Բարեկենդանի ծես, փետրվարի 25, 2022թ․

Փետրվարի 25, 2022թ․
Հանդիպման վայրը՝  , ժամը՝ 17․00
Համակարգումը՝ Լիսիցյան ծեսերի կենտրոնի
Մասնակիցներ՝ «Ակներ» ազգային երգ ու պարի համույթ
Բովանդակությունը` Բարեկենդան
Տոնի խոհանոցը՝ Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի, կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ՝ քիմքին հաճո:
Բարեկենդանյան խաղեր՝ ԱՂՋԻԿ ՓԱԽՑՆՈՑԻ, ՊԱՐԱՆ ՁԳՈՑԻ, ԱՔԼՈՐԱԿՌԻՎ
Համույթի
 կազմում՝

  • Մարինե Մկրտչյան, Սյուզի Մարգարյան
  • Հրանտ Հակոբյան- Դհոլ
  • Գոհար Ալավերդյան
  • Հարություն Մարտիրոսյան
  • Մերի Խաչիկյան
  • Սոնա Փափազյան
  • Լուսինե Խաչատրյան
  • Հրաչյա Հակոբյան
  • Լիլիթ Աբրահամյան
  • Մարգար Ներսեսյան
  • Նարեկ Հովսեփյան
  • Ուտիս տատ
  • Ակլատիզ
  • Պարբաշի

Բարեկենդանյան ասույթներ

Բարեկենդան, Փորեկենդան,

Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է

Ահա եկավ հայոց ազգին օրերը , հանեցեք հիները հագեք նորերը

Ակլատիզ, չվանը վիզ․․․

Եկավ մեզ հյուր` կախվավ երդիս։

ԱՍ ՏԱՐԻ
Աս տարի-տարի, գալ տարի-տարի,
Աս տարի-տարի, գալ տարի-տարի,

Էրթանք նեյինք` էշը ինչը կերեր է,
Էշը խոտը կերեր է,
Էրթանք նեյինք` գալը ինչը կերեր է,
Գալը էշը կերեր է:
Աս տարի-տարի, գալ տարի-տարի,
Աս տարի-տարի, գալ տարի-տարի,

Էրթանք նեյինք` արջը ինչը կերեր է,
Արջը գալը կերեր է,
Էրթանք նեյինք` գալը ինչը կերեր է,
Գալը գառը կերեր է:
Աս տարի-տարի, գալ տարի-տարի,
Աս տարի-տարի, գալ տարի-տարի,

Էրթանք նեյինք` կատուն ինչը կերեր է,
Կատուն մուկը կերեր է,
Էրթանք նեյինք` մուկը ինչը կերեր է,
Մուկը ցորենը կերեր է:
Կատուն մուկը,
Մուկը, ղուշը,
Ղուշը ցորենը կերեր է,
Ղուշը ցորենը կերեր է:
Աս տարի-տարի, գալ տարի-տարի,
Աս տարի-տարի, գալ տարի-բարի։

Վայ Սարին

Հագել ես ալ ես դառել,

Վայ սարին, վայ քարին, վայ սիրահարին,

Սրտես հիլալ ես դառել,

Եկել են տանում են իմ սիրած յարին:

Հերվա իմ բլբուլ լեզուն,

Վայ սարին, վայ քարին, վայ սիրահարին,

Էս տարի լալ եմ դառել,

Եկել են տանում են իմ սիրած յարին:

Գնացեք տեսեք

Գնացեք տեսեք ՝ ով է կերել թուփը:

Գնացին տեսան ՝ այծն է կերել թուփը:

Այծն ու թուփը,

Թուփն ու այծը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք ՝ ով է կերել այծը:

Գնացին տեսան ՝ գայլն է կերել այծը:

Գայլն ու այծը,

Այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք ՝ ով է կերել գայլը:

Գնացին տեսան ՝ արջն է կերել գայլը:

Արջն ու գայլը,

Գայլն ու այծը,

Այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել արջը:

Գնացին տեսան՝ թուրն է կերել արջը:

Թուրն ու արջը,

Արջն ու գայլը,

Գայլն ու այծը,

Այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել թուրը:

Գնացին տեսան՝ ժանգն է կերել թուրը:

Ժանգն ու թուրը,

Թուրն ու արջը,

Արջն ու գայլը,

Գայլն ու այծը, Այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել ժանգը:

Գնացին տեսան՝ յուղն է կերել ժանգը:

Յուղն ու ժանգը,

Ժանգն ու թուրը,

Թուրն ու արջը,

Արջն ու գայլը,

Գայլն ու այծը,

Այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել յուղը:

Գնացին տեսան՝ մուկն է կերել յուղը:

Մուկն ու յուղը,

Յուղն ու ժանգը,

Ժանգն ու թուրը,

Թուրն ու արջը,

Արջն ու գայլը,

Գայլն ու այծը,

Այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ։

Պաղ աղբյուր

Պաղ աղպուր զուլալ ջուր,

Ձեռիդ կժով ջուրըմ տուր,

Խմեմ ես հովանամ,

Թե մոռանամ քոռանամ:

Ա՜յ տղա, ջան տղա,

Ձեռիս կուժը քեզ ընծա,

Սերս առ սերդ տուր,

Երազիս եկած տղա:

Կարմիր վարդ, կանաչ թուփ,

Ա՜յ համով նազով աղջիկ,

Գիշերը դուրս արի,

Իջնենք ձորը վարդերի:

Բեղավոր թուխ տղա,

Իմ սրտի հետ մի խաղա,

Երկնքին չես նայել,

Սիրուն լուսնակ չես տեսել:

Ա՜յ աղջիկ, ջան աղջիկ,

Երկար ծամերով աղջիկ,

Հեյրան եմ, շիվար եմ,

Դուրս արի բոյդ տեսնեմ:

Ա՜յ տղա, ջան տղա,

Ա՜յ զոռով ճարած տղա,

Սար տանեմ, քեզ խաբեմ,

Սերս սրտիդ մեջ ցանեմ:

Պաղ աղպուր զուլալ ջուր,

Ձեռիդ կժով ջուրըմ տուր,

Խմեմ ես, հովանամ,

Թե մոռանամ, քոռանամ:

Հայրո
Հայրոն հեյրան է, հայրոն հեյրան է,
Հայրոն հեյրան է, չոլի ջեյրան է,
Հայրոն հեյրան է, չոլի ջեյրան է:

Հայրոն նստեր է վըր թունդրա շրթան,
Խմեր է խայֆեն, դրեր վըր ծնկան,
Խմեր է խայֆեն, դրեր վըր ծնկան:

Հայրոն կայներ է վըր օդու քընջան,
Աշկը գցեր է դրկցու կնգյան,
Աշկը գցեր է դրկցու կնգյան։

Հայրոն հեյրան է, հայրոն հեյրան է,
Հայրոն հեյրան է, չոլի ջեյրան է,
Հայրոն հեյրան է, չոլի ջեյրան է:

Հայրոն նստեր է օդու մութ քընջան
Խռով է կնգյան, կապեր է խունջան։
Խռով է կնգյան, կապեր է խունջան։

Գացինք Ստամպուլ, բերինք ջուխտըմ սոլ,
Ես ու իմ յարը հաքնինք դորեդոր:
Ես ու իմ յարը հաքնինք դորեդոր:

Հայրոն հեյրան է, հայրոն հեյրան է,
Հայրոն հեյրան է, չոլի ջեյրան է:
Հայրոն հեյրան է, չոլի ջեյրան է:

Իշու դնչիկ

Իշու դնչիկ երկու փնջիկ,

Հոշ տրանինա նա նա,

Մին վարդենիկ, մին սմբուլիկ,

Չոշ տրանինա նա նա։

Իշու դնչիկ երկու փնջիկ,

Հոշ տրանինա նա նա,

Մին վարդենիկ, մին սմբուլիկ,

Չոշ տրանինա նա նա։

Զէշ քաշեցին ի հրապարակ,

Հոշ տրանինա նա նա,

Ժողովեցան շուրջ բոլորակ,

Չոշ տրանինա նա նա։

Ժողովեցան շուրջ բոլորակ

Հոշ տրանինա նա նա

Ետու նման ճոխ կարկանդակ

Չոշ տրանինա նա նա։

Ժողովեցան շուրջ բոլորակ,

Հոշ տրանինա նա նա,

Ետու նման ճոխ կարկանդակ,

Չոշ տրանինա նա նա։

Ետու նման ճոխ կարկանդակ,

Չոշ տրանինա նա նա,

Մեծարեցինք արքայանա՜

Չոշ տրանինա նա նա։

Յար գարուն է

Յար գարուն է, գարուն է, գարուն է,
 Սարերի կեսը ձյուն է, գարուն է,
 Յար գարուն է, գարուն է, գարուն է,
 Հալվեց սարերի ձյունը, գարուն է:

