ԳԱՆԳՐԱՀԵՐ ՏՂԱՆ․ ՁՈՆ ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ՄԱՐՏԻ 18, 2021թ.

Մարտի 18-ը հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան Տիգրան Հայրապետյանի ծննդյան տարեդարձն է: Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյանի» անվան գրադարանը կազմակերպում է երախտիքի համերգ-տոնախմբություն Հարավ-արևմտյան Մարմարյա համերգասրահում:
Հասցեն՝ Հ/Ա Բ-1 թաղամասում, Ա. Բաբաջանյան պողոտա 25
Բովանդակությունը` մարտի ուսումնական օրացույցով
Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, հյուր-բարեկամներ
Ընթերցանական մասը՝ Ե․ Չարենցի «Գանգրահեր տղան» չափածո նովելից
Խորագիրը՝ Եղիշե Չարենցի

Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, հյուրեր, ընկերներ, բարեկամ…..

Սկիզբ՝ 14.30, Մարմարյա սրահ

Ծրագրում.
Միասնական ընթերցանություն․ Ե․ Չարենցի «Գանգրահեր տղան» չափածո նովելից

Փակում եմ հոգնած աչքերըս մի պահ
Եվ տեսնում եմ ես — այնքա՛ն, այնքա՛ն պարզ
Գալիք մի գարուն, վառ մի օր ահա,
Երկինքը կապույտ, օրը հրավարս:

Արևը արդեն բարձրացել է քիչ,
Զնգում է օրը, ինչպես երգեհոն —
Ու կապո՛ւյտ, կապո՛ւյտ, կապո՛ւյտ երկնքից
Թափում է կարծես երգ ու խնդություն:

Խրոխտ պար․ Յարխուշտա․ Լաերտ Գրիգորյան և ընկերներ

Միասնական ընթերցանություն․ Ե․ Չարենցի «Գանգրահեր տղան» չափածո նովելից․

Ոլորապտույտ ձգվում է շոսսեն
Նոր Երևանից դեպի Արարատ.
Ինչքա՛ն են արդյոք տարիներ հոսել
Մինչև գարնային այս օրը զվարթ:

Շոսսեի երկու կողմերում ահա
Տներ, փողոցներ ու գործարաններ,
Կանաչ պարտեզներ, ծաղիկներ առատ, —
Այդ ո՞վ է արդյոք այսքանը ցանել:

 «Ակներ» ազգային երգ ու պարի համույթի խմբապետությամբ՝ «Հայրոն»

«Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակների հանձնում

«Սեբաստացիներ» վոկալ համույթ․ Կոմիտաս «Երազ», «Հոփ շուրմա»․ ղեկավար՝ Մարինե Մկրտչյան

Միասնական ընթերցանություն․ Ե․ Չարենցի «Գանգրահեր տղան» չափածո նովելից․

Հնչում է նրանց դոփյունը հաստատ,
Թմբուկն է թնդում աղմուկով մի ժիր,
Եվ մանուկների աչքերում նստած
Գարունն է ժպտում արևի ուժին: —

Անցնում են նրանք ծիծաղով հնչուն
Այդ անխոս, այդ հին քարերի մոտով,
Նրանց ծիծաղում կյա՛նքն է կարկաչում,
Գարո՛ւնն է կանչում անափ կարոտով: —

«Ակներ» ազգային երգ ու պարի համույթի խմբապետությամբ՝ պարերգի ուսուցում․ Վա՜յ, սարին

  • Միասնական ընթերցանություն․ Ե․ Չարենցի «Գանգրահեր տղան» չափածո նովելից․
    Լսո՞ւմ ես՝ այդտեղ իմ սի՛րտն է թաղած,
    Կոխոտի՛ր նրան քայլերով քո լույս,
    Օ, դո՛ւ, գալիքի գանգրահե՛ր տղա,
    Մեր լա՛վ գալիքի ոսկեհե՛ր մանուկ…
  • Միասնական պար Հոյ Նար․ Լաերտ Գրիգորյան, Հայարփի Անանյան

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: