
Մարտի 27, 2021թ․
12.30՝ Ծաղկազարդի տոնախմբություն Մայր դպրոցի քանդակների պուրակ
Հասցեն՝ Հ/Ա Բ-1 թաղամասում, Ա. Բաբաջանյան պողոտա 25
Բովանդակությունը` մարտի ուսումնական օրացույցով
Իրականացումը՝ «Ծառզարդար կրթական պարտեզում», «Ծաղկազարդ» նախագծերով
Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, հյուր-բարեկամներ
Ծիսական բրդուճների հյուրասիրություն պուրակում
Ծրագրում․
Դավիթ Աֆրիկյան-Սյուզի Մարգարյան․ Սարեր Կաղաչեմ․
Սարեր, կաղաչեմ, իջե՛ք, ցածրացե՛ք, Գնում եմ յարիս, մի ճամփա բացե՛ք, Աստված կսիրեք, ճամփես մի՛ք կապի՝ Շատ եմ պապակել, սիրտս կշտապի։ Շերամ, սեգ յարիդ սիրտըն է սառել, Էլ ի՞նչ ես իզուր փարվանա դառել, Չոքել կաղաչեմ սարին ու քարին, Ուրիշն է տիրել քո սիրած յարին։
Միասնական կատարում․ «Գալիս ես, մայիս ես» ․ խմբապետեր՝ Մարիամ Մնացականյան, Մարինե Ոսկանյան
Դու քայլում ես ու փայլում ես ու նազում
Ինձ այրում ես հոնքերիդ խաղով
Ասա ում ես, ասա ում ես երազում
Ում ես կանչում ծիծաղով:
Երբ նայում ես հմայում ես քո լույսով,
Լուսաբաց ես գարնան լուսաբաց
Ես ապրում եմ քո կարոտով քո հույսով
Քո աչքերով եմ գերված:
Գալիս ես գալիս ես դու ինձ մոտ
Մայիս ես մայիս ես արևոտ
Գալիս ես գալիս ես դու ինձ մոտ
Իմ կյանքի առավոտ:
Ինձ տեսնում ես շատանում ես նազերդ
Քո աչքերում արևն է շողում
Դու նայում ես ու շոյում ես մազերդ
Աղբյուրի պես ծիծաղում:
Ես չգիտեմ թե որտեղից դու եկար
Կանաչ գարնան ծիծեռնակի պես
Դու չկայիր իմ սրտ մեջ սեր չկար
Հիմա սիրո ծով եմ ես:
Գալիս ես գալիս ես դու ինձ մոտ
Մայիս ես մայիս ես արևոտ
Գալիս ես գալիս ես դու ինձ մոտ
Իմ կյանքի առավոտ:
Միասնական կատարում․ Հեյ ջան երևան․ խմբապետեր՝ Լուիզա Քեշիշյան, Ջուլի Ղազարյան
Երևանում տոն է` թող բոլորը գան,
Օդը հրաշալի է, ջուրն անմահական,
Նա մի բուրաստան է, վեհ ու ձյունաթագ
Մեր Մասիսների սուրբ, վառ հայացքի տակ:
Հեյ ջա՜ն, Երևան, մեր մայր օրորան,
Հեյ ջա՜ն, հե՜յ, ջան, դու իմ Երևան,
Հեյ ջա՜ն, հե՜յ, ջան, դու իմ Երևան:
Չի ապրել կյանքում ով գեթ իր երազով,
Չի տեսել աստղերն ու մեր ծաղկունքը ծով,
Իսկ մեր աղջիկները՝ սերն է իմ վկա,
Ով նրանց տեսնում է՝ էլ հանգիստ չկա:
Հեյ ջա՜ն, Երևան, մեր մայր օրորան,
Հեյ ջա՜ն, հե՜յ, ջան, դու իմ Երևան,
Հեյ ջա՜ն, հե՜յ, ջան, դու իմ Երևան:
Միասնական ընթերցանություն․ Ե․ Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի»
Ծիսական պարերգ․ Հալել եմ յեղը․ Սեդա Թևանյան և ընկերներ
