
Լուսանկարը՝ Վիկտորյա Սուքիասյանի (11-րդ դաս.)
Բովանդակությունը՝ Փառատոնային, ստուգատեսային ուսուցման նախագծերով․
- Հանրակրթական Դիջիթեք 2021. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների ստուգատես
- Բնագիտության, տեխնիկական ստեղծագործության, արտադրությամբ ուսուցման նախագծերի ստուգատես
- Մարմնամարզական նախագծերի, ձմեռային մարզական խաղերի ստուգատես
- Ազգագրական ձմեռային փառատոն
- Քանդակագործության, շրջակա միջավայրի փառատոնային նախագծեր
Ժամը՝ 14․00
Հանդիպման վայրը՝ Մարմարյա սրահ
Մասնակցության ձևը՝ մասնակից խմբերի ցուցակ-հայտերով
Հանդիպման ձևաչափը՝ ազգագրությամբ ուսուցում, փորձի փոխանցում, զարգացում, տարածում
- Թմբուկներով, դափերով փառատոնային ռիթմիկ համազարկեր․ Լաերտ Գրիգորյան, Հայարփի Անանյան, Աննա Երիցյան, Հասմիկ Մաթևոսյան, Մարինե Մկրտչյան
- Քոլեջի արական երգչակազմ․ կոմիտսայան պարերգերի շարան, Սղերդի քոչարի.
Թալիշու ճամփեն դուզ ա,
Յար, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, է՜յ,
Ո՛ւյ ամա՜ն, աման է՜յ, ո՛ւյ ամա՜ն,
Անտոն կայներ՝ Աշխեն կուզա,
Խորոտ էր Աշխենը
Կոլոտ էր Աշխենը:
«Ինձ պես տըղեն քեզի հետ,
Յար, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, է՜յ,
Ո՛ւյ ամա՜ն, աման է՜յ, ո՛ւյ ամա՜ն,
Աստված վըկա, լավ կըսազա»։
Խորոտ էր Աշխենը
Կոլոտ էր Աշխենը:
Մարգարի դուռը դուզ ա,
Յար, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, է՜յ,
Ո՛ւյ ամա՜ն, աման է՜յ, ո՛ւյ ամա՜ն,
Աշխեն կայներ՝ Անտոն կուզա.
Խորոտ էր Աշխենը
Կոլոտ էր Աշխենը:
Վարդերի սուր փըշերը.
Յար, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, է՜յ,
Ո՛ւյ ամա՜ն, աման է՜յ, ո՛ւյ ամա՜ն,
Հերիք պատռեն իմ փեշերը.
Խորոտ էր Աշխենը
Կոլոտ էր Աշխենը:
Քանի մընամ ես գերի,
Յար, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, է՜յ,
Ո՛ւյ ամա՜ն, աման է՜յ, ո՛ւյ ամա՜ն,
Արի՛, ինձի տա՛ր գիշերը»։
Խորոտ էր Աշխենը
Կոլոտ էր Աշխենը:
Խորոտ էր, կոլոտ էր
Խորոտ էր, կոլոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Խորոտ էր, կոլոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:
Իմ խորոտ, իմ սիրուն,
Հազար էրնեկ քո տիրուն:
Իմ խորոտ, իմ սիրուն,
Հազար էրնեկ քո տիրուն:
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:
Ալամ աշխարհ վկա,
Քեզեն լավը չի ճարվի:
Ալամ աշխարհ վկա,
Քեզեն լավը չի ճարվի:
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:
Հենց ծագի արևը,
Քեզի ղրկեմ բարևը,
Հենց ծագի արևը,
Քեզի ղրկեմ բարևը:
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:
Իմանամ՝ իմ յարն ես,
Առնեմ, ելնեմ վերևը:
Իմանամ՝ իմ յարն ես,
Առնեմ, ելնեմ վերևը:
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:
- Բնագիտության, տեխնիկական ստեղծագործության, արտադրությամբ ուսուցման նախագծերի ստուգատես․ ղեկավար՝ Սյուզի Հակոբյան
- Միասնական ազգային պարերգ․ Համբարձում (բառերի բացատրությունը՝ վարի հատվածում)․ Լուիզա Քեշիշյան
Նանարի, նանարի, նանարի նայ,
Նանարի նայ, նանարի նայ:
Համբարձման էրկուշաբթին
Նանայ նայ, նանայ նայ,
Վերցին զփոցխ ու զգերընդին
Նանայ նայ, նանայ նայ:
Իջան հըտ ձորու ափին,
Նանայ նայ, նանայ նայ:
Ծորեցին, ծորթըփեցին,
Նանայ նայ, նանայ նայ:
Մանրիկ-մանրիկ խորմեցին,
Նանայ նայ, նանայ նայ:
Կեմիկ չեղավ՝ կապեցին,
Նանայ նայ, նանայ նայ:
(Արագ մաս)
Համբարձման էրկուշաբթին
Մեջկունք սելիկ Էրեցին,
Կես գիշերին քշեցին։
Ծամթել կեմիկ էրեցին.
