Փոքր բաներով երջանկութեան մեծ տաղեր իմանալ…. Տարեմուտի համերգ-հանդիպում, դեկտեմբերի 29, 2023թ.

Խորագիրը՝ Զահրատի

Հանդիպման վայրը Մայր դպրոց,Մարմարյա սրահ, Ժամը` 12.30
Պատասխանատու՝
կրթահամալիրի դպրոցներ
Մասնակիցներ՝ դասավանդողներ,
հյուրեր,այլք...
Իրականացումը՝ ուսուցչական երգչախմբերով,համույթներով.....
Բովանդակությունը՝ ժանրային
. դասական, ազգային, ջազ
Դաշնամուրային նվագակցությունը` Լիլիթ Առաքելյանի, Լիլիթ Վերմիշյանի
Տեխնիկական սպասարկումը` Էմիլ Զաքարյանի և սովորողների

Ծրագրում.

Միասնական կատարում. ազգային ամանորյա երգ «Բասեն բարի»

Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Տղա՛, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Աղջի, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

Երկու գնա, երեք արի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,
Տղա, արի, բռնե, պարի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

Արի´ խաղանք էս դոմբարին,
Բասեն բարի, Բասեն բարի,
Ինչքան ուրախ է էս տարին,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

Միջին դպրոց․ Վերդի Ռիգոլետտո օպերայից հատվածLa donna è mobile 

La donna è mobile
Qual piuma al vento
Muta d’accento
E di pensiero.
Sempre un a mabile
Leggiadro viso
In pianto o in riso
è mensognero.
La donna è mobile
Qual piuma al vento
Muta d’accento
E di pensier
E di pensier
E di pensier!

Միասնական կատարումՆոր տարի

Երնեկ թե այս նոր տարին
Վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր ու բարին
Բուն դներ մեր սրտերին:

Երնեկ թե այս նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ անդաստան:

Հայե՛ր, երբեք չերկմտիք,
Կկատարվի այս ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սրտեն:

Երնեկ թե այս նոր տարին
Վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր ու բարին
Բուն դներ մեր սրտերին:

Ավագ դպրոց. «Սիրո հասակ»․ Ալեքսանդր Աճեմյան

Այս ինչ սիրուն վառ գարուն է,
Ծաղիկերը արթնանում են,
Սիրո ճամփան ինձ տանում է, ինձ տանում է։
Բարդիները օրորվում են,
Հարսերի պես շորորվում են,
Նրանց դիմաց մոլորվում եմ անդադար․․

Սրտիս մեջ էլ կյանք ու մայիս,
Խենթի նման ման եմ գալիս,
Արար աշխարհ ինձ ժպտում է խանդավառ,
Իմ չորս բոլոր վառ ու նազանք,
Հազար կարոտ ու երազանք,
Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ։

Հովի նման մեղմ քայլում են,
Աչքի տակով ինձ նայում են,
Բայց իմ կողքով լուռ անցնում են, լուռ անցնում են։
Ամեն աղջիկ մի փերի է,
Մեկը մեկից սիրելի է,
Նրանց ձեռքին ես գերի եմ սիրահար։

Սրտիս մեջ էլ կյանք ու մայիս,
Խենթի նման ման եմ գալիս,
Արար աշխարհ ինձ ժպտում է խանդավառ,
Իմ չորս բոլոր վառ ու նազանք,
Հազար կարոտ ու երազանք,
Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ։
Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ։
Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ։

Պարերգերի պոպուրի

Հանինա, նինա, նինա,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու,
Հանինա, նինա, նինա
Հանինա, նինա, նինա,
Հանինա վառա ես:

Սասնա կելներ բարակ ձուխ,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու,
Յարուգ մ’ունիմ Բուլանուխ,
Ջանինա, նինա, նինա,
Ջանինա վառա ես:

Հանինա, նինա, նինա,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու, 
Հանինա, նինա, նինա
Հանինա, նինա, նինա,
Հանինա վառա ես:

Դու պզդիկիս բարով մեծնաս,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու:
Խորոտիկ նոր հարս դառնաս,
Ջանինա, նինա, նինա,
Ջանինա վառա ես:

Հանինա, նինա, նինա
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու:
Հանինա, նինա, նինա
Հանինա, նինա, նինա,
Հանինա վառա ես:

Ալագյազի փեշերը, Նինո,
Պաչեմ յարիս թշերը, Նինո:
Ալագյազի փեշերը, Նինո,
Պաչեմ յարիս թշերը, Նինո:

Հոյ, Նինո, Նինոն ասավ չէ չէ,
Ես տխուր եմ, յարս քեֆի մեջ է: 
Հոյ, Նինո, Նինոն ասավ չէ չէ,
Ես տխուր եմ, յարս քեֆի մեջ է:

Արի խաղանք քարկտիկ, Նինո,
Իտամ քըզի ղըտղըտիկ, Նինո,
Արի խաղանք քարկտիկ, Նինո,
Իտամ քըզի ղըտղըտիկ, Նինո։

Ախ Նինո, Նինոն ըսավ չէ, չէ,
Ես տխուր եմ յարս քեֆի մեջ է:
Ախ Նինո, Նինոն ըսավ չէ, չէ,
Ես տխուր եմ յարս քեֆի մեջ է:
Ախ Նինո, Նինոն ըսավ չէ, չէ,
Ես տխուր եմ յարս քեֆի մեջ է:

 Հյուսիսային դպրոց․ Ստ. Լուսիկյան «Նոր Հայաստան»

Դու Արարատ կանչող երկիր
Մեր հույսերով օծված:
Մեր հին Կիլիկիա,
Մեր նոր Արմենիա,
Լույս է իջել հողիդ:

Կրկ. Անունդ թող օրհնյալ լինի,
Հուշերդ թող անցյալ լինեն:
Եվ թող, որ միշտ Աստված պահի,
Երկիրը մեր:

Դու Վարդանանց երկիր մեր սուրբ,
Հուր ու սրով անցար:
Մեր հին Կիլիկիա,
Մեր նոր Արմենիա,
Լույս է իջել հողիդ:

Կրկ. Անունդ թող օրհնյալ լինի,
Հուշերդ թող անցյալ լինեն:
Եվ թող, որ միշտ Աստված պահի
Երկիրը մեր:
Ամեն, ամեն:

Հյուսիսային դպրոց. Շ. Ազնավուր «Քեզ համար, Հայաստան»

Քեզ համար նոր գարուն կգա
Եվ պայծառ կշողաս նորից
Ձմռան բոցից դու մահաբեր
Կհառնես ինչպես փյունիք կրկին,
Հայաստան:

Կըզնգա երգդ ամենուր
Կուռ կամքով վեր կսլանա
Աստված պահի քո հողը սուրբ
Ապրիր հավերժ ու երջանիկ
Իմ սեր Հայաստան:

Ոսկե արևը թող ժպտա
Քո սուրբ հողին
Հար ցնծա՛ իմ Հայաստան աշխարհ
Արցունքը քո շրթին
Թող հույսը քեզ օգնի
Ու դարեդար, քեզ ապրեցնի:

Քո փառքին ինքդ տիրանաս
Ձայնդ զիլ աշխարհում թնդա
Աստված պահի քո հողը սուրբ
Ապրիր հավերժ ու երջանիկ
Իմ փառք,իմ գարուն, իմ արև Հայաստան:

Հարավային դպրոց. Քաղհան կանեմ նուբարով

Քաղհան կանեմ նուբարով
Յար նանայ նանայ նայ
Տոլմա կեփեմ բիբարով
Յար նանայ, նանայ նայ։ 

Նանոր ըսելու եկա
Խնձոր տանելու եկա
Հոմ խնձորի դարդը չեմ
Յարիս տեսնելու եկա։

Քաղհան կանեմ նուբարով
Յար նանայ նանայ նայ
Տոլմա կեփեմ բիբարով
Յար նանայ, նանայ նայ։ 2 անգամ

Հոփ-հոփ թռնիլս կուգա
Թռնել պարելս կուգա
Շեկ աղջիկն եկավ անցավ
Բռնել պագնելս կուգա։

Քաղհան կանեմ նուբարով
Յար նանայ նանայ նայ
Տոլմա կեփեմ բիբարով
Յար նանայ, նանայ նայ։ 2 անգամ

Արևելյան դպրոց. Իմ Երևան
Քարին արև նվիրենք ու մի քիչ էլ սեր
Մեր քաղաքը կստացվի Երևանը մեր
Բարի դեմքով ծերունի, իմ փոքրիկ քաղաք
Հարազատ ամեն փողոց ու ամեն մի բակ

Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
Քեզ համար, քեզնով ու միշտ
Քեզ հետ իմ Երևան, քեզ հետ ենք, Երևան

Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է

Մայր ասելով քաղաքի մոր պես գուրգուրենք
Մեր ժպիտն ու ջերմ խոսքերը, սերը նվիրենք
Ամեն քաղաք աշխարհում զարկող սիրտ ունի
Երևան, սրտից բացի դու ունես հոգի

Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
Քեզ համար, քեզնով ու միշտ
Քեզ հետ ենք, Երևան, քեզ հետ իմ Երևան

Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է

 Արևմտյան դպրոց. Ռ. Հախվերդյան «Գիշերվա աստղազարդ նկարում»

Գիշերվա աստղազարդ երկնքում
Արթանցան շշուկները անուշ,
Եվ լուսինը դեմքիդ վրայով
Մեղմ սահեց ժպիտով իր քնքուշ:
Պամ պարա պա պա…


Նա փակեց քո աչքերը հոգնած,
Ու լցրեց քո հոգին պատրանքով,
Ականջիդ նոր հույսեր շշնջաց,
Որ դու արթնանաս ժպիտով: 
Պամ պարա պա պա…

Մոտեցիր ու բաց արա
Քո պատուհանը, ի՛մ փոքրիկ,
Երևաց կարմիր արևը,
Տե՛ս՝ թռչում է նա երկինք:
Արևի ոսկե շողերը
Նկարել են քո պատին
Այս փոքրիկ, հրաշք նկարը,
Այս ծառերն ու այս այգին:

Միասնական երգուսուցում. Հայրիկ Մուրադյան Խլբանե

Լե, լե, լե, լե, խըլբանե ,
Լե, լե, լե, լե, խըլբանե,
Խըլբո թըվանք չը բանե,
Մամուս քարման չը մանե։

Լե, լե, լե, լե, խըլբանե,
Լե, լե, լե, լե, խըլբանե,
Պապուս գութան խափան է,
Եզներ արձկած, չըն բանե:

Լե, լե, լե, լե, խըլբանե,
Լե, լե, լե, լե, խըլբանե,
Շորվեն հարտն ի, չըն տանե,
Անոթի ին, չըն բանե։

Լե, լե, լե, լե, խըլբանե,
Լե, լե, լե, լե, խըլբանե,
(մե~ղմ)
Լե, լե, լե, լե, խըլբանե,
Լե, լե, լե, լե, խըլբանե:

Leave a comment