Ուրբաթ-համերգ. ազգային օպերա «Համբարձում». Քոլեջ 2019թ.

102

Մայիսի 10, 2019թ.

Հարավարևմտյան համերգասրահ (Մարմարյա սրահ), ժամը՝ 15.15

Պարապմունքի համակարգող՝ կրթահամալիրի Քոլեջ , ղեկավար՝ Տաթև Բլեյան

Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան

Ուսումնական հաստատություններ

Մասնակիցներ՝

  • «Սեբաստացիներ» մանկական երգչախումբ (Մարինե Մկրտչյան), հանրակրթական երգչախմբեր. Միջին դպրոցի 6-րդ դասարաններ (խմբավար՝ Հասմիկ Մելքոնյան), Հարավային դպրոցի 4-5-րդ դասարաններ (խմբավար՝ Մարիամ Մնացականյան)
  • Քոլեջի «Խորոտ» երգչախումբ
  • «Սեբաստիո» ազգային նվագարանների համույթ, ղեկավար՝ Մարիամ Մնացականյան
  • Տեխնիկական աջակցությունը՝ Վալերի Բալասյանի

Ծրագրում.

  • Ազգային պարերգ «Բարակ առու, զուլալ ջուր»
  •   Միասնական ընթերցում

Նորից եկան էն հավքերը,
Հեռվից եկան էն հավքերը,
Որ գարնանը կուգային:
Կանանչ կապա են հագել,
Կանանչ ճամփա են եկել,
Կանանչ մարգին ման կուգան:
— Կանչե՜, հավի՜կըս, կանչե՜,
Կանչե՜, լավի՜կըս, կանչե՜,
Կանչե՜, կանչիդ ես ղուրբան: (Թումանյան)

Ելավ շինական՝

Ցանեց առավ բուռը լի ցորեն.

Անցավ դաշտեն ու ձորեն,
Բարձավ տասը լիր ցորեն: (Կոմիտաս)

 

Տաշտներդ լի հաց լինի,

Դըռներըդ միշտ բաց լինի: (Թումանյան)

Գյուղական ընդարձակ բակում խաղում են մանուկները: Խաղերգերի կատարում.

Մանկական հանրակրթական երգչախմբեր. «Սեբաստացիներ» (Մարինե Մկրտչյան), Միջին դպրոցի 6-րդ դասարաններ (խմբավար՝ Հասմիկ Մելքոնյան), Հարավային դպրոցի 4-5-րդ դասարաններ (խմբավար՝ Մարիամ Մնացականյան)

  • Տատիկ զալուր կմաղեր
  • Գունդ անեմ
  • Ծալ էրա
  • Կռունկ, հոպ տուր ու թռի
  • Աման, աման Դերիկո յար

  • Միասնական ընթերցում

Գարունը եկավ, հավքերը եկան,

Սարեր ու ձորեր ծաղիկներ հագան:

— Էս ի՛նչ անթիվ ծաղիկներ կան.
Ոսկի-դեղին, կարմիր, ղեղձան,
Մոռ, ծիրանի, ճերմակ, պուտ-պուտ,
Ալ, նարընջի, մավի, կապուտ,
Բացվել, լըցվել, ծաղկել են վառ,
Ողջ մեզ համա՛ր, ողջ ձեզ համա՛ր:

  • Համբարձման ծիսական պարերգ «Հեյգյուլ եմ»

Մասնակիցների մի մասն անջատվում է ընդհանուր խմբից, գալիս է կենտրոն, որտեղ կարպետի վրա դրված են ծաղիկներ, ծաղկեպսակներ, ծաղկեփնջեր: Աղջիկները վերցնում են ծաղկեփնջերը, ծաղկեպսակները դնում են իրենց գլխին, նոր ծաղկեփնջեր են կապում:

  • Համբարձման ծիսական պարերգ «Համբարձման անուշ գիշեր է»

Սրահում մասնակիցները բաժանվում են երեք խմբի՝ տանտերերի և տուն այցելող մեկ խմբի:

Տուն այցելող խումբը երգելով մոտենում է խմբերից մեկին.

Դուռը բացեք, մարդ եկավ,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Սինին լիքը վարդ եկավ,

Ջա~ն, վիճակ, ջա~ն, ջա~ն:

Միասին ողջունում են տանտերերին.

— Բարով տեսանք, բարին ընդ ձեզ:

Տանտերերը պատասխանում են.

— Բարով էկաք, Աստծու բարին, աղջիկներ ջան:

Միասին հարցնում են.

  • Գովենք, գովենք, ու՞ մ գովենք:

Տանտերերն ասում են իրենց երեխաներից մեկի անունը.

  • Սարոյին գովեք:

Գովքի խումբը երգում է.

Գովենք, գովենք, ու՞ մ գովենք,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Մեր Սարոյին մենք գովենք,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Սարոն իր ձին հեծել է,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Բարձր սարեր անցել է,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Ալագյազը ամպել ա,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Սարոն իր ձին թամբել ա,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն,

Ելե դաշտը խաղցել ա,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Քանց կարմիր վարդ բացվել ա,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Տանտերերը վիճակահանության համար մի իր են գցում սափորի մեջ և ուտեստով հյուրասիրում:

Խումբը օրհնում է.

  • Օրհնվեք, ձեր օջախը շեն մնա, ձեր մինը հազար դառնա, բարի Համբարձում բոլորիս:

Խումբը երգելով մոտենում է մյուս խմբին.

Էսօր մեծ Համբարձում է,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Ծաղիկների հարցում է,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Միասին ողջունում են տանտերերին. 

— Բարով տեսանք, բարին ընդ ձեզ: 

Տանտերերը պատասխանում են. 

— Բարով էկաք, Աստծու բարին, աղջիկներ ջան:

Միասին հարցնում են. 

  • Գովենք, գովենք, ու՞ մ գովենք:

Տանտերեր

  • Անուշին գովեք:

Գովքի խումբը երգում է.

Վարդ ու ծաղիկ Անուշը,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Մեխակ, շուշան Անուշը,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Ծաղիկ ես ծաղկանց միջին,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Մի հատ ես աղջկանց միջին,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Տանտերերը վիճակահանության համար մի իր են գցում սափորի մեջ և ուտեստով հյուրասիրում:

Խումբը օրհնում է.

  • Տաշտներդ լի հաց լինի,

Դըռներըդ միշտ բաց լինի:

Խումբը երգելով մոտենում է մյուս խմբին.

Դուռը բացեք, մարդ եկավ,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Սինին լիքը վարդ եկավ,

Ջա~ն, վիճակ, ջա~ն, ջա~ն:

Միասին ողջունում են տանտերերին.

— Բարով տեսանք, բարին ընդ ձեզ:

Տանտերերը պատասխանում են.

— Բարով էկաք, Աստծու բարին, աղջիկներ ջան:

Միասին հարցնում են.

  • Գովենք, գովենք, ու՞ մ գովենք:

Տանտերեր 

Մոսիին գովեք:

Գովքի խումբը երգում է.

Մերըդ կերավ եղեղեն,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Քեզի բերավ հրեղեն,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Մերըդ կերավ կծու սոխ,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Քեզի բերավ խաղ ըսող,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Տանտերերը վիճակահանության համար մի իր են գցում սափորի մեջ և ուտեստով հյուրասիրում:

Խումբը օրհնում է.

  • Շեն մնաք, ծլեք, ծաղկեք, զորանաք, ձեր մինը հազար դառնա, բարի Համբարձում բոլորիս:

Վիճակի երգ-Շիրակի տարբերակ

Միասնական ընթերցում

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով:

-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Սև սարեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:

Բոլորը մեծ շրջան են կազմում, կենտրոնում դնում են Ծաղկամոր տիկնիկ, վիճակ հանելու համար կավե թաս՝ մեջը բախտագուշակ վիճակներով, տանտերերի իրերը մեջը սափորը: Մի երեխա կքանստում է սափորի կողքին, մյուսը՝ վիճակի սափորի:

Երգում են. Ջան վիճակ (Անձրև էկավ շաղալեն) գրառումը՝ Կոմիտասի

Միասին երգում են.

Տեսեք վիճակն ինչ կուզի,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Սրտի ուզածն ինչ ի,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
Սարերով ցորեն կուզի,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Արտերով գարի կուզի,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Մեր վիճակը ինչ կուզի,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Օսկի մատանի կուզի,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,

Հաթայ մինթանի գուզի, գյուլում ջան,

Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,

Օսկե մատանի գուզի, գյուլում ջան:

Սափորից երեխան հանում է իրը.

  • Սա ու՞մն է: 

Տերն արձագանքում է.

  • Ի՜մն է:

Միասին երգում են.

Սարերին գարուն կուգա,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Քու սիրածը տուն կուգա,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

Վիճակ, վիճակ դուս էլավ,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Էս ինչ բարի բախտ ելավ,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Երգում ու պարում են. Սարեն կուգաս

Պարերգեր

  • Աբարանը քարոտ ա
  • Ծառի տակին կար կանեմ
  • Կաքավն էկավ

Պարեր

  • Շամ քելեցի
  • Բուլուլ
  • Յալլի

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM

Leave a comment