Սելիկ չեղավ՝ բարձեցին,
Յարոջ դըռնով ընցուցին։
Յար քնուկ էր, չիմցուցին,
Սըրբիչ գոտուց հանեցին,
Քըրտինք ճակտեն սըրբեցին:
Հայրնըրը նայ, նըրը նայ, նըրը նայնայ, նայ նըրը նայ
Ջայրնըրը նայնայ, նայ նըրը նայ։
Հայրնըրը նայ, նըրը նայ, նըրը նայնայ, նայ նըրը նայ
Ջայրնըրը նայնայ, նայ նըրը նայ։
Հայրնըրը նայ, նըրը նայ, նըրը նայնայ, նայ նըրը նայ
Ջայրնըրը նայնայ, նայ նըրը նայ։
Հայրնըրը նայ, նըրը նայ, նըրը նայնայ, նայ նըրը նայ
Ջայրնըրը նայնայ, նայ նըրը նայ։
Ծորել, ծորթփել — Խոտը հնձել և գետնի վրա տարածել՝ չորանալու համար:
Խորմել, խորոմ — հնձած խոտի փոքրիկ դեզ, որից մի քանիսը միացնելով խուրձ են կապում
Կեմիկ — խոտից կամ ուռենու ճյուղերից ոլորված պարան, որով խուրձ են կապում
Ծամթել — մազերի կապ, ժապավեն
- Հանրակրթական Դիջիթեք 2021. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների ստուգատես․ ղեկավար՝ Հերմինե Անտոնյան
- Միասնական ազգային պարերգ․ Տալ-տալա
Տալ տալա տալ տալա
Տալ պոյիդ ղուրպան
Մէջքուկըդ բարակ էր
Գըրկելուդ հայրան
Երեսըդ կարմիր էր
Պագնելուդ ղուրպան։
Տալ տալա տալ տալա
Տալ պոյիդ ղուրպան
Մէջքուկըդ բարակ էր
Գըրկելուդ հայրան
Երեսըդ կարմիր էր
Պագնելուդ ղուրպան։
Օր կըսեն Իստամբուլ
Սիրտըս կը թընդա
Վախնամ էրթաս չի գաս
Տուշմանըս խընդայ։
Օր կըսեն Իստամբուլ
Սիրտըս կը թընդա
Վախնամ էրթաս չի գաս
Տուշմանըս խընդայ
- Միջին դպրոցի ընտրությամբ գործունեության պարային ակումբ․ ղեկավար՝ Լաերտ Գրիգորյան
- Ակներ ազգագրական համույթ․ Հա՜յ Նարե․ ղեկավար՝ Աննա Երիցյան.
Ախչի ինչ է նպատակդ,
Վայ, Նարե յար էրվա ես,
Կոճկել ես նախշուն էլակդ
Կերոնի պես հալվա ես,
Բաց արա ճերմակ ծոցիկդ,
Էրեց վառեց ինձ կրակդ,
Կերոնի պես հալվա ես:
Վայ, Նարե, Նարե, վայ,
Նարե , Վայ, Նարե յար էրվա ես,
Վայ, Նարե խորոդ Նարե,
Կերոնի պես հալվա ես:
Քանի ամառ քանի ձմեռ,
Վայ, Նարե յար էրվա ես,
Հերիք ինձ անես կիսամեռ,
Կերոնի պես հալվա ես,
Գիշեր ցերեկ քո կարոտով,
Վայ, Նարե յար էրվա ես,
Օր չեմ տեսել ցամաք աչքով,
Կերոնի պես հալվա ես:
Վայ, Նարե, Նարե, վայ, Նարե ,
Վայ, Նարե յար էրվա ես,
Վայ, Նարե խորոդ Նարե,
Կերոնի պես հալվա ես:
կերոն-մոմ, էլակ-գոտի - Միջին դպրոցի արական պարակազմ․ Ալաշկերտի քոչարի․ ղեկավար՝ Լաերտ Գրիգորյան
- Ազգային պարերգի ուսուցում․ երգուսույց՝ Աննա Երիցյան
Դոնի յար
Դոնի, դոնի, դոնի յարե,
Հալեյ դոն, դոնե յար,
Դոնի, դոնի, դոնի յարե,
Հալեյ դոն, դոնե յար:
Մեր տուն ձեր տուն մոտիկ-մոտիկ,
Հալեյ դոն, դոնե յար,
Իջնինք բախչեն քաղինք խոտիկ,
Հալեյ դոն, դոնե յար:
Բերինք դնինք մսրան մոտիկ
Հալեյ դոն, դոնե յար,
Իշկինք վիր յարն է խորոտիկ
Հալեյ դոն, դոնե յար,
Իմ յար քընց քուգն էր խորոտիկ
Հալեյ դոն, դոնե յար:
Դոնի, դոնի, դոնի յարե,
Հալեյ դոն, դոնե յար,
Դոնի, դոնի, դոնի յարե,
Հալեյ դոն, դոնե յար:
Մեր տան հետև առու հանած,
Հալեյ դոն, դոնե յար,
Ձեր տան հետև ռեհան ցանած,
Հալեյ դոն, դոնե յար:
Բոլորե բոլոր ռեհան ցանած,
Հալեյ դոն, դոնե յար
Էրթամ ուզիմ նոր նշանած,
Հալեյ դոն, դոնե յար։
Միջին դպրոցի ընտրությամբ գործունեության պարային ակումբ․ ղեկավար՝ Լաերտ Գրիգորյան
Ուշադրությու՛ն
- Համավարակի պայմաններից ելնելով, տոնախմբության դասավանդող-սովորող-ծնող-հյուր մասնակիցներն ընտրվում են նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ
- Փակ տարածքները օդափոխված, մասնակցությունը՝ դիմակներով