Դեպի Լանջաղբյուր… Ապրիլի 21, 2024թ․

Ճամփորդության ամսաթիվը՝ ապրիլի 21, 2024
Ճամփորդության վայրը՝ Գեղարքունիքի մարզ, գյուղ Լանջաղբյուր՝ Բլեյանների պապական գյուղ
Ճամփորդության նպատակը՝ քայլք տիարի հետ, սկզբնավորել, նորոգել կրթահամալիրի կապերը Լանջաղբյուրի հետ
Իրականացումը՝ Հայրիվանքում աղոթքով, Գավառ քաղաքում քայքով, Լանջաղբյուրի դպրոցում հավաքով, նշանավոր Իլիկավանքի բարձունքի հաղթահարումով
Օգտագործվող միջոցներ՝ անձնական տեսաձայնագրման սարքեր, կոպալ
Արշավականի ուսապարկ բրդուճներ, 1լ ջուր, տաք հագուստ, արևապաշտպան գլխարկ, աղբի տոպրակ, ձեռնոցներ
Խմբի պատասխանատու` Անահիտ Մելքոնյան. 041 562257, 093 562257
Ուսումնական ժամերգության երգարան
Կրթահամալիրի հիմնը՝ Անդաստան․ Դանիել Վարուժան
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Տեղաշարժի քարտեզ՝
Ժամը 9:00՝ մեկնում ՀԱԹ-ի Սբ․ Երրորդություն եկեղեցուց
Ժամը 11․00՝ ժամանում Դդմաշեն․ դպրոցի մոտից խմբին կմիանա կրթահամալիրի հիմնադիր տնօրենը
Ժամը 11․30՝ ուսումնական ժամերգություն Հայրիվանքում․ բրդուճներով ընդմիջում
Ժամը 12․30՝ քայլք Գավառ քաղաքում
Ժամը՝ 14․00 հավաքի մասնակցություն Լանջաղբյուր գյուղի Վ. Ադամյանի անվան միջնակարգ դպրոցում
Ժամը՝ 15․00-ից Իլիկավանքի բարձունքի հաղթահարում
Մեքենան՝ 60 MM 077, Մերսեդես սպրինտեր
Վարորդը՝ Խաչիկ Կոկեյա
ն, հեռ․՝ 077510216
Վարորդին վճարվող գումարը՝ 50․000

Հայտագրված մասնակիցներ
Ուսուցիչներ`
Լիլիթ Վերմիշյան
Մարինե Մկրտչյան
Անահիտ Մելքոնյան
Անի Ղարաբեկյան
Իննա Իսրայելյան
Սարգիս Ղուկասյան

Սովորողներ`
Դավիթ Բլեյան
Մարիա Մարտիրոսյան
Նարեկ Մանուկյան
Մարկ Վարդանյան
Արամ Սարգսյան
Սոսե Շամհարյան

Վերադարձը՝ 18․00

Leave a comment