Էն մեծ խոհերով, էն անվերջ սիրով… Ուրբաթ-համերգ, փետրվարի 23, 2024թ.

Հանդիպման վայրը՝ Մայր դպրոց
Տեղը՝ Մարմարյա սրահ
Ժամը՝ 15.15
Կազմակերպիչ՝ «Զենիթ» բենդ
Մասնակիցներ՝ Արևելյան, Արևմտյան, Միջին, Ավագ դպրոցների սովորողներ, Քոլեջ, ծնողներ, հյուրեր…
Իրականացումը՝ բենդի նվագակցությամբ՝ կրթահամալիրի երգչախմբերով, մենակատարներով, միասնական պարով, հաղորդավարների մասնակցությամբ, օտար լեզվի գործնական կիրառությամբ:
Երաժիշտ-պարուսույցներ՝ Մարինե Մկրտչյան, Լիլիթ Վերմիշյան, Լուիզա Քեշիշյան, Աչեր Բաստանջյան, Արամ Սարգսյան, Մերի Գարեգինյան, Կարինե Գրիգորյան, Արմենուհի Սոկրատունի
Դաշնամուրային նվագակցությունը` Լիլիթ Առաքելյանի
Կոպալահար՝ Լաերտ Գրիգորյան
Տեխնիկական սպասարկումը` Էմիլ Զաքարյանի և սովորողների

Համագործակցող խմբեր.
Քոլեջի նախակրթարանի երգչախումբ. Մարինե Մկրտչյան
Քոլեջի «Սեբաստացի պատանիներ» հանրակրթական երգչախումբ. Մարինե Մկրտչյան
Ավագ դպրոցի «Զենիթ» բենդ. Արամ Սարգսյան
Միջին դպրոցի «Հաղորդավարների ակումբ». Սյուզի Մարգարյան
Արևելյան դպրոցի «Շվիահարների համույթ». Լիլիթ Վերմիշյան
Արեմտյան դպրոցի մեներգիչ՝ ղեկավար. Աչեր Բաստանջյան

Ծրագիր՝

Սուտլիկ ողջույն. Միջին դպրոցի հաղորդարարների ընտրությամբ գործունեության խումբ

Կոմիտաս «Արեգակ». Մարինե Մկրտչյան և Քոլեջի կրտսեր երգչախումբ

Կարդում ենք Հովհ․ Թումանյան․
Համերգ
Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։

Պ. Չայկովսկի «Ֆրանսիական մեղեդի», Կոմիտաս «Հեյ իմ Նազան». Լիլիթ Վերմիշյան և Արևելյան դպրոցի շվիահարների համույթ

Ստեփան Լուսիկյան «Նոր Հայաստան». Քոլեջի «Սեբաստացի պատանիներ» հանրակրթական երգչախումբ

Les Champs-Elysees. Աչեր Բաստանջյան և Արևմտյան դպրոցի սովորող Մհեր Հովհաննիսյան

Կարդում ենք Հովհ․ Թումանյան․
Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Լ.Վ. Բեթհովեն «Արջամուկ». «Սեբաստացիներ» մանկական երգչախումբ

Nathan Evans «Wellerman». «Սեբաստացիներ» պատանեկան երգչախումբ

Zequinha de Abreu. «Tico Tico no Fuba». Զենիթ բենդ

Stevie Wonder «I wish». Զենիթ բենդ

Կարդում ենք Հովհ․ Թումանյան
Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում՝
Ծանր վեհությամբ իջած երկնքից,
Այստեղ սրբազան մի շունչ է բուրում,
Որ վեր է տանում մեզ այս աշխարհքից։

Մի շունչ, մի խորհուրդ, մեծ, հըրաշալի,
Խառնըված հայոց մեր խորունկ հոգուն,
Եվ որքան դարեր, դարեր են գալի,
Մենք միշտ հավատով, մենք միշտ աննկուն։

Միասնական կատարում «Ջան Երևան».
Խոսք՝ Հովհաննես Ղուկասյանի
Երժշտ․՝ Արտեմի Այվազյանի

Երևանում տոն է, թող բոլորը գան,
Օդը հրաշալի է, ջուրն անմահական,
Նա մի բուրաստան է՝ վեհ ու ձյունաթափ,
Մեր Մասիսների սուրբ, վառ հայացքի տակ:

Հե՜յ, ջան, Երևան, մեր մայր օրորան,
Հե՜յ, ջան, հե՜յ, ջան, դու իմ Երևան…
Հե՜յ, ջան, հե՜յ, ջան, դու իմ Երևան…

Չի ապրել կյանքում ով գեթ իմ երազում,
Չի տեսել աստղերն ու մեր ծաղկունքը ծով,
Իսկ մեր աղջիկները՝ սերն է իմ վկա
Ով նրանց տեսնում է էլ հանգիստ չկա:

Հե՜յ, ջան, Երևան, մեր մայր օրորան,
Հե՜յ, ջան, հե՜յ, ջան, դու իմ Երևան…
Հե՜յ, ջան, հե՜յ, ջան, դու իմ Երևան…

Նոր կյանքը ծաղկել է գարնան դաշտերում,
Սևանի ջրերը հույսեր են բերում,
Շենքերի թևերը հասան Մասիս սար,
Աղջիկների սերը սարին հավասար:

Հե՜յ, ջան, Երևան, մեր մայր օրորան,
Հե՜յ, ջան, հե՜յ, ջան, դու իմ Երևան…
Հե՜յ, ջան, հե՜յ, ջան, դու իմ Երևան…

Միասնական պար՝ Շատրվանի

Leave a comment