Առավոտյան տոնական ընդհանուր պարապմունք․ Ձոն Տիգրան Հայրապետյանին․․․ Մարտի 18, 2024թ․

Մարտի 18-ը հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան Տիգրան Հայրապետյանի ծննդյան 60-րդ հոբելյանական տարեդարձն է:
Բովանդակությունը` Ձոն նախագծով՝ Տիգրան Հայրապետյան 60
Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, հյուր-բարեկամներ․․․
Ընթերցանական մասը՝ Ե․ Չարենցի «Գանգրահեր տղան» չափածո նովելից
Վարողներ՝ Սարգսյան Մանե, Ինեսա Արղության
09․00-09․15, Մարմարյա սրահ, մարտի 18
Ծրագրում.
Միասնական ընթերցանություն․ Ե․ Չարենցի «Գանգրահեր տղան» չափածո նովելից

Փակում եմ հոգնած աչքերըս մի պահ
Եվ տեսնում եմ ես — այնքա՛ն, այնքա՛ն պարզ
Գալիք մի գարուն, վառ մի օր ահա,
Երկինքը կապույտ, օրը հրավարս:

Արևը արդեն բարձրացել է քիչ,
Զնգում է օրը, ինչպես երգեհոն —
Ու կապո՛ւյտ, կապո՛ւյտ, կապո՛ւյտ երկնքից
Թափում է կարծես երգ ու խնդություն:

Կարնո խրոխտ քոչարի

Միասնական ընթերցանություն․ Ե․ Չարենցի «Գանգրահեր տղան» չափածո նովելից․

Ոլորապտույտ ձգվում է շոսսեն
Նոր Երևանից դեպի Արարատ.
Ինչքա՛ն են արդյոք տարիներ հոսել
Մինչև գարնային այս օրը զվարթ:

Շոսսեի երկու կողմերում ահա
Տներ, փողոցներ ու գործարաններ,
Կանաչ պարտեզներ, ծաղիկներ առատ, —
Այդ ո՞վ է արդյոք այսքանը ցանել:

 Ազգային պարերգերի պոպուրի

Մշո սարեր մշուշ է,
Բացվել է գարուն,
Լցվել է առուն,
Խորոտիկ, հայ խորոտիկ…

Ուր հողն ու ջուրն անուշ է,
Բացվել է ծաղիկ,
Դարձել է տաղիկ,
Խորոտիկ, հայ խորոտիկ:

Իմ յար քանց քում անուշ է,
Իջել է շաղիկ,
Դարձել է ծաղիկ,
Խորոտիկ, հայ խորոտիկ:

Մշո սարեր մշուշ է,
Բացվել է գարուն,
Լցվել է առուն,
Խորոտիկ, հայ խորոտիկ:

Տնգլ-մնգլ կքելաս
Այ լոթի յար ջան
Հաստատ ընձի կսիրես
Ջան լոթի յար ջան:

Հենց ետ , էր որ ասում էի
Այ լոթի յար ջան
Բիլբուլի պես խոսում ես
Ջան լոթի յար ջան

Այ լոթի յար ջան
Ջան լոթի յար ջան
Բոխախդ մարջան
Ջան լոթի յար ջան

Բարակ ես բարդու ծառ ես
Այ լոթի յար ջան
Կրակ ես ինձ կվառես
Ջան լոթի յար ջան։

Գնացի կալը հաց տարա
Այ լոթի յար ջան
Քեզի տեսա ետ դառա
Ջան լոթի յար ջան։

Այ լոթի յար ջան
Ջան լոթի յար ջան
Բոխախդ մարջան
Ջան լոթի յար ջան։

Ծափահարում ենք «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակակիրներին

Միասնական ընթերցանություն․ Ե․ Չարենցի «Գանգրահեր տղան» չափածո նովելից․

Հնչում է նրանց դոփյունը հաստատ,
Թմբուկն է թնդում աղմուկով մի ժիր,
Եվ մանուկների աչքերում նստած
Գարունն է ժպտում արևի ուժին: —

Անցնում են նրանք ծիծաղով հնչուն
Այդ անխոս, այդ հին քարերի մոտով,
Նրանց ծիծաղում կյա՛նքն է կարկաչում,
Գարո՛ւնն է կանչում անափ կարոտով: —

Ազգային եգերի պոպուրի

Մարալո, սարերի հովին մեռնեմ,
Մարալո, շեկ տղի բոյին մեռնեմ:
Մարալո, հա՜յ, մարալո, մարալո,
Մարալո, սարի աղջիկ, դարալո:

Մարալո, ծամեր ունես ծիրանի,
Մարալո, քամին տա՝ թել-թել անի:
Մարալո, հա՜յ, մարալո, մարալո,
Մարալո, սարի աղջիկ, դարալո:

Նինըմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:
Նինըմ, նինըմ, նինա-րե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:

Կանաչ արտը հաց տարա, հո՜յ, աման,
Յարիս տեսա, ետ դառա, թո՜յ, աման:
Նինըմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:

Մարալո, սարերի հովին մեռնեմ,
Մարալո, շեկ տղի բոյին մեռնեմ:
Մարալո, հա՜յ, մարալո, մարալո,
Մարալո, սարի աղջիկ, դարալո:

  • Միասնական ընթերցանություն․ Ե․ Չարենցի «Գանգրահեր տղան» չափածո նովելից․
    Լսո՞ւմ ես՝ այդտեղ իմ սի՛րտն է թաղած,
    Կոխոտի՛ր նրան քայլերով քո լույս,
    Օ, դո՛ւ, գալիքի գանգրահե՛ր տղա,
    Մեր լա՛վ գալիքի ոսկեհե՛ր մանուկ…
  • Միասնական պար՝ Շատրվանի

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM

Leave a comment