Առավոտյան ընդհանուր պարապմունք Մայր դպրոցում, հունվարի 30-փետրվարի 3, 2023թ.

Տեղը՝ Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Մարմարյա սրահ
Ընդհանուր պարապմունքի օրակարգ
Ժամը՝ 09.00-09.15
Պարուսույցներ` Մերի Գարեգինյան, Կարինե Գրիգորյան, Լաերտ Գրիգորյան, Տիգրան Զոհրաբյան
Երգ, պարերգ` Լուիզա Քեշիշյան, Լիլիթ Վերմիշյան, Սյուզի Մարգարյան
Մասնակիցներ՝ կրթահամալիրի Միջին և Ավագ դպրոցների դասավանդողներ, սովորողներ

Հունվարի 30.

Օրվա հարց 1. Սովորողից

Հովհաննես Թումանյան. Փարվանա
Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:


Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

Միասնական կատարումուսուցում. Աշնան գիշեր

Էս գիշեր, աշնան գիշեր
Շաղն իջեր` զգետին նախշեր,
Առնոսա նախշուն հավքեր
Խեթ յարիս քուն են մըտեր:

Իմ յարոջ կապա կարեք,
Արևից երեսն արեք,
Լուսնակից աստառ ձևեք,
Աստղերից կոճակ շարեք:

Բեդավին նալն ինչ կանի,
Խորոտին խալն ինչ կանի,
Թե յարիկ սրտովն էլնի`
Ախշըրքի մալն ինչ կանի:

Իմ յարոջ կապա կարեք,
Արևից իրեսն արեք,
Լուսնակից աստառ ձևեք,
Աստղերից կոճակ շարեք:

Ջրի կերթա դարեկով,
Սիրտս կէրես կրակով:
Թևիկս կարմունջ անեմ,
Քեզ վրով մեր տուն տանեմ:

Իմ յարոջ կապա կարեք,
Արևից իրեսն արեք,
Լուսնակից աստառ ձևեք,
Աստղերից կոճակ շարեք:

Հովհաննես Թումանյան. Փարվանա (շարունակություն)
Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,
Ծեր Փարվանա թագավորի
Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:
Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,
Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:

Ախ, Սոնա յար

Բարակ իս, բարդու ծառ իս,
Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ,
Քելալուց մարդ կըվառիս,
Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ:
Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ,
Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ:

Քելալուց մարդ կըվառիս,
Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ,
Ինչկալով հոգիս կհանիս,
Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ:
Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ,
Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ:

Կապուտ էր մանուշակը,
Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ,
Բուսել էր քարի տակը,
Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ:
Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ,
Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ:

Հովհաննես Թումանյան. Փարվանա (շարունակություն)

Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներ, նաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի

Ու թագավորն ալեհեր:
Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:

Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները, քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:
— Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն

Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ:

Հոյ նար նար
Այ աղջիկ, գոտիկ չունեմ,
Հոյ նար նար, հոյ նար, նար,
Թուշըդ դեմ արա, պաչեմ,
Հոյ նար նար, հոյ նար, նար:
Արի, սելով սար տանեմ,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Չուզողի աչքը հանեմ,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար:

Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Հոյ նար նար, հոյ նար, նար:
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Հոյ նար նար, հոյ նար, նար:


Սար կը տանես, այ տըղա,
Հոյ նար նար, հոյ նար, նար,
Հետըդ ինձ տուն կը տանես,
Հոյ նար նար, հոյ նար, նար:
Մեր գեղի միջով տանես,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Չուզողի աչքը հանես,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար:

Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Հոյ նար նար, հոյ նար, նար:
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Հոյ նար նար, հոյ նար, նար:


Լուսնակ, լուսըդ մի մարի,
Հոյ նար նար, հոյ նար, նար,
Էս տարի կըլնի բարին,
Հոյ նար նար, հոյ նար, նար։
Խաչքարեր սուրբ Մարութի։
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Սըրտիս ուզած կատարի,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար։

Հոյ նար նար, հոյ նար, նար:
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Հոյ նար նար, հոյ նար, նար:

Միասնական պար՝ Շատրվանի

Հունվարի 31.

