ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ… ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-26, 2023թ.

Լուսանկարը՝ Սյուզի Մարգարյանի (գիշերային Երևան)

Տեղը՝ Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Մարմարյա սրահ
Ժամը՝10.00-10.30
Մասնակիցներ՝ դասավանդողներ, մուտքի ճամբարականներ
Երաժշտության մասնագետներ՝ Մարինե Մկրտչյան, Հասմիկ Մաթևոսյան, Լիլիթ Վերմիշյան, Լուիզ Քեշիշյան, Ջուլի Ղազարյան
Ընթերցանության համակարգողներ՝ Անի Ղարաբեկյան, Արևիկ Մուրադյան, Անահիտ Հովսեփյան, Իննա Ստեփանյան, Երանուհի Խլղաթյան, Սոֆյա Մամյան
Պարի պատասխանատուներ՝  Լաերտ Գրիգորյան, Կարինե Գրիգորյան, Տիգրան Զոհրաբյան

Հոկտեմբերի 23.
Ծնվել է Ջանի Ռոդարին

Ջիանի Ռոդարի. Այ քեզ շաբաթ․ հումորով ընթերցավար՝ Անի Ղարաբեկյան

Արթնացա երկուշաբթի,
Հորանջեցի երեքշաբթի,
Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,
Հինգշաբթի կրկին քնեցի:
Քնեցի ուրբաթ, շաբաթ,
Ու գործի չգնացի:
_ Կորչի գործը,-ասացի:
Լավ էր՝ արդեն կիրակի
Ամբողջ օրը քնեցի:

Մարզաշփոթ-խառնաշփոթ․ Աննա Գանջալյան և ընկերներ

Միասնական Ասիկ-չասիկ

Ծառը ծուռ է,
ծառը ծեր է…
Ծուռ է, ծեր է,
ծուռ ծեր ծառ է…
Ծառը ծեր է,
ծառը ծուռ է…

Ծեր է, ծուռ է,
ծեր ծուռ ծառ է…
Ծուռ ծեր ծա՞ռ…
Ծե΄ր ծուռ ծառ…
Ծեր ծուռ ծա՞ռ…
Ծո΄ւռ ծեր ծառ…

ԼԻԿԻԼԻ

Գետի բոլոր մանրիկ ուռ է,
Շեկ աղջկա ծոցվի նուռ է,
Շեկ աղջկա ծոցվի նուռ է,
Ասի քաղեմ, ասաց ժուռ է,
Աղջի, քու մեջք թրի բուռ է,
Քու պագ սրտիս դեղ ու դուր է։

Շեկ ծամով, ծով ծամով, մեկուճար աղջիկ,
Այ համով, վայ համով դեղուճար աղջիկ։
Շեկ ծամով, ծով ծամով, մեկուճար աղջիկ,
Այ համով, վայ համով դեղուճար աղջիկ։

Աղջի, արի քեզ բան ասեմ,
Շեկ ծամերդ մանրիկ հյուսեմ,
Շեկ ծամերդ մանրիկ հյուսեմ,
Քեզի թագվոր ազբորս ուզեմ,
Հերիք ման գաս օրոր-շորոր,
Տղանցն անես շիվար, մոլոր։

Շեկ ծամով, ծով ծամով, մեկուճար աղջիկ,
Այ համով, վայ համով դեղուճար աղջիկ։
Շեկ ծամով, ծով ծամով, մեկուճար աղջիկ,
Այ համով, վայ համով դեղուճար աղջիկ։

(մեղմ)

Շեկ ծամով, ծով ծամով, մեկուճար աղջիկ,
Այ համով, վայ համով դեղուճար աղջիկ։
Շեկ ծամով, ծով ծամով, մեկուճար աղջիկ,
Այ համով, վայ համով դեղուճար աղջիկ։

Ռոդարի-Չարենց-Թումանյան․ հումորով ընթերցավար՝ Սոֆյա Մամյան

Չեն հնչում են օրերը, չեն կանչում,

Ցուրտ է, իմ ընկե՛ր, ու հողմ ահագին.

Օրերը — կարմիր ու բոսոր,

Սև թևերը լայն փըռած մեր գըլխին.

Օրերը ղողանջ ու հնչուն չեն,

Որոտում է խուլ երկինքը խավար.

Չեն զնգում են՝ հրե ու հզոր,

Դես ու դեն ցըրված ամպերն հողմավար:

Կայնի կաքավն ածի.

Կայնի, կաքավն ածի, կայնի, կաքավն ածի,
Կայնի, կաքավն ածի, կառնիմ, ուրախացի:

Կաքավ թռավ քարին,                     
Կայնի, կաքավն ածի,
Արև դիպավ սարին,
Կառնիմ, ուրախացի:

Տանըս տակը կա նըռնի,
Կայնի, կաքավն ածի,
Բարձ բերեմ, դու կըռնի:
Կառնիմ, ուրախացի:

Կայնի, կաքավն ածի, կայնի, կաքավն ածի,
Կայնի, կաքավն ածի, կառնիմ, ուրախացի:

Գութանը հոլ ա, հոլ ա,                   
Կայնի, կաքավն ածի,
Գութանի տակը քոլ ա,
Կառնիմ, ուրախացի:

Կայնի, կաքավն ածի, կայնի, կաքավն ածի,        
Կայնի, կաքավն ածի, կառնիմ, ուրախացի:

Սևակ-Չարենց-Թումանյան․ հումորով ընթերցավար՝ Արևիկ Մուրադյան

Դու՝ բարդենի սաղարթաշատ,
Առուն ի վար փռուած փշատ:
Դու իմ գարնան առավոտ — ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.

Դու՝ Զուարթնոց – աւէր տաճար,
Կոմիտասեան Ծիրանի ծառ:
Դու հարազա՛տ, սրտիս մոտ — ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:

Դու՝ ջրահաց խորունկ ձորում,
Դու՝ հորովել անուշ ծորուն,
Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ — ինչպես կանչեմ քեզ հիմա:

Եվ ի՜նչ օգուտ… ո՜ւշ է արդեն…
Էլ մի՛ կանչիր, մի՛ լար իզուր….

Միասնական պարերգ՝ Իշխանաց

Հոկտեմբերի 24

Զարթիք փառք իմ, զարթիք.
և ես զարթեաց առաւօտուց. ալելուիա:

Զարթիք ընդ զուարթունս,
Մանկունք վերինն Սիոնի. ալելուիա:

Զարթիք որդիք լուսոյ
Ի յօրհնութիւն Հօրն լուսոյ. ալելուիա:

Զարթիք փրկեալք արեամբ
Եվ տուք ըզփառս փրկողին. ալելուիա:

Զարթիք նոր ժողովուրդք
Նոր երգս առեալ նորոգողին. ալելուիա:

Զարթիք հարսունք հոգւով
Սպասեալք գալոյ սուրբ փեսային. ալելուիա:

Թումանյան-Չարենց ռեմիքս. ընթերցավար՝ Անահիտ Հովսեփյան

Հապա քո աստվածը որտե՞ղ է բնակվում,
Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի,
Այնտե՞ղ արդյոք, ուր դուն էլ չըգիտես,
Ու՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Նա՞ է որ միայն սարսափ է զարկում,
Բարեկամական հրճվանքով վսեմ:
Ես այն մարդու մեջ տեսա աստըծուն,
Ահա թե ինչու երկրպագեցի։
Այդպիսի աստված ո՞վ քարոզեց քեզ։
Գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով:
Միամիտ ամբոխ, մոլորված ես դուն,
Ողջո՜ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր,
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, տխուր ժպիտով բարի …

Վ. Տերյան. Անուշ անուրջով. նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան

Անուշ անուրջով պաճուճիր հոգիս,
Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,
Մոր պես քնքշաբար մոտեցիր դեմքիս,
Խաղաղ փայփայիր սիրտս տարագիր։

Լայն դաշտերի մեջ դանդաղ մշուշում,
Լքված լռության ծածկոցն է իջել.
Իմ սիրտը հավետ կարոտն է մաշում,
Տխուր իմ հոգում երգերն են ննջել։

Երգի՛ր ինձ համար, երգի՛ր ինձ համար,
Ինձ հեքիաթ ասա, անրջանք բեր ինձ,
Ցրիր քո երգով մռայլ ու համառ
Աշնան գիշերը իմ լքված սրտից։

