ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ, ՄԱՅԻՍԻ 27, 2022թ․

Վայրը` Սուրբ երրորդություն եկեղեցի
Մայիսի 27, ժամը` 09.00
Եկեղեցում գտվելու կանոններըդիմելաձևեր
Համակարգումը՝ Հասմիկ Մաթևոսյանի
Պատասխանատու` Լիսիցյան կենտրոն
Իրականացոմը՝ «Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ» , «Ուսումնական ժամերգություն»  նախագծերով
Մասնակիցներ` կրթահամալիրի ծնողական դպրաց դաս, Նռանե պարային համույթ, սովորողներ, դասավանդողներ
Երգեհոնահար՝ Լիլիթ Առաքելյան

Ծրագրում․
1․ Տերունական աղոթք
Գրաբար
 
Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն  Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:   Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց:   Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

2․ Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի (ընթերցում)
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Ամէն. ալէլուիա. ալէլուիա. ալէլուիա: (երգվող)

Արևմտյան կողմն աշխարհի (ընթերցում)
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Ամէն. ալէլուիա. ալէլուիա. ալէլուիա: (երգվող)

Հյուսիսային կողմն աշխարհի (ընթերցում)
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Ամէն. ալէլուիա. ալէլուիա. ալէլուիա: (երգվող)

Հարավային կողմն աշխարհի (ընթերցում)
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Ամէն. ալէլուիա. ալէլուիա. ալէլուիա: (երգվող)

3․ Ծնողական դպրաց դաս.  ԷջմիածինԽոսք` Ներսես արքեպ. Պոզապալյանի
Մեղեդի` Մարի Պոզապալյանի:

Ես մեղավոր ու անցավոր,
Հազար անգամ ապաշխարող,
Սակայն երբեք չարդարացող,
Ես մեղավոր մի ուխտավոր:
Էջմիածին, Էջմիածին,
Էջմիածին, Էջմիածին:
Ես մեղավոր մի ուխտավոր:

Ես մի ընծա քո խորանում,
Մի կաթիլ խունկ քո բուրվառում,
Զերթ քաղցր ձայն թող սպառվեմ,
Գուցե այդպես գութիդ հասնեմ:
Ալելույա, Ալելույա,
Ալելույա, Ալելույա:
Ես մեղավոր մի ուխտավոր:

4․ «Քրիստոս ի մէջ»Հեղինակ՝ Սբ. Ներսես Շնորհալի, XII դար
Խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ,
Որ էնն Աստված աստ բազմեցավ:
Խաղաղութեան ձայն հնչեցավ,
Սուրբ ողջունիս հրաման տվավ:

Եկեղեցիս մի անձն եղև,
Համբույրս հոդ լրման տվավ,
Թշնամությունն հեռացավ,
Սերն ընդհանուրս սփռեցավ:

Արդ, պաշտոնեայք բարձեալ ըզձայն,
Տուք զօրհնություն ի մի բերան,
Միասնական աստվածութեան,
Որում սրովբեքն են սրբաբան:

6․ «Սուրբ Աստուած»

Սուրբ Աստված, սուրբ և հզոր,
Սուրբ և անմահ,
Որ համբարձար փառօք առ Հայր,
Ողորմեա՜ մեզ։

7․ Նռանե համույթ ․ Տեր ղորոմեա

8․ Միասնական կատարում․ Կոմիտաս «Հայր մեր»․ խմբավար՝ Սեդա Թևանյան
Հայր մեր,
Տուր մեզ, տուր քո շընորհ,
Լիուլի, ամէն օր.
Հայր մեր,
Կեանք տուր մեր մայրիկին,
Կեանք տուր մեր հայրիկին,
Հայր մեր,
Մեզ պահէ քո Աջով,
Մեզ օրհնէ սուրբ Խաչով,
Հայր մեր,
Դու պահապան մեր:

9․ Հայրապետական մաղթերգ․ խմբավար՝ Լուիզ Քեշիշյան

Leave a comment