ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐ․․․ ՈՒՐԲԱԹ-ՀԱՄԵՐԳ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 2023թ․

Տեղը՝ Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Մարմարյա սրահ

Ժամը՝ 15:15

Համակարգումը՝ Լիսիցյան կենտրոնի

Պատասխանատուներ՝ 

  • Քոլեջի Դղոք
  • Նռանեի աշկեն
  • Եռյակի մանչեր

Կազմակերպիչներ՝ Լաերտ Գրիգորյան, Տիգրան Զոհրաբյան, Մարինե Ոսկանյան, Նելլի Արղության
Մասնակիցներ՝ կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, հյուրեր, այլք․․․․
Իրականացումը՝ Ազգագրության ձմեռային փառատոնով

Ծրագրում՝

  1. Մեկնարկը՝ ազգային խաղերով
  2. Պարերգ` Կարմիր ֆստան․《նռանե》խումբը և քոլեջի տղաները
  3. Պար` Կարմիր ֆստան (տարբերակ երրորդ)
  4. Ժամանակակից երաժշտությամբ ազգային պար
  5. Հարց ու պատասխան
  6. Պար `Թամզարա (տարբերակ իներորդ)
  7. Պարերգ `Այ լոթի յար
  8. Պար` Մածուն
  9. Պար` Թրթռուգ
  10. Միասնական պար` թաշկինակներով, Յալլի

Կարմիր ֆստան բառեր`

Նռանե`

Տիլլէն խաղիղ սիվցուծի,
Հալա-հալա-հալա նինոյէ:
Աշկայն դէմս խիվցուծի,
Հալա-հալա-հալա նինոյէ:

Քոլեջի տղաներ`

Գարմիրը ֆստան հագուծի
Հալա-հալա-հալա նինոյէ:
Չուծար աղվուրը վիրլուծիր
Հալա-հալա-հալա նինոյէ:

Այ լոթի յար

Տընգլ֊մնգլ գքելեր,

Այ լոթի յար ջան,

Հաստատ ընձի կսիրեր,

Ջան լոթի յար ջան։

Կրկներգ`

Այ լոթի յար ջան,

Ջան լոթի յար ջան,

Բոխախդ մարջան,

Ջան լոթի յար ջան։

Աղջիկ` ես աղջիկ եմ ալ կուզեմ,

Բաղչես ծալեծալ կուզեմ,

Երբ որ յարիս տուն գնամ։

Գոտիս քիրմա շալ կուզեմ,

Տղա` բարդու ծառը բարձրաա,

Սիրած յարը քաղցրա,

Գնամ հորը հարցնեմ,

Թե որ չտա փախցնեմ։

Կրկներգ`

Այ լոթի յար ջան,

Ջան լոթի յար ջան,

Բոխախդ մարջան,

Ջան լոթի յար ջան։

Նախշուն շորս կարել եմ,

Օսկե կոճակ շարել եմ,

Նանի ջան դարդ մի անի,

Ես սիրածս ճարել եմ,

Լամպի շուշեն կճնգա,

Գլորվա ծոցդ ընգա,

Խնձոր քցեմ ֆռֆռա,

Թուշդ խաձեմ մռմռա,

Տղա տղա այ տղա,

Աղջի աղջի այ աղջի,

Ես եմ ձեր տան փեսացուն,

Ես եմ ձեր տան հարսնացուն։

Կրկներգ`

Այ լոթի յար ջան,

Ջան լոթի յար ջան,

Բոխախդ մարջան,

Ջան լոթի յար ջան։

Leave a comment