Օրվա հարց 1. Հարցը կտրամադրի սովորող

Համշենի մանի. Երիտասարդ տղայի և աղջկա պարերգ է՝ ավանդված Համշենի հայությունից

Մոնգաղները սըրեծի
Ցորինները քաղեծի
Աղճիկ, քու սիրուն ճակտիդ
Օսկիները շարեծի:
Աղճիկ, քու սիրուն ճակտիդ
Օսկիները շարեծի:

Աս սարը մեզի մեզի
Ծիավոր, մեռնիմ քեզի
Տուր ծեռկիդ թասը ինձի
Մենձընոմ գառնում քըզի:
Տուր ծեռկիդ թասը ինձի
Մենձընոմ գառնում քըզի:

Աղճիգ իս սեվուկ մազով
Վառիս կու սիրդս նազով
Ես քու միտկդ հասկընծա
Սիրաձ ունիս մուրազով:
Ես քու միտկդ հասկընծա
Սիրաձ ունիս մուրազով:

Կեդին ընտին կնածի
Չարուխնիրս լվածի
Էլի խոսկի չաշեծի
Յարիս դեսնուշ կնածի:
Էլի խոսկի չաշեծի
Յարիս դեսնուշ կնածի:

Սարը սարին հասաձ ա
Սարին ղոմիշ պուսաձ ա
Խաբար արեկ իմ յարին
Բոյըս բոյին հասաձ ա:
Խաբար արեկ իմ յարին
Բոյըս բոյին հասաձ ա:

Աղճի Մայրոմ, վար արի
Ջուղտ մը խաղող առ արի
Ես աղճիկ իմ, տուն դղա
Էրգուսս ալ մեգ կեղա:
Ես աղճիկ իմ, տուն դղա
Էրգուսս ալ մեգ կեղա:

Մոնգաղ – մանգաղ: Կեդին – գետի: Ընտին – (անդին) այն կողմը: Էլի – օտար: Դեսնուշ – տեսնելու: Ղոմիշ – ղամիշ, եղեգն:

Հովհաննես Թումանյան. Փարվանա (շարունակություն)

— Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—

Խըռնըվում են կըտրիճները,
Խընդրում կըրկին ու կըրկին:

— Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, մենք երկընքից

Վեր կըբերենք քեզ համար:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:

Ես նըրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…

ՋԱՆԻՄԱՆ

Ջանիմա՜ն ջանիման,
Տունիմ շինիլ գետի բերան
Ջանիման ջանիման
Թալիր վրեն երկու գերան:


Ջանիմա՜ն ջանիման,
Մեկն էր խոխի, մեկն էր ծիրան,
Ջանիման ջանիման,
Խոխին կոտրավ մնաց ծիրան:

Ջանիմա՜ն ջանիման,
Ելա տանից թափ քելեցի,
Ջանիման ջանիման,
Կարմիր խնձոր գլորեցի:

Ջանիմա՜ն ջանիման,
Ասկով զարկի հուրտուս բացի,
Ջանիման ջանիման,
Կզվա վիրուց իրիշկացի:

Ջանիմա՜ն ջանիման,
Թոներ ընցավ ցան չթալի,
Ջանիման ջանիման,
Կաթն պաղավ չմերեցի:

Ջանիմա՜ն ջանիման,
Տղեն էր լաց չօրորեցի,
Ջանիման ջանիման,
Յարս տուն չէր նստա լացի:

Հովհաննես Թումանյան. Փարվանա (շարունակություն)

Ասավ աղջիկն, իրար անցան

Կըտրիճները քաջարի,
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.

