ՍԵԲԱՍՏԱՑԻԱԿԱՆ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՈՒՐԲԱԹ-ՀԱՄԵՐԳ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 2022թ․

Նոյեմբերի 11, 2022թ.
Ժամը՝ 15․15
Տեղը՝  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոց, Մարմարյա սրահ, հասցե՝  Բաբաջանյան 25
Իրականացումը՝
Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն նախագծով
Պարապմունքի համակարգող՝ ծեսերի կենտրոն
Պատասխանատու՝ կրթահամալիրի ստեղծագործական խմբեր, երգեցիկ համույթներ
Մասնակիցներ` կրթահամալիրի դասավանդողների, սովորողների խմբեր, հյուր-բարեկամներ․․․․
Պարուսույցներ՝ Կարինե Գրիգորյան, Մերի Գարեգինյան, Լաերտ Գրիգորյան
Տեխսպասարկումը՝ Էմիլ Զաքարյանի և ընկերների
Ֆոտոպատումը՝ Արմինե Թոփչյանի

Ծրագրում․
Հարություն Թոփիկյանի ուսուցչական երգչախմբի մուտք-ողջույնը.  Babylons fallin’g. խմբավար՝ Մարինե Ոսկանյան

ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆԸ
Հայաստան իմ չքնաղ

Կանաչով դու պատված, զգեստ հագած նրբագեղ,

Նոր մի շունչ սրբացած գրկել է քեզ,

Նոր շքերթ են կանգնել բնության այս գրկում

Քաղաքներն ու գյուղերն հնադարյան։

Կրկներգ

Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված

Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ,

Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ,

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։

Արագածն է հեռվից իր ձյունե գագաթով

Միշտ կանչում է անվերջ իր զեփյուռով

Միշտ եղի՛ր երջանիկ, դու` հզո՛ր մեր երկիր,

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։

Կրկներգ

Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված

Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ,

Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ,

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն, Հայաստա՛ն։

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹԻ ՈՂՋՈՒՅՆԸ. Սա Երևանն է


ՄԻԱՍՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ․ ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ
Անճառին խորան,
Բանին բնակարան,
Գովեալ Մարիամ սրբուհի,
Դու վարդ անթառամ:


ՀՅՈՒՍՒՍԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՈՂՋՈՒՅՆԸ. ՈՎ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

ՍԱՍՆՈ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՊԱՐԵՐԳ. ՀՈՅ ՆԱՐ

Պարծրծանք մենք սարեր
Ամբոդ գըսին քըրեր,
Էգան էրգու կտրիճ
Հանին զոսկին, զարջիճ:

Կրկ.
Հոյ նար, հոյ նար հոյ նար,
Հոյ ջան, հոյ ջան, հոյ ջան
Էգան էրգու կտրիճ
Հանին զոսկին, զարջիճ:

Էգան էրգու կտրիճ,
Հանին զոսկին, զարջիճ:
Ճամպին յարոճ նշան
Յարոճ անուն Շուշան:

Կրկ.
Հոյ նար, հոյ նար հոյ նար
Հոյ ջան, հոյ ջան, հոյ ջան
Ճամպին յարոճ նշան
Յարոճ անուն Շուշան:

Յարոճ անուն Շուշան
Թիկունքին սուրբ նշան
Կողկեր ծաղկուկ Սոսին,
Ձեռքին տաք-տաք մոսին:

Կրկ.
Հոյ նար, հոյ նար հոյ նար
Հոյ ջան, հոյ ջան, հոյ ջան
Կողկեր ծաղկուկ Սոսին,
Ձեռքին տաք-տաք մոսին:

(մեղմ)
Հոյ նար, հոյ նար հոյ նար
Հոյ ջան, հոյ ջան, հոյ ջան
Կողկեր ծաղկուկ Սոսին,
Ձեռքին տաք-տաք մոսին:


ՄԻԱՍՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ․ ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԱԲԲԱՀԱՅՐ

Ի քեզ գոչէ անձն իմ սիրով.
Լուսավորեա զիս սիրով քով:
Խարիսխ հոգվույս իմ դու հուսով.
Ծընօղ Բանին ամենագով:

ԱՐԵՎՄՏՅԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆԸ

ԲԱԶՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ՝ ԿՈՄԻՏԱՍ․ ՀՈՎՆ ԸՆԿԱՎ (գործածվում է Արամ Քերովբեանի աշխատարանի փորձը)
Հովն անուշ, հովն անուշ,
Էն լուսնընկա ծովն անուշ,
Ծովն անուշ, ծովն անուշ,
Էն ջրերի լողն անուշ։

Հովն անուշ, հովն անուշ
Էն ջրերի լողն անուշ
Հովն անուշ, հովն անուշ
Էն հողերի սողն անուշ

Հովն անուշ, հովն անուշ
Էն հողերի սողն անուշ
Սողն անուշ, սողն անուշ
Էն ծառերի դողն անուշ

Հովն անուշ, հովն անուշ
Էն հովըվի փողն անուշ
Հովն անուշ, հովն անուշ
Էն գիշերվա զովն անուշ։

ՍՅՈՒՆՅԱՑ ՔՈՉԱՐԻ․ պարի առաջնելույթ․ Կարինե Գրիգորյան Ավագ դպրոց

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԵՐԳԿԱՅՆԻ ԽՈՐՈՏ

Կայնի խորոտ, կայնի անուշ, կայնի գամ,
Էրթանք մըր Սասնու սարերուն տեսության: (2 անգամ)

Բարձր սարեր մըջ ամպերուն կը լողան, (2 անգամ)
Յարոջ սրտիկ առան ու չոլերն ընկան:

Կայնի խորոտ, կայնի անուշ, կայնի գամ, (2 անգամ)
Էրթանք մըր Սասնու սարերուն տեսության:

Բարակ հովեր ամպերու մեջ կը շնկան, (2 անգամ)
Յարոջ սրտիկ առան ու չոլերն ընկան:

Կայնի խորոտ, կայնի անուշ, կայնի գամ, (2 անգամ)
Էրթանք մըր Սասնու սարերուն տեսության:

Արխալուղըդ հագել ես,
Լե լե, լե լե, լե՜ լե,
Կանաչ-կարմիր կապել ես,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

Աղջի, էդ քո ծամերը,
Լե լե, լե լե, լե՜ լե,
Ընձի վառեց քու սերը,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

Տըղա, մեր բաղով արի,
Լե լե, լե լե, լե՜ լե,
Ոտքերիդ շաղով արի,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

Կանչե՛, քու կանչիդ մեռնիմ,
Լե լե, լե լե, լե՜ լե,
Քու անուշ ձենին մեռնիմ,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

ԲՈՍՏԱՆՈՒՄՍ ՄԱՂԱԴԱՆՈՍ

Բոստանումս մաղդանաոս, 
Բոստանումս մաղդանաոս,
Ինչ ըսեցի, եգար հոս,
Քո մտքինը հասգցա,
Քո ուզածը չկար հոս,
Քո մտքինը հասգցա,
Քո ուզածը չկար հոս։

Մեր քաղաքի մանչերը, 
Մեր քաղաքի մանչերը,
Հոփ-հոփ կենեն տանձերը,
Քանի աղջիկ կտեսնին,
Վեր կոլորեն բեղերը,
Քանի աղջիկ կտեսնին,
Վեր կոլորեն բեղերը։

Հարսին շորեր հագցուցին, 
Հարսին շորեր հագցուցին,
Ճակտին շերիգ շարեցին,
Արծաթ գոտի, օսկի զարդ,
Թևին խալ-խալ կաբեցին:
Արծաթ գոտի, օսկի զարդ,
Թևին խալ-խալ կաբեցին:

Բոստանումս մաղդանաոս,
Բոստանումս մաղդանաոս,
Ինչ ըսեցի, եգար հոս,
Քո մտքինը հասգցա,
Քո ուզածը չկար հոս,
Քո մտքինը հասգցա,
Քո ուզածը չկար հոս։

Միասնական պար․ Փափուռի՝ շվիահարների համույթի նվագակցությամբ․ ղեկավար՝ Տաթև Մանվելյան

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s