Առավոտյան ընդհանուր պարապմունքի կազմակերպումը կրթահամալիրում

Առավոտյան ընդհանուր պարապմունքի կարգը՝ հնարավոր զարգացումներով և դրանցից բխող առաջարկներով․

  • Ուսումնական օրվա մեջ կազմակերպվում է կրթական ծրագրի ուսումնական պլանով, ժամատախտակով որոշված ընդհանուր պարապմունքը՝ 15ր․ տևողությամբ (այսուհետ` պարապմունք): Պարապմունքին սովորողի և մանկավարժական աշխատողի գործուն մասնակցությունը ուսումնական պարտադիր աշխատանք է: Օրվա ծրագրով մասնակիցների մեջ կարող են ընդգրկվել նաև այլ մարդիկ:
  • Պարապմունքն անցկացվում է դրա համար որոշված տեղում, որտեղ կան անհրաժեշտ  տեխնիկական միջոցներ` բարձրախոս, համակարգիչ, ուժեղարար, պրոյեկտոր, էկրան: Ծեսով ուսուցման դեպքում՝ կոպալ, կենդանի-բերանացի կատարումներ՝ նվազեցնելով բարձրախոսի, էկրան-պրոյեկտորի, ուժեղարարի, բացառելով՝ ձայնագրությունների անհրաժեշտությունը։ Սովորողները պարապմունքին մասնակցում են դասարանով` իրենց համար որոշված տեղում, մանկավարժական աշխատողը` դպրոցի ղեկավարի որոշած դասարանի հետ:
  • Սովորողի մասնակցությունը հաշվառում և գրանցում է պատասխանատու մանկավարժական աշխատողը և պարապմունքից հետո բացակաների ցուցակը տալիս գրասենյակ (ավագ դպրոցում) կամ մեկ ժամվա ընթացքում բացակայությունները գրանցում հաշվառման մատյանում (հիմնական դպրոց):
  • Մանկավարժական աշխատողի մասնակցությունը պարապմունքին սահմանված կարգով հաշվառում է գրասենյակի ղեկավարը:
  • Բացակաները մեկ ժամվա ընթացքում գրանցվում են նաև կրթահամալիրի աշխատողների և սովորողների հաշվառման ընդհանուր մատյանում։ 
  • Պարապմունքը տևում է 15 րոպե: Տոնական, ստեղծագործական հավաքների, ստուգատեսների օրերին կրթահամալիրի տնօրենի որոշմամբ պարապմունքի ժամանակը և տևողությունը կարող են փոխվել: 
  • Հանգստյան, տոնական, արձակուրդային օրերին պարապմունքը կարող է կազմակերպվել առցանց։
  • Սովորողների քանակով և տարատարիք լսարանով պայմանավորված, խոսքը կրճատ է, շեշտը դրվում է անհրաժեշտ հայտարարությունների վրա։ Մայր դպրոցում վերջին երկու տարում նվազել է վարող սովորողների թիվը՝ լսարանի շատության և ժամանակը արդյունավետ օգտագործելու համար։
  • Պարապմունքը կազմակերպում, սպասարկում և վարում են շաբաթվա (օրվա) պատասխանատու սովորողները (դասարանը)` մանկավարժական աշխատողի ղեկավարությամբ` որպես ուսումնական-հասարակական նախագիծ: Ամսվա պատասխանատուներին Դպրոցի ղեկավարը նշանակում է մինչև նախորդ ամսվա 25-ը` նկատի ունենալով, որ ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր սովորող և մանկավարժական աշխատող առնվազն մեկ անգամ պիտի մասնակցի նախագծին:
  • Պարապմունքի շաբաթական (օրական) ծրագիրը և պարապմունքին ներկայացվող նյութերը` շաբաթվա (օրվա) կազմվում են բացառապես ուսումնական օրացույցով՝ պատասխանատուի ներկայացմամբ։ Հաստատում է դպրոցի ղեկավարը, երաժիշտը, պարուսույցը, այլ մասնագիտականա խմբեր:
    Պարապմունքի ծրագրում ներառվում են`
    – կրթահամալիրի տարեկան օրացույցով որոշված տոներին, ստեղծագործական հավաքներին կատարվող երգերը, բանաստեղծությունները, պարերը, պարերգերը.
    – օրվա (օրերի) խորհրդով պայմանավորված մեդիանյութերի ցուցադրություն.
    – ընթացող ստուգատեսների նյութերի ներկայացում. 
    – օրվա շնորհավորանքները սովորողների, աշխատողների, հայտնի գործիչների ծննդյան օրվա, տոների առթիվ.
    – անդրադարձ աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին` քաղաքական, մշակույթային, բնապահպանական, կրթական, սպորտային և այլ.
    – հայտարարություններ
    – այլ նյութեր:
    Պարապմունքն ավարտվում է պարով, պարերգով:
  • Պարապմունքին ներկայացվող նյութերը տեխնիկական սպասարկողին տրվում են նախօրոք: Պարապմունքի նյութերը հրապարակվում են mskh.am-ում։
  • Մայր դպրոցի առավոտյան պարապմունքները ներկայացվում և փոփոխվում են նույն լինքի հղմամբ՝ խուսափելու համար փնտրտուքներից, նույնությունից։ Համակարգչային օպերատորները, մասնակիցները հղումը ֆիքսել են իրենց մոտ՝ հեշտությամբ տիրապետելով շաբաթվա անելիքին։
  • Պարապմունքին ներկայացվող ուսումնական նյութերը կազմվում եմ ուրբաթ-համերգի բովանդակությամբ:
  • Պարապմունքին առաջարկվող ուսումնական նյութերը ընտրվում և հաստատվում են ծեսերի լաբորատորիայի, ծեսերի, երաժշտության կենտրոնների միասնական նախագծով որոշված կատարումներով՝ հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները, տեքստերի բովանդակությունը։
  • Մայր դպրոցում պարապմունքի կառույցն այսպիսին է․ հաշվի առնելով սովորողների և դասավանդողների առաջարկները, շաբաթվա առաջին երեք օրը ներկայացվում է վերը նշված կարգով, չորրորդ օրը՝ պարուսուցում-պարատուն, հինգերորդ օրը՝ ուսուցչի, սովորողի նախաձեռնություն
  • Պարապմունքին սովորողի մասնակցության գնահատումը կատարում է կազմակերպիչը երկու միավորանոց համակարգով` «ստուգված», «չստուգված»։
  • Կրթահամալիրի տնօրենը, դպրոցի ղեկավարը կարող են ցանկացած պահի միջամտել պարապմունքին:

Leave a comment