Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում․․․․Սեբաստացի ծնողների համայնքային համույթով ուրբաթ-համերգ, փետրվարի 5, 2021թ․

Խորագիրը՝ Հովհ․ Թումանյանի
Իրականացումը՝ կրթահամալիրի փետրվարյան օրացույցով
Պատասխանատու՝ կրթահամալիրի պարի ակումբ
Փետրվարի 5, Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Մարմարյա սրահ, ժամը՝ 15․15
Մասնակիցներ՝ ծնողական համայնք, սովորողներ, դասավանդողներ, հյուրեր, կրթահամալիրի բարեկամ, այլք․․․

Ծրագրում․
Պարապմունքի համահավաք պար՝ հունական ազգային պար՝ Սիրտակի․ ղեկավար՝ Լաերտ Գրիգորյան
Միասնական ընթերցում․ Հովհ․ Թումանյան <<Մեր ուխտը>>

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

Սեբաստացի ծնողների պարային համույթ․ <<Զնգրտա>>․ ղեկավար՝ Լաերտ Գրիգորյան
(ծնողական հարթակը՝ համերգի նախապատրաստությամբ)

Միասնական ընթերցանություն․ Հովհ․ Թումանյան <<Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում>>

Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում՝
Ծանր վեհությամբ իջած երկնքից,
Այստեղ սրբազան մի շունչ է բուրում,
Որ վեր է տանում մեզ այս աշխարհքից։

Մի շունչ, մի խորհուրդ, մեծ, հըրաշալի,
Խառնըված հայոց մեր խորունկ հոգուն,
Եվ որքան դարեր, դարեր են գալի,
Մենք միշտ հավատով, մենք միշտ աննկուն։

Սեբաստացի ծնողների պարային համույթ․ <<Գյովնդ>>․ ղեկավար՝ Լաերտ Գրիգորյան

Միասնական ընթերցանություն․ Հովհ․ Թումանյան <<Իմ երգը>>

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

Ավագ դպրոցի բազմալեզու ջակատի պարային առաջնելույթ․ <<Նարե>>․ ղեկավար՝ Հայարփի Անանյան

Միասնական ընթերցանություն․ Վահան Տերյան ․

Մենության խավար զնդանից կրկին
Ես վերադարձա հզոր ու հպարտ,
Եվ ինձ ողջունեց աղմուկը զվարթ,
Ու նոր խնդությամբ այրեց իմ հոգին…

Անխոս տանջանքիս գիշերում անքուն
Իր հուրը վառեց պայծառ մի կարոտ —
Նոր սիրով լեցուն՝ դարձա ես ձեզ մոտ,
Եվ նոր երգեր են հնչում իմ հոգում։

Եկա, որ այստեղ ձեզ համար այսօր
Հըրեղեն խոսքեր կռեմ ու խնդում,
Լսեմ հաղթական մարտի ցնծություն,
Տեսնեմ շարքերը ձեր հզորազոր։

Եվ լուսաբացինք երբ հոգնած լինեք,
Երբ քնած լինեք թշնամուց խաբված,
Արևածագի ցնծությամբ արբած,
Կանչեմ ձեզ, ճչամ՝ եղբայրնե՜ր, ելե՛ք…


Միասնական պարերգ․ <<Նինմ>>

Նինըմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:
Նինըմ, նինըմ, նինա-րե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:

Կանաչ արտը հաց տարա, հո՜յ, աման,
Յարիս տեսա, ետ դառա, թո՜յ, աման:
Նինըմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:

Նինըմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:
Դընգի քարը կլոր է, հո՜յ, աման,
Ճամփեն օլոր – մոլոր է, թո՜յ, աման:

Նինըմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:
Նինըմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:
Նինըմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:
Նինըմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:

Միասնական ընթերցանություն․Վահան Տերյան․ <<Առավոտ>>․

Այսօր դու քաղցր ես նայում, առավո՛տ,
Եվ դյութական է համբույրը քո զով,
Եվ լայն է բացված հեռուն արևոտ,
Ու գինով եմ ես մի նոր երազով…

Ելնել ճանապարհ, խնդուն հեռանալ,
Զվարթ և թեթև թափառել ազատ,
Եվ ո՛չ հայրենիք, ո՛չ տուն ունենալ,
Ո՛չ անուն, ո՛չ զենք, ո՛չ փառք, ո՛չ արծաթ…

Սիրել ու կրկին սիրել խնդագին,
Փայփայել քնքուշ, լինել հարազատ,
Հեռանա~լ, դառնա~լ կրկին ու կրկին,
Անհուն աշխարհում բացսիրտ և ազատ։

Ողջունել սիրով անց ու դարձողին,
Օրհներգել կյանքը, աշխարհին ժպտալ,
Հարազատ լինել ջրին ու հողին
Եվ անհուն սիրով սիրել ու գթալ…

Մութ հավերժության դառնությունն զգալ,––
Եվ թախծել անհուն և անչար լինել,—
Մեռնող մանկան մոտ դառը հեկեկալ,
Բաց շիրմի առաջ ողջ կյանքը օրհնել…

Մեռնել անտրտունջ հնազանդության
Մեղմագին երգով, ժպիտով քնքուշ. —
Զգալ, որ ողջը հեքիաթ է միայն,
Ցնորք է անվերջ, երազ է անուշ…


Միջին դպրոցի ընտրությամբ գործունեության խումբ․ <<Տասներկու ոտք>>․ ղեկավարներ՝ Լաերտ Գրիգորյան, Հայարփի Անանյան

Միասնական ընթերցանություն․ Հովհ․ Թումանյան․ քառյակներ

Հիմի բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես
Ջա՜ն, հայրենի՛ ծղրիդներ,
Ո՞վ է արդյոք լսում ձեզ։

Ո՜վ իմանա` ո՛ւր ընկանք,
Քանի՛ օրվա հյուր ընկանք,
Սերն ու սիրտն էլ երբ չկա`
Կրա՜կ ընկանք, զո՜ւր ընկանք։

Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել` լույս տվել,
Հույս տալով եմ սպառվել։

Միասնական կատարում․ Կոմիտաս <<Իմ չինարի յարը>>․ խմբավար՝ Մարինե Մկրտչյան

Արև թըռվըռով ելավ,
Իմ չինարի յա՛րը,
Մեր բանը կըռվով ելավ,
Դարդիման յա՛րը,
Թըշնամու որդին մեռնի՛,
Իմ չինարի յա՛րը,
Իրա չար սըրտով ելավ,
Դարդիման յա՛րը:

Իմ չինարի յա՛րը,
Իմ չինարի յա՛րը,
Իմ չինարի յա՛րը,
Գովական յա՛րը:

Իմ չինարի յա՛րը,
Իմ չինարի յա՛րը,
Իմ չինարի յա՛րը,
Գովական յա՛րը:

Ճըրագը վառ ա, վառ ա,
Իմ չինարի յա՛րը,
Հոր հետ վատամարդ դառա,
Դարդիման յա՛րը,
Մեր ու աղբեր թող տըվին,
Իմ չինարի յա՛րը,
Ես իմ սիրածին առա,
Դարդիման յա՛րը:

Իմ չինարի յա՛րը,
Իմ չինարի յա՛րը,
Իմ չինարի յա՛րը,
Գովական յա՛րը:

Իմ չինարի յա՛րը,
Իմ չինարի յա՛րը,
Իմ չինարի յա՛րը,
Գովական յա՛րը:

Միջին դպրոցի ընտրությամբ գործունեության խումբ․ <<Թաք խանչալ>>․ ղեկավարներ՝ Լաերտ Գրիգորյան, Հայարփի Անանյան

Պարային մեջլիս․ <<Նռանե>> համույթը ընդդեմ <<Սեբաստացիներ>> համայնքային համույթի․ միասնապար՝ Լուտկի


«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 25
ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: