Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնը կրթահամալիրում․․․ մարտի 21, 2024թ․

2024 թ-ի մարտի 21-ին, ժամը՝ 15․30, Արտաշատի Ամո Խարազյանի անվան Դրամատիկական Թատրոնը Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Մարմարյա սրահում կներկայացնի Հովհ․ Թումանյանի «Բարեկենդանը» ։ Նպատակն է՝ կրթահամալիրի սովորողներին առարկայական և տեսանելի ներկայացնել Երևանից դուրս մշակույթային կենտրոնները, նրանց գործունեությունը, տեսակներն ու ձևերը, փոխանցել Հայաստանի մյուս քաղաքներում գործող ստեղծագործական կյանքի ռիթմը, հմայքը․․․․: 

Ներկայացումներից հատված
Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ Կարեն Խաչատրյանի
Բեմականացումը՝ Անի Առաքելյանի
Նկարչական ձևավորումը՝ Կարինե Եղիազարյանի
Պարուսույց՝ Հրաչյա Շագոյան
Թատրոնի ղեկավար՝ Կամո Նաղդալյան

Մասնակիցներ՝ կրտսեր և միջին տարիքի երկարօրյա խմբեր
Տեղը՝ Մարմարյա սրահ
Ժամը՝ 15․30
Ներկայացման աջակից՝ արհմիություն
Տարածքի մաքրությունը՝ Շողիկ Ղարիբյանի
Հանդերձարան թատերախմբի համար (պարասրահ)
Մայր դպրոցում մարզական, պարի պարապմունքներով պայմանավորված աղմուկի կարգավորում՝ Միքայել Ղազարյան, Արշակ Գասպարյան
Փակ մուտքեր՝
15․30-ից՝ կենտրոնական մուտք, հարավային մուտք
մուտքերի հսկիչներ՝
կենտրոնական մուտք՝ Լիդա Համբարյան
հարավային մուտք՝ Գայանե Դավթյան
Լուսաբանումը՝ Նունե Խաչիկօղլյանի

Ներկայացման սկիզբը՝ հակաբացիլ Կոմիտասով և Թումանյանով․
Հո~յ, Նազան
Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ,

Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Գարնան սիրուն ծաղիկ ես,
Հո~յ Նազան իմ, Նազան իմ,
Ինձ համար աղունիկ ես,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:
Գըլխիս վըրով պըտիտ տուր,
Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,
Նախշուն թև թիթեռնիկ ես,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Հովհ․ Թումանյան․ Քամին
— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Քամին է, քամին,

Տես անզգամին.

Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,

Ձեռքեր չունի՝ քաշում է,

Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,

Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,

Փեշըս պինդ բռնի,

Ես թող չեմ անի,

Քամին քեզ տանի։

Էսօր ուրբաթ է

Էսօր ուրբաթ է, պաս է,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Սըրտիկ արծաթե թաս է,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Աշխարհ մարդուն չի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,
Սարն ոլորելեն,
Կըթափի մարմար քարեն,
Կաթ-կաթ ծորելեն:

Աշուն եկավ ցողալեն,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան
Ծառի թըփեր դողալեն,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Աշխարհ մարդուն չի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,
Սարն ոլորելեն,
Կըթափի մարմար քարեն,
Կաթ-կաթ ծորելեն:

Կըռունկ կանչեր սարերուն,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Ղարիբ տըղեն երերուն,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Աշխարհ մարդուն չի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,
Սարն ոլորելեն,
Կըթափի մարմար քարեն,
Կաթ-կաթ ծորելեն:

Հովհ․ Թումանյան․ Մարտը

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

Այբ, բեն, գիմ

Այբ, բեն, գիմ,
Դա, եչ, զա,
Այբ, բեն, գիմ,
Դա, եչ, զա,
Դա, եչ, զա:

Է, ըթ, թո,
Ժե, ինի, լյուն,
Է, ըթ, թո,
Ժե, ինի, լյուն,
Ժե, ինի, լյուն:

Խե, ծա, կե,
Հո, ձա, ղատ,
Խե, ծա, կե,
Հո, ձա, ղատ,
Հո, ձա, ղատ:

Ճե, մեն, յի/հի/,
Նու, շա, ո,
Ճե, մեն, յի/հի/,
Նու, շա, ո,
Նու, շա, ո:

Չա, պե, ջե,
Ռա, սե, վեվ,
Չա, պե, ջե,
Ռա, սե, վեվ,
Ռա, սե, վեվ:

Տյուն, րե, ցո
Վյուն, փյուր, քե,
Տյուն, րե, ցո,
Վյուն, փյուր, քե,
Վյուն, փյուր, քե:
Եվ, օ, ֆե:

Հովհ․ Թումանյան․ Է՜յ կանանչ ախպեր

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

Հե՜յ, իմ Նազան

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Արտի միջակը խոտ է,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծաղիկը խընկահոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Էրթանք ծաղիկ քաղելու,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Քանի Համբարձում մոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:




Leave a comment