Դասավանդողների առավոտյան ընդհանուր պարապմունք, ուսումնական օրվա ամփոփում. մարտի 25-29, 2019թ.

20150323_100952

Մայր դպրոց, Հարավ-արևմտյան ֆիլհարմոնիա (Մարմարյա սրահ)

Համակարգումը՝ Լիլիթ Յախինյանի, Սյուզի Մարգարյանի
Պատասխանատու-աջակիցներ՝ երաժիշտներ, կազմակերպիչներ, ծրագրի ղեկավարներ
Մասնակիցներ՝ դասավանդողներ, հյուրեր…..

Մարտի 25.    9.00-9.30

Ծրագրում.

  • Ուսումնական պատարգ նախագծով երգուսուցում «Մարմին Տերունական». Հասմիկ Մելքոնյան
  • Եղիշե Չարենց «Ամբոխները խելագարված». Տաթև Աբրահամյան
  • «Իսկական հարսանիք» նախագծով«Նինըմ-նինըմ». Սեդա Թևանյան
  • Պարուսուցում «Սալմաստի վերվերի». Հայարփի Անանյան
    Իրիկուն էր, հրակարմիր մի իրիկուն։
    Արևը, բորբ՝ մայր էր մտնում արևմուտքում։
    Դաշտի վրա փռվել էր մուժ արյունամած՝
    Թույն էր կարծես՝ բորբ արևի սրտից քամած։
    Արևը, թեժ՝ մայր էր մտնում արևմուտքում —
    Ու արյուն էր դաշտի վրա, թո՛ւյն էր թքում։
    Հորիզոնում վառել էր մի կարմիր քուրա —
    Ու արնավառ փայլ էր փռում դաշտի վրա։
    Ու արտերը, ալեծածան, վառվել էին
    Արեգակի կարմիր փայլով իրիկնային։-
    Դաշտը, անծայր ու անսահման, լայնատարած՝
    Հրակարմիր տարածվել էր նրանց առաջ։
    Ծով էր կարծես, որ սկիզբ ու սահման չունի —
    Ծով էր կարծես՝ մշուշի մեջ իրիկունի։

 

Մարտի 26  9.00-9.30

Ծրագրում.

«Հայ-վրացական» կրթական կամուրջներ նախագծով «Ղվինո Կախուրո». Նելի Փիլոյան.

Ղվինո կախուրո վար շենի մսմելի,
Գինդ թեթրի իղո գիմդա ծիթելի,
Շենա խար չվենի,ծվեբա դա լխենա

Շենգան ար մախսովս օդնավի ծղենա:

Մարթլաս ամբոբս ցանգալա, ագանգալա գանգալա:
Ղվինոս շեհխարիս քալի թու կացի
Ղվելաս ղվինիսկեն ուճիրավս թվալի,
Ռոցա գադահկրավս առա ղավս դարի

Միսթվիս ղիաա սամոթխիս կարի:

 Արա ստղուիս ցանգալա, ագանգալա գանգալա:

  • Կոմիտաս «Սոնա յար» (երկձայն). Մարինե Ոսկանյան
  • Պարի ուսուցանում «Լիկիլի».  Հայարփի Անանյան
    Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի,
    Ու՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
    Ու՞մ ուրախացած դեմքը կարեւի՝
    Բարեկամական հրճվանքով վսեմ:
    Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
    Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
    Գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
    Որ ապրում է իմ անուրախ կյանքով:
    Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
    Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին –
    Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝
    Նետված աշխարհի անսուտ երազին:
    Գուցե՝ ապրելով նրա երազում՝
    Երգում եմ նրա տագնապները խոր –
    Եվ թվում է ինձ աշխարհի մուժում,
    Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր: –
    – Ողջո՜ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր,
    Խաղաղությո՜ւն քեզ, հեռավոր եղբայր.
    – Ողջո՜ւյն ձեզ վաղվա չծնված կյանքեր:
    – Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
    Ողջունում եմ ձեզ անցած խավարի
    Իմաստուն, տխուր ժպիտով բարի …

 

Մարտի 27    9.00-9.30

Ծրագրում.

  • Միասնական կատարում «Ո՛վ Հայոց աշխարհ», Մակար Եկմալյան. Մարիամ Մնացականյան
  • Ծաղկազարդին ընդառաջ միասնական երգ «Զնկլիկ» Մարիամ Մնացականյան
  • Միասնական ընթերցանություն. Կոմիտաս. Մարինե Ամիրջանյան
  • Երկրագործի օրվա աշխատանքային երգ Մկրտիչ Պեշիկթաշլյանը «Եղբայր եմք մեք». Սյուզի Մարգարյան.
    Ի բյուր ձայնից բնության շքեղ
    Թե երգ թռչին սիրողաբար,
    Մատունք կուսին ամենագեղ
    Թե որ զարնեն փափուկ քնար,
    Չունին ձայն մը այնքան սիրուն,
    Քան զանձկալի եղբայր անուն։
  • Մեկտեղ հոգնինք, մեկտեղ ցանենք,
    Մեկտեղ թափին մեր քրտինքներ,
    Զհունձ բարյաց երկինս հանենք,
    Որ կյանք առնուն հայոց դաշտեր։
    Ընդ աստեղոք ի՞նչ կա սիրուն,
    Քան զանձկալի եղբայր անուն։
  • Կոմիտաս «Սոնա յար» (երկձայն). Մարինե Ոսկանյան
  • Միասնական պարեր «Բուլուլ». Աննա Երիցյան, Հասմիկ Գրիգորյան

 

Մարտի 28      9.00-9.30

Ծրագրում.

