Սեյրան Ավագյանի ծննդյան օրը փառատոնային պուրակում, 2020թ.

bbb

Սեյրան Ավագյան (բարիտոն)

Հուլիսի 27-ը իր գործունեությամբ մեր սերն ու անմնացորդ հարգանքը վայելող, իսկական ընկերոջ՝ Սեյրան Ավագյանի ծննդյան օրն է: Ընկերոջ, որ մեծ  ներդրում է ունեցել հայ երաժշտարվեստի զարգացման և հանրահռչակման գործում: Նա հայ արվեստագետի, մտավորականի և քաղաքացու չափանիշ է, որով սերունդներ են դաստիարակվելու:
Կենսագրությունն՝ այստեղ

«Սեյրան Ավագյան» ծննդյան նախագիծ, հուլիսի 27, 2020թ.

Ներկայացման փառատոնային հարթակներն այսպես.

Ժամը 11.00-12.00 դպրոց-պարտեզներ.

  • Բրոյի-բրոյի ուրախություն կրթահամալիրի ճամբարներում.
  1. Ունկնդրում- Սեյրան Ավագյան- Կոմիտաս՝ Լոռու գութաներգ
  2. Հեյ իմ նազան իմ նազան- Կոմիտաս
  3. Կոմիտաս- Կաքավիկ
  4. Պարերգ՝ Թամզարա
  5. Էրթանք սարերը Սեյրան
  6. Միասնական երգ ՝ Սայաթ Նովա- Բրոյի բրոյի
  7. Ազգային խաղեր

Ժամը 12.30-13.00 Քանդակների պուրակ.

  • «Վիգեն Ավետիս» քանդակի դպրոցի նվեր-քանդակը Սեյրան Ավագյանին. քանդակագործ` Լևոն Հարությունյան
  • «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ.
    Ծրագրում՝
    Կոմիտաս «Մոկաց հարսներ», «Գութանը հաց եմ բերել»
    «Սեբաստացիներ» վոկալ համույթ.
    Ծրագրում՝
    Սայաթ-Նովա. Բրոյի-բրոյի, Նազանի, Աշխարհումն իմն դուն իս, Քանի վուր ջանի իմ
    Երևանի պետական կամերային երգչախումբ. Մերգելիոս Արմիրխանյան, Գագիկ Հարությունյան
    ժամը՝ 13.00-ից  «Մենք կարող ենք հանդիպել, երբ ցանկանանք» խորագրով հյուրասիրություն (մեջբերումը՝ կրթահամալիրի տնօրենի բլոգից)

Համացանցային  ընկերական պատում-պատմումները, արխիվային նյութերի ներկայացումը՝ Արմինե Թոփչյանի և ընկերների

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սեյրան Ավագյանը հայտնի է Հայաստանում իբրև գուսանական երգերի լավագույն կատարողներից: Չնայած նրան, որ Երևանի կոնսերվատորիայում  ստացել է դասական երգեցողության կրթություն, նրա երգացանկում կան եվրոպական երաժշտության նմուշներ, նա ավելի շատ հարազատ մնաց այն շնորհին, որն Աստված պարգևել էր նրան`գուսանական և ժողովրդական երգերի կատարողական բացառիկ զգացողություն: Սեյրան Ավագյանի ձայնի փայլուն ու զրնգուն տեմբրը անմիջապես գրավում է ունկնդրի ուշադրությունը անկախ կատարվող երգից ու մարդուն տանո՜ւմ-տանո՜ւմ… Հատկապես ազդեցիկ են ասերգային ոճի երգերի կատարումները: Այսպիսին են հայ գուսանների երգերը և հայ վիպերգերը, որոնցից համեմատաբար քիչ հատվածներ են հասել մեզ, և այսօր երգիչները դրանք չեն կատարում ոճի բարդության  պատճառով: Պետք է նշել նաև երգչի մանր խաղերի կատարողական վարպետությունը, ինչը գրեթե ամենակարևոր պայմանն է հայ միջնադրյան երգային տեխնիկայում: Սեյրան Ավագյանի կատարումները արտահայտում են հայ ժողովրդին հատուկ զգացմունքներ`սեր և ողբերգություն, ռազմական ոգի և ներքին հանդարտություն, սրտի պարզություն և դարերի խորքից եկող իմաստություն:
Գրիգոր Առաքելյան «Օշական» համույթի ղեկավար

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: