Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է…Ուրբաթ-համերգ, փետրվարի 25, 2022թ․

Հանդիպման վայրը՝ Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Մարմարյա սրահ
Ժամը՝ 15․15
Համակարգումը՝ Լիսիցյան ծեսերի կենտրոնի
Պատասխանատու՝ Արևմտյան դպրոց
Երաժիշտ՝ Սեդա Թևանյան
Ծրագրի ղեկավար՝ Գոհար Բալջյան
Մասնակիցներ՝  դասավանդողներ, կրթահամալիրի սովորողներ, հյուրոր, ծնողներ․․․․
Բովանդակությունը՝ Բուն Բարեկենդան

Ծրագրում՝

Բարեկենդան, փորեկենդան,
Բարեկենդան օրեր է,
Խելքս գլխես կորեր է…

ԳՆԱՑԵՔ ՏԵՍԵՔ

Գնացեք տեսեք ՝ ով է կերել թուփը:

Գնացին տեսան ՝ այծն է կերել թուփը:

Այծն ու թուփը,

Թուփն ու այծը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք ՝ ով է կերել այծը:

Գնացին տեսան ՝ գայլն է կերել այծը:

Գայլն ու այծը,

Այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք ՝ ով է կերել գայլը:

Գնացին տեսան ՝ արջն է կերել գայլը:

Արջն ու գայլը,

Գայլն ու այծը,

Այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել արջը:

Գնացին տեսան՝ թուրն է կերել արջը:

Թուրն ու արջը,

Արջն ու գայլը,

Գայլն ու այծը,

Այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել թուրը:

Գնացին տեսան՝ ժանգն է կերել թուրը:

Ժանգն ու թուրը,

Թուրն ու արջը,

Արջն ու գայլը,

Գայլն ու այծը, Այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել ժանգը:

Գնացին տեսան՝ յուղն է կերել ժանգը:

Յուղն ու ժանգը,

Ժանգն ու թուրը,

Թուրն ու արջը,

Արջն ու գայլը,

Գայլն ու այծը,

Այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել յուղը:

Գնացին տեսան՝ մուկն է կերել յուղը:

Մուկն ու յուղը,

Յուղն ու ժանգը,

Ժանգն ու թուրը,

Թուրն ու արջը,

Արջն ու գայլը,

Գայլն ու այծը,

Այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ

Հ․ Թումանյան- Լուսաբացին



— Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.
Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։

ԿԻԿԼԻԿՈ

Կիկի կիկի կիկլիկո, խորոզ տարան Կիկլիկո. Վայ~…….
Ձորն ի վեր ծնեբակ,
Նմանի արեգակ:

1.Տարան գցին ամբարը,
Վերին դրին մեծ քարը.
Վայ իմ խորոզ Կիկլիկո
Նխշուն խորոզ Կիկլիկո Վայ~……..
Ձորն ի վեր ծնեբակ,
Նմանի արեգակ:

2.Կատար ուներ արեգակ
Ձենը զնգուն քան զանգակ,
Վայ իմ խորոզ Կիկլիկո
Նխշուն խորոզ Կիկլիկո Վայ~……..
Ձորն ի վեր ծնեբակ,
Նմանի արեգակ:

ՄԻ ԱՔԱՂԱՂ ԿԱՐՄՐԱՊԵԾԻԿ

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտները
Երկար ու ձիգ,
Կտրին տալով՝
Վեր-վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ի՜նչ հարց տվեց.

— Էս ո՞նց է որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:

ԴԱՆ-ԴԱՆ ԴԱՆԵԴԱՆ

Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,
Ձի հավ մը կեր, կոլոտ էր,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,
Փողցեփողոց ման կու գեր,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,
Ինչ որ գտներ՝ կուլ կու տեր,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն:
Պուտուկ փլավ էփեցի,
Կոլոտ հավուն կերցուցի:

Հ․ Թումանյան- Աղվես- Ամբողջական տարբերակ

Աղվեսն եկավ բարձըր սարից,
Հարցմունք արավ լիքը թառից.
Մեծ խորոզ է հարկավոր ինձ.
Քաղցած աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն հագել քուրքը դեղին,
Պըտուտ կուգա շուրջը գեղին.
Ջուր կըտըրվեց տատիս լեղին.
Դեղին աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն ասավ պառավ տատին.
«Մըտիկ չեմ տա ձեռիդ փետին,
Կարոտել եմ թըմփլիկ ճուտին».
Անվախ աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն եկել, նստել դեզին,
Երկար ագին ծըռել վըզին,