  • Ուսումնական պատարգնախագծով երգուսուցում «Տեր ողորմեա». Մարիամ Մնացականյան
  • Ծաղկազարդին ընդառաջ միասնական երգ «Ճոր պար». Մարինե Մկրտչյան
  • Միասնական ընթերցանություն. Լևոն Շանթ 150 «Հին Աստվածներ» (հատված). Քրիստինե Շահբազյան
  • «Երևան 2800» նախագծով միասնական կատարում «Երգ ճանապարհի». Հասմիկ Մելքոնյան
  • Երկրագործի օրվա աշխատանքային երգի ուսուցում «Քաղհան», «Քաղենք խաղողը». Աննա Երիցյան
  • «Իսկական հարսանիք» նախագծով «Հադիգոյ». Աննա Երիցյան
  • Միասնական պար «Համշենի շարք»Իջեք, իջեք, երազներ,
    իջեք զգո՜ւյշ, երազներ,
    շոյող, անո՜ւշ, երազներ,
    իջեք քնքո՜ւշերազներ:
    Ծաղիկ, կանաչ, թարմ հյուսեր,
    բախտի կարկաչ ու հույսեր.
    դող ու անցուկ ու կարող,
    ծածուկ արցունք ծարանոտ.խելքի, մտքի հակասում,
    միշտ նոր կյանքի սպասում …
    Իջեք, իջեք, երազներ,իջեք զգո՜ւյշ, երազներ,շոյող, անո՜ւշ, երազներ,իջեք քնքո՜ւշ երազներ:Գգվանք, ժպիտ, գույն ու բույրաչեր վճիտ ու համբույր.իղձեր անվերջ, անմեկին,տագնապ ու տենչ մոլեգին.

    օրոր, գրգիռ ու հույզեր,

    սրտի թրթիռ, երգ ու սեր …

    Իջեք, իջեք, երազներ,

    իջեք զգո՜ւյշ, երազներ,

    շոյող, անո՜ւշ, երազներ,

    իջեք քնքո՜ւշ երազներ:

    Աստղեր թովիչ, բոց ու կայծ,

    ցնորքներ վառ ու առկայծ.

    հավատ ուժի, մեծություն,

    փառքի, կամքի գոյություն.

    շռինդ, թնդյուն, հպարտանք,

    իմաստություն …

    բյուր պատրանք:

    Իջեք, իջեք, երազներ,

    իջեք զգո՜ւյշ, երազներ,

    շոյող, անո՜ւշ, երազներ,

    իջեք քնքո՜ւշ երազներ:

 

Մարտի 29        9.00-9.30

Ծրագրում.

  • Ուսումնական պատարգ նախագծով միասնական կատարում. Կոմիտաս «Քրիստոս ի մեջ». Մարինե Ոսկանյան
  • Միանսական ընթերցանություն. Ե. Չարենց «Գիշերն ամբողջ». Հռիփսիմե Գալստյան
  • Ծաղկազարդին ընդառաջ միասնական երգ «Ծառս ծաղկեցավ». Մարինե Մկրտչյան
  • «Երգ խնջույքի» նախագծով միասնական կատարում «Կենաց երգ». Սյուզի Մարգարյան
  • Միասնական պարուսուցում՝ «12 ոտք»
    Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
    Ես երազեցի արեւի մասին:
    Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար –
    ունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
    Ես երազեցի արեւի ոսկին,
    Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
    Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
    Արեւանման, արնավառ խոսքի, –
    Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար –
    Խոսքեր չկային, ու արեւ չկար …

Ժամը՝ 13.30-14.00

  • Երկրագործի օրվա աշխատանքային երգ «Ջաղացս մանի». Սեդա Թևանյան
  • «Իսկական հարսանիք» նախագծով միասնական կատարում «Ցորեն եմ ցանե». Հասմիկ Մելքոնյան
  • պատասխանատուների հաղորդումը
  • անդրադարձներ

 

Երաժշտության մասնագետներ՝ Մարինե Մկրտչյան, Հասմիկ Մաթևոսյան, Հասմիկ Մելքոնյան, Նելի Փիլոյան, Աննա Երիցյան, Մարիամ Մնացականյան, Մարինե Ոսկանյան, Սեդա Թևանյան

Ընթերցանության համակարգողներ՝ Մարինե Մնացականյան, Քրիստինե Շահբազյան, Մարինե Ամիրջանյան, Հռիփսիմե Գալստյան, Տաթև Աբրահամյան

Պարի պատասխանատուներ՝  Հասմիկ Գրիգորյան, Հայարփի Անանյան

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: