրխանյանի․ նվագակցությունը՝ Լիլիթ Վերմիշյանի

Ինձ համար դու շող գարուն ու մայր,
Քո սրտում ես վառ քնար,
Դու ծաղկում ես, որ ես հար շողամ
Ու փարվեմ քեզ վարդերով,
Վարդագույն Երևան,

Մեր քարե մագաղաթ ու մատյան,
Քո գրկում ես կապրեմ հավիտյան,
Մեր հոգու քնար,
Մեր հողի գոհար:

Քեզ փարվեմ վարդերով, Երևան,
Համբուրեմ սուրբ քարերդ անձայն,
Դու քարե մագաղաթ ու մատյան,
Մեր հոգու քնար: (2անգամ)

2.

Քո արևը շեկ խաղող ու նուռ
Ու քարերդ երգ անուշ:
Դու մատուռ ես հին ու նոր կամար,
Ես ապրում եմ քեզ համար, քեզ համար, Երևան:

Ինձ գրկիր մայրաբար, Երևան,
Մեր քարե մագաղաթ ու մատյան,
Դու հայոց փառքի մայր քաղաքամայր:

Թող փարվեմ արևոտ լանջերիդ
Ու երգիդ, սառնորակ ջրերիդ
Թող լինեմ քեզ համար վառ գարնան
Երգը քո դառնամ:    (2անգամ)



«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ, ղեկավար՝ Մարինե Մկրտչյան.

  1. Փափուռի ջան
  2. Bruno Coulais’ “See on your cheman”


Շվիի ընտրությամբ գործունեության խումբ՝ Տաթև Մանվելյան և սովորողներ․ Հո՜յ Նազան, Հե՜յ իմ Նազան

 «Սեբաստացիներ» պատանեկան երգչախումբ, ընտրությամբ գործունեության խումբ․ ղեկավար՝ Լուիզա Քեշիշյան

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԵՐԳԿԱՐՄԻՐ ՀԱԳՈՒՍՏ ՀԱԳԵՐ Է

Կարմիր հագուստ հագեր է,
Հալա հալա հալա նիննոյի․
Ինչ ալ աղվոր վայլեր է,
Հալա հալա հալա նիննոյի։

Եկեղեցիին բակ ելեր է,
Հալա հալա հալա նիննոյի․
Պիտ նշանվիմ ըսեր է,
Հալա հալա հալա նիննոյի։

Վիզը կախեր է հլուն,
Հալա հալա հալա նիննոյի․
Զիս ուզէիր՝ ի՞նչ կ’ըլլար,
Հալա հալա հալա նիննոյի։

Այդ հլունը ոսկի կ’ըլլար,
Հալա հալա հալա նիննոյի․
Խմենք հայկական գինի,
Հալա հալա հալա նիննոյի։

Այս տօնը կը շարունակվի,
Հալա հալա հալա նիննոյի․
Ամէն տարի այս օրեր,
Հալա հալա հալա նիննոյի։

Միասնական պար՝ Կարմիր Ֆստան

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 25
ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԲԱՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ․․․ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 2022Թ․

Երաժշտական բաց հանդիպում
Սեպտեմբերի 29, ժամը՝ 10.30-11.15
Տեղը՝ Հյուսիսային դպրոցի Արտասահման

Մասնակիցներ՝ «ՍՈԼԻ-ՏՈՒՏՏԻ» ֆրանսիական երգչախումբ, կրթահամալիրի դպրոցների երգեցիկ խմբեր
Բովանդակությունը՝ կոմիտասյան երգերի միասնական կատարումեր, խմբերգեր, գործիքային ջազային կատարումներ

Զենիթ ջազ-բենդ․ ղեկավար՝ Արամ Սարգսյան
Կոմիտասյան կատարումներ․ Հո՜յ Նազան, Սոնա յար
Պատանեկան երգչախումբ․ ղեկավար՝ Լուիզ Քեշիշյան
Կոմիտասյան կատարումներ․ Էսօր ուրբաթ է, պաս է, Իմ չինարի յարը
Վոկալ համույթ․ Գութան 2022․ ղեկավար՝ Մարինե Մկրտչյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՔԻՆ․․․Փարիզի «Սոլի-Տուտտի» երգչախմբի երևանյան ուրբաթ-համերգը․․․ Սեպտեմբերի 30, 2022թ․

Լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

«ՍՈԼԻ-ՏՈՒՏՏԻ» ֆրանսիական երգչախմբի «Հայաստանի հետ, Հայաստանի կողքին » խորագրով երևանյան համերգի ծրագիր
Երգչախմբի մասին մանրամասն՝ այստեղ
Երգչախմբի հիմնադիր և ղեկավար՝ Դենիս Գոթեյրի
Երգչախմբի երևանյան հյուրընկալը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
Մասնակիցները՝ սեբաստացիներ, հյուր-բարեկամներ, այլք…
Ֆրանսերն լեզվով հաղորդակցությունը՝ ֆրանսերենի ընտրության խմբի
Համերգի վայրը՝ Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Մարմարյա սրահ
Դաշնամուր՝ Լիլիթ Առաքելյան
Սեպտեմբերի 30, ժամը՝ 15.15

Համերգային ծրագրում՝
Հարություն Թոփիկյանի ուսուցչական երգչախումբ. խմբավար՝ Մարինե Ոսկանյան
«Ես իմ անուշ Հայաստանի». խոսք՝ Ե. Չարենցի, երժշտ.՝ Տիգրան Մանսուրյանի
Էլեգիա. մշակումը՝ Երվանդ Երկանյանի

«Սոլի-տուտտի» ֆրանսիական երգչախմբի կատարմամբ՝

Մայրիկին․ Յազմա Բերին. հայկական գեղջկական երգ
O sacrum convivium․ Օլիվեր Մեսսիան (1908-1992)
Կրկներգ համար 3-րդ․ Օլիվեր Մեսսիան
Ճիչը, լռությունը․ Ալբերտո Կարետերո (ծ․1984 թ․-ին)
Սահման․ Ժան-Ֆիլիպ Դըքին (ծ․ 1969 թ․-ին)
Տոնական երգ․ Լեո Բրաուեր (ծ․ 1939 թ․-ին)
Դլե յաման․ հայկական ավանդական երգ (մշակումը՝ Ժան-Ֆիլիպ Դըքինի)
Առավոտուն բարի լույս․ Կոմիտաս (1869 – 1935)
Ամբարտակները․ ակադական ավանդական երգ
Բաբարիմի․ Յանիել Ֆերնանդես Ագիլա (ծ․1986 թ․-ին)
Բարակ․ ռուսական ավանդական երգ
Մարի մոմե․ բուլղարական ավանդական երգ
Էլեգիա Մարտին Լյութեր Քինգին․ Էնրիկե Մունյոս (ծ․ 1956 թ․-ին)
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՇառլ Ազնավուր․ ՔԵԶ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ 
Pour toi Armenie 

Քեզ համար նոր գարուն կգա,
Եվ պայծառ կշողաս նորից,
Ձմռան բոցից դու մահաբեր,
Կհառնես ինչպես փյունիք կրկին,
Հայաստան: 


Կըզնգա երգդ ամենուր,
Կուռ կամքով վեր կսլանա,
Աստված պահի քո հողը սուրբ,
Ապրի՛ր հավերժ ու երջանիկ,
Իմ սե՜ր, Հայաստան: 

Le monde s’est levé 
Le monde est avec toi 
Pour toi peuple oublié 
Il a ouvert son cœur 
Il a tendu ses bras 
Tes printemps fleuriront encore 
Tes beaux jours renaîtront encore 
Après l’hiver Après l’enfer
Poussera l’arbre de vie 
Pour toi Arménie․ 

Ողջ աշխարհն է սատար դարձել
Որ կանգուն ու անհաղթ մնաս
Տանջվել ես միշտ դու նահատակ,
Մոռացված իմ ժողովուրդ ապրի՛ր Հայաստան:

Քո փառքին ինքդ տիրանաս,
Ձայնդ զիլ աշխարհում թնդա,
Աստված պահի քո հողը սուրբ,
Ապրի՛ր հավերժ ու երջանիկ,
Իմ փառք, իմ գարունիմ արև
Հայաստան

Երգչախմբի մասին պաշտոնական կայքեր՝

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 2022թ․

Վայրը` Սուրբ երրորդություն եկեղեցի
Սեպտեմբերի 23, ժամը` 09.00
Եկեղեցում գտվելու կանոններըդիմելաձևեր
Համակարգումը՝ Հասմիկ Մաթևոսյանի
Պատասխանատուներ` Լիսիցյան ծեսերի կենտրոն, Ավագ դպրոց
Իրականացոմը՝ «Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ» , «Ուսումնական ժամերգություն»  նախագծերով
Մասնակիցներ` կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ
Երգեհոնահար՝ Լիլիթ Առաքելյան

Ծրագրում․

Տերունական աղոթք
Գրաբար
 Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն  Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:   Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց:   Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

«Քրիստոս ի մէջ»Հեղինակ՝ Սբ. Ներսես Շնորհալի, XII դար
Խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ,
Որ էնն Աստված աստ բազմեցավ:
Խաղաղութեան ձայն հնչեցավ,
Սուրբ ողջունիս հրաման տվավ:

Եկեղեցիս մի անձն եղև,
Համբույրս հոդ լրման տվավ,
Թշնամությունն հեռացավ,
Սերն ընդհանուրս սփռեցավ:

Արդ, պաշտոնեայք բարձեալ ըզձայն,
Տուք զօրհնություն ի մի բերան,
Միասնական աստվածութեան,
Որում սրովբեքն են սրբաբան:


ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի ուսուցչական երգչախումբ, խմբավար՝ Մարինե Ոսկանյան
Խորհուրդ խորին․ հեղինակ` Հակոբ Տարոնացի․ մշակումը` Կոմիտասի. երգվում է Սուրբ Պատարագի սկզբում
Խորհուրդ խորին, անհաս, անսկիզբն, որ զարդարեցեր զվերին պետութիւնդ,
ի յառագաստն անմատոյց լուսոյն, գերապանծ փառօք, զդասս հրեղինաց:

Անճառահրաշ զօրութեամբ ստեղծեր զԱդամ՝ պատկեր տիրական,
եւ նազելի փառօք զգեստաւորեցեր ի դրախտն Ադենի, տեղի բերկրանաց:

Չարչարանօք քո սուրբ Միածնիդ նորոգեցան արարածք ամենայն,
եւ վերստին մարդն անմահացաւ, զարդարեալ ի զգեստ անկողոպտելի:

Թագաւոր երկնաւոր, զԵկեղեցի քո անշարժ պահեա՛,
եւ զերկրպագուս անուանդ քում պահեա՛ ի խաղաղութեան:

«Յիշեա Տէր»․ խմբավար՝ Մարինե Մկրտչյան

Յիշեա Տէր եւ ողորմեա, Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա: 

Դպրաց դասՆՌԱՆԵ ՀԱՄՈՒՅԹ․ Առ ամենասուրբ Աստվածածին․ Մխիթար Սեբաստացի

Աղաչեմ զքեզ Աստուածածին,
Որ ես տաճար անեղ Բանին։
Բարձր եւ պայծառ որպէս զարփին.
Մաղթեա՛ վասն իմ առ քո Որդին։
Տեր ՛ ողորմեա,Տեր՛ ողորմեա՛,
Աստուածածին բարեխօսեա՛։

«Սուրբ Աստուած»․ խմբավար՝ Մարիամ Մնացականյան

Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ,
Որ հարեար ի մեռելոց, ողորմյա՛ մեզ: 

Տեր ողորմեամշակումը՝ Խորեն Մեխանեճյանի․ հայտնի չեն «Տէր ողորմեա՛» երգի ո՛չ հեղինակը, ո՛չ նրա ստեղծման ժամանակաշրջանը: Միայն գիտենք, որ 18-րդ դարում Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսն այն հավելել է Հայոց Սուրբ Պատարագի մեջ, և մինչև այժմ այն երգվում է Սուրբ Հաղորդությունից առաջ:
Ավագ դպրոցի երգչախումբ

Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա.
Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա:

Ամենասուրբ Երրորդութիւն,
Տուր աշխարհիս խաղաղութիւն:

Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա.
Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա:

  • Հայրապետական մաղթերգ

ԽՈՆԱՐՀՈՒՄԻ ՂՈՂԱՆՋ․․․ՈՒՐԲԱԹ-ՀԱՄԵՐԳ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 2022թ․

Էջի լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի
Նկարում պատկերված է Արատես դպրական կենտրոնը
Խորագիրը՝ Ե․ Չարենցի

Սեպտեմբերի 23, Մայր դպրոց, ժամը՝ 15․15, Մարմարյա սրահ

Կազմակերպումը՝ սեպտեմբերյան ուսումնական ուղեցույցով

Ուսումնական հաստատություններ

Պարապմունքի պատասխանատու՝ կրթահամալիրի դպրոցներ

Մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, բարեկամ-հարազատներ…….

Ծրագրում.

Միասնական կատարում «Երնեկ այս նոր տարին»․ Ռափայել Պատկանյան

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն․
Չարը կորչեր, ու բարին
Բուն դըներ մեր սըրտերուն։

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Ազատ շընչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան։

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն․
Չարը կորչեր, ու բարին
Բուն դըներ մեր սըրտերուն։

Հայե՛ր, երբեք չերկմըտենք,
Կըկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն։

Միասնական ընթերցում․ Ե․ Չարենց (հատված՝ Պատգամ բանաստեղծությունից)

Նոր լույս ծագեց աշխարհին.
Ո՞վ այդ արևը բերեց։ —
Ահա ոսկյա մի արև՝
Ճառագումով իր հրե՝
Այգաբացի պուրպուրե
Նժույգների վրա հեց՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում է լույս զվարթուն։

Միասնական երգի ուսուցում-ներկայացում․ Ստեփան Լուսիկյան․ Ազատ Հայաստան

Դու մեր երկիր, սուրբ հայրենիք,

Կարոտից ծնվել, տուն ես դարձել,

Մեր նախնյաց ձեռքով արարվել,

Դարերով քայլել, մեզ ես հասել:

Քեզ համար, կյանքիդ համար,

Որդիքդ քար դարձան,

Որ ապրես հավետ ու կոչվես

Ազատ Հայաստան:

Սիրուց ծնված մեր հայրենիք,

Երազից ծնվել, հույս ես դարձել,

Մեր որդոց ձեռքով կարարվես,

Դարերով կանցնես, հավետ կապրես:

Քեզ համար, կյանքիդ համար,

Որդիքդ քար դարձան,

Որ ապրես հավետ ու կոչվեսԱզատ Հայաստան:

Միասնական ընթերցում․ Ե․ Չարենց (հատված՝ Պատգամ բանաստեղծությունից)

Նոր աշխարհին ու մարդուն
Ո՛վ բերեց լույսն այս արթուն,
Օ՛, ո՞ւմ ձեռքով վառվեց, ո՞ւմ
Հրակարմիր, հրավարս.
Ադամանդյա լույսը այս։ —
Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընդերքում,
Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում —
Քանի՛ տարի, քանի՛ դար
Վկայեցիր անհերքում…

Միասնական կատարում. Առաքել,Մուշեղ
Առաքել, Մուշեղ լեռներուց իջան,
Առաքել, Մուշեղ լեռներուց իջան,
Ավերակ ջաղաց, հոգի ջան, եղան օթևան:
Ավերակ ջաղաց, հոգի ջան, եղան օթևան:


Երկինք թող շնորհե, նրանց վառ պսակ,
Երկինք թող շնորհե, նրանց վառ պսակ,
Մենք էլ վառ պահենք, հոգի ջան, նրանց հիշատակ:
Մենք էլ վառ պահենք, հոգի ջան, նրանց հիշատակ:

Դե զարկեք, զարկեք,
Դե զարկեք քաջ-քաջ,
Դե զարկեք, տղերք,
Դե զարկեք քաջ-քաջ,

Դե զարկեք, զարկեք,
Դե զարկեք քաջ-քաջ,
Տիրոջ սուրբ կամքով հոգի ջան
Մենք կերթանք առաջ:
Տիրոջ սուրբ կամքով հոգի ջան
Մենք կերթանք առաջ:

Միասնական ընթերցում․ Ե․ Չարենց (հատված՝ Պատգամ բանաստեղծությունից)

Ափերին այն խավարչտին
Ուր հայրենիքն էր մեր հին, —
Չկա՞ր արդյոք գետ մի հորդ,
Որ գերության անհաղորդ՝
Լուրթ՝ հոսելով դարից դար՝
Մթության մեջ այն համառ
Այս այգաբացն էր կրում,
Հո՛ւր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Օ՛, ըղձակա՜ն այս հեռուն…

Միասնական կատարում
Երազի իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ,
Քարքարոտ երկիր:

Ես մի բուռն եմ քո հողի,
Ես մի ծիլն եմ քո արտի,
Ես մի թերթն եմ քո ծաղկի,
Հայրենի երկիր,
Հայաստան:

Երազի իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ,
Արծվաբուն երկիր:

Իմ պապերն են քեզ շահել,
Իմ եղբայրքն են քեզ պահել,
Քոնն են որդիքն իմ ջահել,
Հայրենի երկիր,
Հայաստան:

Ես մի բուռն եմ քո հողի,
Ես մի զարկն եմ քո բազկի,
Ես մի շյուղն եմ քո հասկի,
Հայրենի երկիր,
Հայաստան:

Միասնական ընթերցում․ Ե․ Չարենց (հատված՝ Պատգամ բանաստեղծությունից)

Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լույսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արև՜ն այդ արի,
Վառված հրով աշխարհի…
Չկա՛ ուրիշ արև է՜լ.
Նա՜ է միայն, որ դարեր
Անմար՝ պիտի արևե՜…

ՈՎ, ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
Երաժշտ.` Մ. Եկմալյանի

Ո՜վ Հայոց աշխարհ,
Հարազատ պայծառ,
Զավակներիդ օթևան,
Հավերժական հանգրվան:

Քո հպարտ երգը,
Քո ազատ կյանքը,
Թող հնչի հավետ,
Թող ծաղկի հավետ:

Ո՜վ Հայոց մեր աշխարհ,
Դու ցընծա՛ դարեդար:

Միասնական ընթերցում․ Ե․ Չարենց (հատված՝ Պատգամ բանաստեղծությունից)

Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք
Իմաստությունն այն արար. —
Մեր անցյալի խորամիտ
Է՜ջն այն արդար ու ռամիկ՝
Մեծահանճար ու վարար…

Միասնական կատարում․ Dona Nobis Pacem (լատիներենից թարգմանաբար՝ խաղաղություն աշխարհին)

Պարուսուում՝ Թամի աղա (ձոն զինվորին)․ Մերի Գարեգինյան, Կարինե Գրիգորյան

ԿԱՅԹ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՍԱՊՏՈՒՅՏ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 2022թ․

2022թ-ի սեպտեմբերի 9-ին մշակութային կենսապտույտով կրթահամալիրի հյուրն է «ԿԱՅԹ» ավանդական մշակութային հանգույցի ղեկավար՝ Կորյուն Դավթյանը։

Ժամը՝ 14․00-ից Մայր դպրոցում համագործակցային հանդպիում․
«ԳՈՒԹԱՆ» 2022 ազգային երգ ու պարի փառատոնին մասնակցող կրթահամալիրի խմբի հետ պարասրահում․ կազմակերպիչներ՝ Մարինե Մկրտչյան, Սեդա Թևանյան
«Զենիթ» ֆոլկ-ռոք-ջազ բենդի հետ՝ ձայնագրման ստուդիայում․ ղեկավար՝ Արամ Սարգսյան

Ժամը՝ 15․15-ից մասնակցություն հարսանեկան ուրբաթ-թատրոնին