Ամպերը սարի վրա, գարուն է,
Ամպերը սարի վրա,գարուն է,
 Ամպեր Աստված կսիրեք գարուն է,
 Չանձրևեք յարիս վրա, գարուն է:

Յար գարուն է, գարուն է, գարուն է,
 Սարերի կեսը ձյուն է, գարուն է,
 Յար գարուն է, գարուն է, գարուն է,
 Հալվեց սարերի ձյունը, գարուն է:

Սարեր ամպ է թոն կուգա, գարուն է,
 Ֆիդան յարս տուն կուգա գարուն է,
 Գլուխդ դիր ծնկներիս գարուն է,
 Աչքիդ անուշ քուն կուգա գարուն է:

Յար գարուն է, գարուն է, գարուն է,
 Սարերի կեսը ձյուն է, գարուն է,
 Յար գարուն է, գարուն է, գարուն է,
 Հալվեց սարերի ձյունը, գարուն է:

Շախով շուխով իմ յարը, գարուն է,
 Բոյով բուսով իմ յարը, գարուն է,
 Առնեմ էրթամ էն սարը գարուն է,
 Սեր անելով իմ յարը, գարուն է:

Յար գարուն է, գարուն է, գարուն է,
 Սարերի կեսը ձյուն է, գարուն է,
 Յար գարուն է, գարուն է, գարուն է,
 Հալվեց սարերի ձյունը, գարուն է:

Գացեք տեսեք

Գացեք տեսեք՝ ի՞նչն ա կերել թուփը,

 Գացին տեսան՝ էծն ա կերել թուփը:

Էծ վըր թըփին,

 Թուփ վըր իգուն,

 Իգ Վարագա,

 Տակն ա կուգա,

 Վըրես կուգա,

 Հալալ է, ջալալ է:

Էս ի՜նչ բարի տարի էր էկավ,

Գո՛ վեր մե, հա՜յ, գո՛ վեր մե։

Գացեք տեսեք՝ ի՞նչն ա կերել էծը,

 Գացին տեսան՝ գելն ա կերել էծը:

Գել վըր էծին, Էծ վըր թըփին,

 Թուփ վըր իգուն,

 Իգ Վարագա, Տակն ա կուգա,

 Վըրես կուգա,

 Հալալ է, ջալալ է:

Էս ինչ բարի տարի էր էկավ,

 Գո՛ վեր մե, հա՜յ, գո՛ վեր մե։

Գացեք տեսեք՝ ի՞նչն ա կերել գելը,

 Գացին տեսան՝ արջն ա կերել գելը:

Արջ վըր գելուն,

 Գել վըր էծին,

 Էծ վըր թըփին,

 Թուփ վըր իգուն,

Իգ Վարագա,

Տակն ա կուգա,

 Վըրես կուգա,

 Հալալ է, ջալալ է:

Էս ինչ բարի տարի էր էկավ,

 Գո վեր մե, հա՜յ գո վեր մե:
Ու-ու-ու՜… Ու-ու-ու՜…

Մատանուս կապուտ ակը

Մատանուս կապուտ ակը,

Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,

Ցոլաց ընկավ ձեր բակը,

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Մատանուս կապուտ ակը,

Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,

Ինչ գործ ունի ձեր բակը,

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Կուժն առա, գացի աղբյուր,

Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,

Լըցրեցի  կըժով պաղ ջուր,

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Ջուր կուգա բարձըր սարեն,

Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,

Կըթափի մարմար քարեն,

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Ոչխարն արել եմ բերը,

Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,

Քաշել եմ կաթի սերը:

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Սարեն ես գամ, ձորեն՝ դու,

Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,

Սերն ես ուտեմ, մածունը՝ դու:

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Leave a comment