Թումանյան-Չարենց երաժշտական ռեփ միքս. ընթերցավար՝ Իննա Ստեփանյան

Հիշի՛ր աղոթքում,
Պահիր քո մտքում,
Գիշերը անքուն։

Հիշի՛ր աղոթքում
Պահիր քո մտքում,
Տանջվեցի թաքուն,
Գիշերը անքուն։

Նույնն է սերը` կրակված իմ սրտում`.
Սիրեցի քեզ հեռվից,
Հիշի՛ր աղոթքում,
Պահիր քո մտքում,
Գիշերը անքուն։

Հիշի՛ր աղոթքում
Պահիր քո մտքում,
Տանջվեցի թաքուն,
Գիշերը անքուն։

Նո՛ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ:
Սիրեցի քեզ հեռվից,
Հիշի՛ր աղոթքում,
Պահիր քո մտքում,
Գիշերը անքուն։

Հիշի՛ր աղոթքում
Պահիր քո մտքում,
Տանջվեցի թաքուն,
Գիշերը անքուն։

Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ,
Հիշի՛ր աղոթքում,
Պահիր քո մտքում,
Գիշերը անքուն։

Հիշի՛ր աղոթքում
Պահիր քո մտքում,
Տանջվեցի թաքուն,
Գիշերը անքուն։

Եվ չի՛ փոխվել իմ սրտում, իմ հոգում – ոչինչ:
Սիրեցի քեզ հեռվից,
Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ
Հիշի՛ր աղոթքում,

Նո՛ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ,
Պահիր քո մտքում,

Նույնն է սերը` կրակված իմ սրտում`.
Գիշերը անքուն։

Հիշի՛ր աղոթքում
Պահիր քո մտքում…


Միասնական պարերգ. Մեր մի մանա. Լիլիթ Վերմիշյան

Մեր, մի մանա, մեր, մի գըզա,
Առ պատի տակն ու տըրտըզա:

Անուշ բալիս ես ղուրբան,
Քաղցր բալիս ես ղուրբան,
Նախշուն երեսիդ մեռնիմ,
Սիրուն թաթերիդ մեռնիմ:

Մեր, մի մանա, մեր, մի գըզա,
Առ պատի տակն ու տըրտըզա:

Թռի, թռի, թռցնեմ,
Սև հավի միս կերցնեմ,
Բալիս շորեր հագցնեմ,
Հով ծառի տակ քընցընեմ:

Մեր, մի մանա, մեր, մի գըզա,
Առ պատի տակն ու տըրտըզա:

Միասնական պար՝ Սասնո շորոր

Հոկտեմբերի 25

Ուսումնական ժամերգություն նախագծով երգուսուցում «Էջմիածին»
Խոսք` Ներսես արքեպ. Պոզապալյանի
Մեղեդի` Մարի Պոզապալյանի:

Ես մեղավոր ու անցավոր,
Հազար անգամ ապաշխարող,
Սակայն երբեք չարդարացող,
Ես մեղավոր մի ուխտավոր:
Էջմիածին, Էջմիածին,
Էջմիածին, Էջմիածին:
Ես մեղավոր մի ուխտավոր:


Ես մի ընծա քո խորանում,
Մի կաթիլ խունկ քո բուրվառում,
Զերթ քաղցր ձայն թող սպառվեմ,
Գուցե այդպես գութիդ հասնեմ:
Էջմիածին, Էջմիածին,
Էջմիածին, Էջմիածին:
Ես մեղավոր մի ուխտավոր:

Կարդում ենք Վանո Սիրադեղյան․ ընթերցավար՝ Էդիտա Կարապետյան

Քո ոչ մի խոսքին ես չեմ հավատում,
Բայց հոգնել եմ ես, խոսի՛ր, գնչուհի:

Քեզ պարզած ափից հեքիաթներ հյուսիր
Ու օրոր ասա հոգնած մտքերիս:

Իմ հեքիաթները չծնված մեռան,
Կարմիր խնձորներ չընկան երկնքից,

Իմ հորինածին Էլ չե՛մ հավատում,
Դու օրոր ասա, օրոր, գնչուհի:

Քո ոչ մի խոսքին ես չեմ հավատում,
Բայց խոսիր, խոսիր, խոսի՜ր, գնչուհի…

Միասնական կատարում․ Վահան Տերյան «Իմ խաղաղ երեկոն»․ նվագակցող՝ Լիլիթ Վերմիշյան

Իմ խաղաղ երեկոն է հիմայ
Մեղմալոյս, ե՛ւ տըխուր, ե՛ւ անուշ.
Քեզ երբէք սիրտըս չի մոռանայ,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պա՛տկերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛ւ տանջանք, ե՛ւ բեկում, ե՛ւ թախիծ —
Սեւ օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կեանքի եւ դառը մահու դէմ..

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պա՛տկերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Մեծարենց, Աթաբեկ Խնկոյան, Եղիշե Չարենց․ արևոտ խառնաշփոթընթերցավար՝ Անի Ղարաբեկյան
Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար,
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար —
Որպես անդարձ երազ, որպես անցած մի հուշ,
Մայրամուտի այս սուրբ, հրակարմիր միգում,
Մոխրանում է ահա քո մարմինը անուշ:
Ես երազեցի արևի մասին։
Արևը, որ խե՛նթ է հիմա,
Արշալույսը ոսկեզօծ,
Արևը — կյանք, արևը — մահ,
Ծագեց հեռվից շողալով,
Քի՜չ մըն ալ դեռ, ակոս շարեց սողալով:
Շողա՜, շողա՜, բարի՜ արև,
Փարե հոգվույս խանդաբորբ ու կաթոգի՜ն,
Ես երազեցի արևի ոսկին։

Միասնական պարերգերի պոպուրի
Էդգար ՀովհաննիսյանՆանարի նայ
(Արագ մաս)

Նանարի նանարի նանարի նայ,
Նանարի նայ, նանարի նայ,
Նանարի նանարի նանարի նայ,
Նանարի նայ, ջանարի նայ:

Դուն էկար բարով էկար,
Նանարի նայ, նանարի նայ,
Քու գալ ինձի դուր էկավ,
Նանարի նայ, նանարի նայ:

Նանարի նանարի նանարի նայ,
Նանարի նայ, նանարի նայ,
Նանարի նանարի նանարի նայ,
Նանարի նայ, ջանարի նայ:

Շատ խորոտիկ, շատ սիրուն,
Նանարի նայ, նանարի նայ,
Հազար էրնեկ քու տիրուն,
Նանարի նայ, ջանարի նայ:

Նանարի, նանարի, նանարի նայ,
Նանարի նայ, նանարի նայ,
Նանարի, նանարի, նանարի նայ,
Նանարի նայ, ջանարի նայ:

(Դանդաղ մաս)

Կըց գիշերն ու ցերեկուն,
Նանարի նայ, նանարի նայ,
Չեներ էսի երերուն,
Նանարի նայ, ջանարի նայ,
Շատ խորոտիկ, շատ սիրուն,
Հազար էրնեկ քու տիրուն:
Նանարի, նանարի, նանարի նայ:

(Արագ մաս)
Նանարի, նանարի, նանարի նայ,
Նանարի նայ, նանարի նայ,
Նանարի, նանարի, նանարի նայ,
Նանարի նայ, ջանարի նայ:

Աղջիկն էկավ Բուլանուխա,
Հանինա նա նա ։
Արևն էրեսին գշողա,
Հանինա նա նա ։

Հանինա նինա նինա:
Հանինա նա նա:
Հանինա նինա նինա:
Հանինա նա նա:


Հանինա, նինա, նինա,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու,
Հանինա, նինա, նինա
Հանինա, նինա, նինա,
Հանինա վառա ես:

Դու պզդիկիս բարով մեծնաս,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու:
Խորոտիկ նոր հարս դառնաս,
Ջանինա, նինա, նինա,
Ջանինա վառա ես:

Հանինա, նինա, նինա,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու,
Հանինա, նինա, նինա
Հանինա, նինա, նինա,
Հանինա վառա ես:

Մարալո, սարերի հովին մեռնեմ,
Մարալո, շեկ տղի բոյին մեռնեմ:
Մարալո, հա՜յ, մարալո, մարալո,
Մարալո, սարի աղջիկ, դարալո:

Միասնական պար՝  Ապարանի Գյովնդ

Հոկտեմբերի 26
Ուսումնական ժամերգություն նախագծով երգուսուցում «Էջմիածին»
Խոսք` Ներսես արքեպ. Պոզապալյանի
Մեղեդի` Մարի Պոզապալյանի:

Ես մեղավոր ու անցավոր,
Հազար անգամ ապաշխարող,
Սակայն երբեք չարդարացող,
Ես մեղավոր մի ուխտավոր:
Էջմիածին, Էջմիածին,
Էջմիածին, Էջմիածին:
Ես մեղավոր մի ուխտավոր:


Ես մի ընծա քո խորանում,
Մի կաթիլ խունկ քո բուրվառում,
Զերթ քաղցր ձայն թող սպառվեմ,
Գուցե այդպես գութիդ հասնեմ:
Էջմիածին, Էջմիածին,
Էջմիածին, Էջմիածին:
Ես մեղավոր մի ուխտավոր:

Կոմիտաս․ Գութանը հաց եմ բերում

Գութանը հաց եմ բերում,
Երեսը բաց եմ բերում.
Տես, քեզ որքան եմ սիրում,-
Ձուկը տապկած եմ բերում:

Էս օր գութանը մերն ա.
Մաճ բըռնողը իմ հերն ա,
Եզնարած շեկլիկ տըղեն՝
Աշխարհ գիտե՝ իմ տերն ա:

Հա՜վքեր, թևանի արեք,
Յարիս հովանի՜ արեք,
Թո՛ղ բարակ քամին փչի,
Հետն էլ դուք նանի արեք:

Միասնական ընթերցանություն. Սահյան-Սևակ-Սիրադեղյանընթերցավար՝ Արմինե Աբրահամյան
Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Ու չեմ հիշում մինչև անգամ քո դեմքը ես.
Տանջում եմ ինձ,
Չեմ ներում ինձ,
Ատում եմ ինձ,
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի․․․
Բայց… չե՜մ հիշում դեմքըդ անգամ:
Ուր նայում եմ՝ ինձ են նայում,
Ուր նայում եմ՝ գտնում են ինձ,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ,
Բայց… չե՜մ հիշում դեմքըդ անգամ:
Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես,
Միայն սրա՛նք պիտի հիշեն
Քո ձևե՛րը,
Մա՛շկը, Հո՛տը,
Սարսո՛ւռը,-
Քեզ՝ ամբողջովի՜ն…
Միայն թե չասես,
Դու չկամենաս,
Որ ես ուշացած
Ձյուն-ձմեռ դառնամ՝
Հալվեմ ու գնամ:

Ազգային պարերի պոպուրի

Գետի բոլոր մանրիկ ուռ է,
Շեկ աղջկա ծոցվի նուռ է,
Շեկ աղջկա ծոցվի նուռ է,
Ասի քաղեմ, ասաց ժուռ է,
Աղջի, քու մեջք թրի բուռ է,
Քու պագ սրտիս դեղ ու դուր է։

Շեկ ծամով, ծով ծամով, մեկուճար աղջիկ,
Այ համով, վայ համով դեղուճար աղջիկ։
Շեկ ծամով, ծով ծամով, մեկուճար աղջիկ,
Այ համով, վայ համով դեղուճար աղջիկ։

Վայ Բաբո, վայ Բաբո , վայ Բաբո էս պաղնիքե։
Վայ Բաբո, վայ Բաբո , վայ Բաբո էս պաղնիքե։
Վայ Բաբո, վայ Բաբո , վայ Բաբո էս պաղնիքե։

Էլու յար, էլու յար, էլու յար,
Կրակովդ վառել եմ, թելու յար:

Կայնի, կաքավն ածի, կայնի, կաքավն ածի,
Կայնի, կաքավն ածի, կառնիմ, ուրախացի:

Կանչե՛, քու կանչիդ մեռնիմ,
Լե լե, լե լե, լե՜ լե,
Քու անուշ ձենին մեռնիմ,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

Լի, լի՜, լի, լի, լի, լի,
Լի, լի՜, լի, լի, լի, լի:
Լի, լի՜, լի, լի, լի, լի,
Լի, լի՜, լի, լի, լի, լի:

Բոբիկ ջուր մի էրա, բոբիկ ջուր մի էրա,
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Դոնի, դոնի, դոնի յարե,
Հալեյ դոն, դոնե յար,
Դոնի, դոնի, դոնի յարե,
Հալեյ դոն, դոնե յար:

Բոբիկ ջուր մի էրա, բոբիկ ջուր մի էրա,
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Միասնական պար՝ Կտկտիկ

Leave a comment