Բայց… տարիք են գալի՜ս, գընո՜ւմ,
Նըրանք չըկան ու չըկան…

Կանչում եմ
Կանչում եմ՝ արի, արի,
Յար, բոյիդ մեռնեմ,
Կանչում եմ՝ արի, արի,
Յար, բոյիդ մեռնեմ,
Չես գալի, մուխդ մարի,
Ասա, ի՞նչ անեմ:
Չես գալի, մուխդ մարի,
Ասա, ի՞նչ անեմ:

Փնջերով վարդ եմ քաղել,
Յար, բոյիդ մեռնեմ,
Փնջերով վարդ եմ քաղել,
Յար, բոյիդ մեռնեմ,
Քո դարձի ճամբին շաղել,
Ասա, ի՞նչ անեմ:
Քո դարձի ճամբին շաղել,
Ասա, ի՞նչ անեմ:

Վարդերը շաղով թաց են,
Յար, բոյիդ մեռնեմ,
Վարդերը շաղով թաց են,
Յար, բոյիդ մեռնեմ,
Շաղերը սրտիս լացն է,
Ասա, ի՞նչ անեմ:
Շաղերը սրտիս լացն է,
Ասա, ի՞նչ անեմ:

Հովհաննես Թումանյան. Փարվանա (շարունակություն)

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
Ոչ մի սարից, ոչ մի ճամփում
Չի երևում ձիավոր:


— Հայրի՛կ, հայրի՛կ, մի՞թե չըկա
Էս աշխարհքում անշեջ հուր.
Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է էս կյանքն ու տըխուր…

Էլ չի խոսում. մռայլ, տըրտում,
Լուռ է արքան ալևոր,
Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
Միտք է անում գըլխակոր:

Մարալո

Մարալո, սարերի հովին մեռնեմ,
Մարալո, շեկ տղի բոյին մեռնեմ:
Մարալո, հա՜յ, մարալո, մարալո,
Մարալո, սարի աղջիկ, դարալո:

Մարալո, ծամեր ունես ծիրանի,
Մարալո, քամին տա՝ թել-թել անի:
Մարալո, հա՜յ, մարալո, մարալո,
Մարալո, սարի աղջիկ, դարալո:


Մարալո, սարերի վըրով գնաց,
Մարալո, իմ յարը խռով մնաց:
Մարալո, հա՜յ, մարալո, մարալո,
Մարալո, սարի աղջիկ, դարալո:

Մարալո, ոչ լոր էլավ, ոչ՝ կաքավ,
Մարալո, ձեռնես թռնելով գնաց:
Մարալո, հա՜յ, մարալո, մարալո,
Մարալո, սարի աղջիկ, դարալո:

Մարալո, ծաղիկ ես ծաղկանց միջին,
Մարալո, մի հատ ես աղջկանց միջին:
Մարալո, հա՜յ, մարալո, մարալո,
Մարալո, սարի աղջիկ, դարալո:

Մարալո, մեծ սարի հովին մեռնեմ,
Մարալո, շեկ տղի բոյին մեռնեմ:
Մարալո, հա՜յ, մարալո, մարալո,
Մարալո, սարի աղջիկ, դարալո:

Մարալո, հա՜յ, մարալո, մարալո,
Մարալո, սարի աղջիկ, դարալո:
Մարալո, հա՜յ, մարալո, մարալո,
Մարալո, սարի աղջիկ, դարալո:

Միասնական պար՝ Ճկտի


Փետրվարի 1.

Օրվա հարց 1. հարցը՝ դասավանդողից

Հովհաննես Թումանյան. Փարվանա (շարունակություն)

Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի

Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,

Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք:

Ու էն վըճիտ ջըրերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:

Ազգային սասնա պարերգԵս վերու եղնիկ եմ

Ես վերու եղնիկ եմ վեր սասման քյարին,
Թվանքով զարկեցին, վիրավոր արին.
Խաբրիկ ըմ ճամփեցեք էն անուշ յարին,
Առնի դեղ ու դարման, գա վեր ուր յարին:
Առնի դեղ ու դարման, գա վեր ուր յարին:

Գիշերվան լուսնակ էր, ցերեկվան արև,
Եկավ հուշիկ ընցավ, չի տուր զիք բարև,
Տեսա խռովեր էր, յար մալուլեր էր,
Հանկյախ ընձ զիք կիշկեր, իմ սրտին դեղ էր:
Հանկյախ ընձ զիք կիշկեր, իմ սրտին դեղ էր:

Աչքերը վառ կանթեղ, ընքվեր անանակ,
Բաժինը չինարի,պատկերը լուսնակ
Քեզ տանեմ Ախթամար Սուրբ Խաչի համար
Սուրբ Խաչ տա մեզի լաճ, անուն Մխիթար:
Սուրբ Խաչ տա մեզի լաճ, անուն Մխիթար:

Ես վերու եղնիկ եմ վեր սասման քյարին,
Թվանքով զարկեցին, վիրավոր արին…..

Հովհաննես Թումանյան. Փարվանա (շարունակություն)

Ասում են, էն թիթեռները,
Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,

Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝

Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

Վայ սարին
Վայ սարին, վայ քարին, վայ սիրահարին,
Եկել են տանում են իմ սիրած յարին:
Վայ սարին, վայ-վայ քարին, վայ սիրահարին,
Եկել են տանում են իմ սիրած յարին:

Հագել ես ալ ես դառել,
Վայ սարին, վայ քարին, վայ սիրահարին,
Սրտես հիլալ ես դառել,
Եկել են տանում են իմ սիրած յարին:

Վայ սարին, վայ քարին, վայ սիրահարին,
Եկել են տանում են իմ սիրած յարին:
Վայ սարին, վայ-վայ քարին, վայ սիրահարին,
Եկել են տանում են իմ սիրած յարին:

Հերվա իմ բլբուլ լեզուն,
Վայ սարին, վայ քարին, վայ սիրահարին,
Էս տարի լալ եմ դառել,
Եկել են տանում են իմ սիրած յարին:

Վայ սարին, վայ քարին, վայ սիրահարին,
Եկել են տանում են իմ սիրած յարին:
Վայ սարին, վայ-վայ քարին, վայ սիրահարին,
Եկել են տանում են իմ սիրած յարին:

Ընկերով կայնած քուչեն

Ընկերով կայնած քուչեն
Կարմիր վարդ, կարմիր վարդ,
Աղջի, թափ տուր էդ քեչեն, մարալ,- 2
Հե՜յ, մարալ յար, անջիգյար:

Ընկերով կայնած քուչեն
Կարմիր վարդ, կարմիր վարդ,
Աղջի, արի բան ասեմ, մարալ, – 2
Հե՜յ, մարալ յար, անջիգյար:

Բուսել ես բաղի միջին,
Կարմիր վարդ, կարմիր վարդ,
Դու ես իմ խաղի միջին, մարալ, – 2
Հե՜յ, մարալ յար, անջիգյար:

Բոբիկ մի քելե, փուշ է,
Կարմիր վարդ, կարմիր վարդ,
Յար ջան, ձենդ անուշ է, մարալ, – 2

Հե՜յ, մարալ յար, անջիգյար:

Ձուն եմ, գուկամ սարերուն,

Կարմիր վարդ, կարմիր վարդ,

Հալիմ, թափիմ քարերուն, մարալ,- 2

Հե՜յ, մարալ յար, անջիգյար:

Աղջի, գընանք մեր բախչեն,

Կարմիր վարդ, կարմիր վարդ, Քաղենք ծառի ալուչեն, մարալ, – 2

Հե՜յ, մարալ յար, անջիգյար:

Միասնական պար՝ Սեբաստիո

Փետրվարի 2.

Օրվա հարց. դասավանդողի ներկայացմամբ

Համշենական ազգային երգ.«Կուզիմ»
Աաքագէ էրթա չի,
Թաքիդում փէրէվաձ ա,
Աաքագէ էրթա չի,
Թաքիդում փէրէվաձ ա,
Իսա ինչբէս աշխար ա,
Էմմէն դաղ խարէվաձ ա:
Իսա ինչբէս աշխար ա,
Էմմէն դաղ խարէվաձ ա:

Էրգիքէ էլլուշ քուզիմ,
Աստաղէ փէրնուշ քուզիմ,
Էրգիքէ էլլուշ քուզիմ,
Աստաղէ փէրնուշ քուզիմ,
Լուսնիկային մէշնան հէդ
Քէզի փութ էնուշ քուզիմ:
Լուսնիկային մէշնան հէդ
Քէզի փութ էնուշ քուզիմ:

Էրթուշ քուզիմ իսթի հէդ,
Այէ հէդրա էրթաք մէք,
Էրթուշ քուզիմ իսթի հէդ,
Այէ հէդրա էրթաք մէք,
Մէդօղում աշխարսիվա,
Լուսնիկա էլլօղ ուք մէք:
Մէդօղում աշխարսիվա,
Լուսնիկա էլլօղ ուք մէք:

Էրգիքէ էլլուշ քուզիմ,
Աստաղէ փէրնուշ քուզիմ,
Էրգիքէ էլլուշ քուզիմ,
Աստաղէ փէրնուշ քուզիմ,
Լուսնիկային մէշնան հէդ
Քէզի փութ էնուշ քուզիմ:
Լուսնիկային մէշնան հէդ
Քէզի փութ էնուշ քուզիմ:

Ուզում եմ (թարգմանութիւն)

Արեգակը չի գնում,
Կարծում եմ խավարել է,
Այս ինչպիսի աշխարհ է,
Ամեն տեղ խառնված է:

Երկինք բարձրանալ եմ ուզում,
Աստղ բռնել եմ ուզում,
Լուսնի միջից Քեզ նայել եմ ուզում:

Ուզում եմ գնալ այստեղից,
Արի միասին գնանք մենք,
Մութ աշխարհիս վրա
Լուսին ենք լինելու մենք։

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԵՐԳ

ՊՈՒԴՈՒԴԻ

Ամեն թփից, յարո ջան,
Պուդուդի, պուդուդի, պուդուդի յար,
Քաղե դդում ու շուշան,
Պուդուդի, պուդուդի, պուդուդի յար,
Աջ, պուդուդի, ձախ, պուդուդի, լոթի յար։
Աջ, պուդուդի, ձախ, պուդուդի, լոթի յար։

Ամեն մի ծաղկի համար,
Պուդուդի, պուդուդի, պուդուդի յար,
Քեզի երկու պաչ կուտամ,
Պուդուդի, պուդուդի, պուդուդի յար,
Աջ, պուդուդի, ձախ, պուդուդի, լոթի յար։
Աջ, պուդուդի, ձախ, պուդուդի, լոթի յար։

Թե ինձ ձեր տուն հարս տարար,
Պուդուդի, պուդուդի, պուդուդի յար,
Քեզի երկու մանչ կուտամ,
Պուդուդի, պուդուդի, պուդուդի յար,
Աջ, պուդուդի, ձախ, պուդուդի, լոթի յար։
Աջ, պուդուդի, ձախ, պուդուդի, լոթի յար։

Ամեն թփից, յարո ջան,
Պուդուդի, պուդուդի, պուդուդի յար,
Քաղե դդում ու շուշան,
Պուդուդի, պուդուդի, պուդուդի յար,
Աջ, պուդուդի, ձախ, պուդուդի, լոթի յար։
Աջ, պուդուդի, ձախ, պուդուդի, լոթի յար։

Ամեն մի ծաղկի համար,
Պուդուդի, պուդուդի, պուդուդի յար,
Քեզի երկու պաչ կուտամ,
Պուդուդի, պուդուդի, պուդուդի յար,
Աջ, պուդուդի, ձախ, պուդուդի, լոթի յար։
Աջ, պուդուդի, ձախ, պուդուդի, լոթի յար։

Աջ, պուդուդի, ձախ, պուդուդի, լոթի յար։

Միասնական պար՝ Ճկտի

Փետրվարի 3

Պարատուն-պարուսուցում
ձայնագրություններ ՝ ergir.am կայքից

Leave a comment