ՁՈՆ ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ՄԱՐՏԻ 18, 2020թ.

Մարտի 18-ը հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան Տիգրան Հայրապետյանի ծննդյան տարեդարձն է: Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյանի» անվան գրադարանը կազմակերպում է երախտիքի համերգ-տոնախմբություն Հարավ-արևմտյան Մարմարյա համերգասրահում:
Հասցեն՝ Հ/Ա Բ-1 թաղամասում, Ա. Բաբաջանյան պողոտա 25

Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, հյուրեր, ընկերներ, բարեկամ…..

Սկիզբ՝ 14.00

Ծրագրում.

  • Կրթահամալիրի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ. գեղ. ղեկ.՝ ՀՀ վաստակավոր գործիչ՝ հարություն Թոփիկյան.

«Այսօր ցնծանք»
«Ծագումն հրաշալի»

  • Միասնական երգ. Կոմիտաս «Հոյ Նազան»
  • «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակների հանձնում
  • Միասնական ընթերցում. Ե. Չարենց «Հնչում են օրերը».

Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը – կարմիր ու բոսոր.
Օրերը ղողանջ ու հնչյուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր:
Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…
Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա –
Անդարձ է կարոտը երգիս:
Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն –
Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը
Երգերս այս վառ ու հնչեղ…

  • Կրթահամալիրի ֆոլկ բենդի ողջույնը մասնակիցներին. ղեկավար՝ Նելի Փիլոյան
  • Միասնական ընթերցանական ողջույն. Ե. Չարենց «Ինչքան աշխարհը սիրես».

    Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
    Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
    Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
    Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
    Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
    Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
    Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
    Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի….

  • Կրթահամալիրի «Ակներ» երգպարային համույթով միասնական կոմիտասյան պարերգ . «Հե՜յ գյուլեմ» , «Սարեն կուգաս». ղեկավար՝  Աննա Երիցյան

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM

Leave a comment