Հալել եմ եղը, յար ջան,
Հալել եմ եղը,
Լցրել եմ կըճըճները,
Դրել եմ տեղը:
Ծաղկեվանք ձորա միջին,
Հալել եմ եղը,
Ա՜խ, կորա խորա միջին,
Հալել եմ եղը:
Ծաղկեվանք ուխտ եմ արե,
Հալել եմ եղը,
Թաց մազըս ջուխտ եմ արե,
Հալել եմ եղը:
Հալել եմ եղը, յար ջան,
Հալել եմ եղը,
Լցրել եմ կըճըճները,
Դրել եմ տեղը:
Ծաղիկ ունեմ քաղած է,
Հալել եմ եղը,
Մի-մի հատիկ պահած է,
Հալել եմ եղը:
Պուճուր առուն զուլալ ջուր,
Հալել եմ եղը,
Տըղեն՝ տես, աղջիկը՝ տուր,
Հալել եմ եղը:
Հալել եմ եղը, յար ջան,
Հալել եմ եղը,
Լցրել եմ կըճըճները,
Դրել եմ տեղը:
Միասնական կատարում․ «Երեսդ կլոր» Արմենակ Տեր աբրահամյան
Երեսդ կլոր դրախտի խնձոր,
Երեսդ կլոր դրախտի խնձոր
Երեսդ կլոր աղջի՛ ջան, սարի ծաղիկ ես
Ծաղիկ ես, ծաղիկ ես, անթառամ ծաղիկ ես
Սայաթ-Նովա․ Մարինե Մկրտչյան և ընկերներ
Նազանի
Դուն էն հուրին իս, վուր գէմի կու զաւթէ,
Չունքի ինձ զաւթեցիր խափով, նազա՛նի,
Արիվիլք, արիվմուտ, հարաւ ու հիւսիս
Չըկայ քիզի նըման չափով, նազա՛նի:
Շատ մարդ քու էշխէմէն կու դառնայ յիզիդ,
Արի մէ ռա՛հմ արա, լա՛ւ կացի միզիդ,
Գ’ուզիմ, թէ համաշա դամ անիմ քիզիդ`
Սանթուրով, քամանչով, դափով, նազա՛նի:
Սայաթ-Նովէն ասաց` արզ անիմ Խանին.
Ղաբուլ ունիմ` քու խաթրու ինձ սըպանին.
Հէնչաք ըլի, եա~ր, գաս իմ գերեզմանին,
Ածիս խուղըն վըրէս ափով, նազա՛նի:
Բրոյի-բրոյի
Թեգուզ քու քաշըն մարքրիտ տան բրոյի—բրոյի,
Թեգուզ քու քաշըն ալմազ տան բրոյի—բրոյի,
Յա՛ր, չիմի տա, չիմ հիռացնի քիզ քու յարեմեն, բարեբարեմեն:
Չիմ քաշվի էկած մահեմեն,
Բաղիփի տըված ահեմեն բրոյի—բրոյի.
Թեգուզ բաղամ գա Շահեմեն,
Յար, չիմի տա, չիմ հիռացնի քիզ քու յարեմեն, բարերարեմեն:
Թեգուզ քու քաշըն ալմազ տան բրոյի—բրոյի,
Թեգուզ քու քաշըն մարքրիտ տան բրոյի—բրոյի,
Յա՛ր, չիմի տա, չիմ հիռացնի քիզ քու յարեմեն, բարեբարեմեն։
Յալալի
Յալալի, Տերն հարություն է առել,
Յալալի, հավը կարմիր է ածել,
Յալալի, Պողոսն երազ է տեսել,
Յալալի, Պողոս, երազդ ի բարին,
Յալալի, շնորհավոր նոր տարի,
Յալալի, նոր տարի ու նոր բարի:
Յալալի, ախպերս ո՞ւր է, ո՞ւր է,
Յալալի, պառկել բախչան ի քուն է,
Յալալի, նըխշուն բարձը գլխուն է,
Յալալի, ջուր վերևոքն անցել է,
Յալալի, նըխշուն բարձը թրջել է,
Յալալի, ախպորս քնից հանել է:
Յալալի, ախպեր, ելի էդ քնից,
Յալալի, գինի խմի էս գավից,
Յալալի, գինին անապակ խմի:
Միասնական պար՝ Էջմիածին
«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM
Leave a Reply