Աչք է ձըգել մեր խորոզին…
Էն գող աղվեսն, ագին ծաղիկ։

Մին էլ կանչեց տատըս պառավ.
Ամա՜ն, հասե՜ք, տարա՜վ, կերա՜վ…
Գըլխիս էս ի՞նչ փորձանք բերավ

Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։

ԵՐԳ՝ ԱՂՎԵՍՆ ԷԿԱՎ ԼԱՆՋԻԿ ՄԱՆՋԻԿ

Աղվես էկավ լանջիկ-մանջիկ,

Ոտներ վազան, կարճիկ-կարճիկ:

Վա՜յ, իմ չալիկ, չալմալալիկ,

Խոր-խորոտիկ, չալմատոտիկ,

Տմբլաճակատ, տռճիկ-մռճիկ,

Փափլիկ ճտեր, վո՜ւյ, վո՜ւյ,

Ձի կերցուցի անուշ կուտիկ, վո՜ւյ, վո՜ւյ:

Աղվես կասի, իմ տեղ նեղ ի,

Հավու ճտեր փորուս դեղ ի,

Վա՜յ, իմ չալիկ, չալմալալիկ,

Խոր-խորոտիկ, չալմատոտիկ,

Տմբլաճակատ, տռճիկ-մռճիկ,

Փափլիկ ճտեր, վո՜ւյ, վո՜ւյ,

Ձի կերցուցի անուշ կուտիկ, վո՜ւյ, վո՜ւյ:

Աղվես գնաց մըտավ ջաղաց,

Թաթեր վերուց, մի բոլ խաղաց:

Վա՜յ, իմ չալիկ, չալմալալիկ,

Խոր-խորոտիկ, չալմատոտիկ,

Տմբլաճակատ, տռճիկ-մռճիկ,

Փափլիկ ճտեր, վո՜ւյ, վո՜ւյ,

Ձի կերցուցի անուշ կուտիկ, վո՜ւյ, վո՜ւյ:

Պար՝ Զաքենի (4-5-րդ դասարաններ)

Հարսանեկան երգեր

Սուտ հարսանիք

Եկան եկան խնամոնք եկան, թեսեն էլ եկավվ։

ԱՅԼԻ ՀՈ

Եկանք, եկանք, այլի հո~

Ինչու եկաք, այլի հո~

Աղջկա տեսիլ, այլի հո~

Աղջիկ չունենք, այլի հո~

Տեսել ենք, տեսել, այլի հո~

Որտեղ եք տեսել, այլի հո~

Ձեր այգու մեջ, այլի հո~

Ինչ էր անում, այլի հո~

Թել էր մանում, այլի հո~

Ինչ կաչ գլխին, այլի հո~

Կապույտ լաչակ, այլի հո~

Ինչ կար մեջքին, այլի հո~

Արծաթ գոտի, այլի հո~

Ինչ կար ոտին, այլի հո~

Կարմիր մաշիկ, այլի հո~

Բա ոնց եկաք, այլի հո~

Պռատ գառով, այլի հո~

Պոչատ հավով, այլի հո~

Տատիս տատի ծակված թավով, այլի հոոոո~…..

Վանի գյուղերում տարածված բարեկենդայնան կատակ խաղից

Երեխաները ասում են ՝

Պյարով էկավ մեր փեսեն,
Մեյ ոտ կարճ ի, մեյն հերկեն,
Ակընջկըներ մեյ գյազ են,
Գյավր շլվար ճըղճըղուկ,
Խելքից ասես ճնճըղուկ:

Փեսայի մայր՝

ԱԼ ԽՆՁՈՐԻ ԻՄ ՏՂԵՆ,

ՇԵԿ ՇԼՈՐԻ ԻՄ ՏՂԵՆ,

ԿԱՆԱՉ ԹԶՆԻ ԻՄ ՏՂԵՆ,

ԿԱՐՄԻՐ ՆՌՆԻ ԻՄ ՏՂԵՆ:

Երգ՝ Թալիշու ճամփեն դուզա

Թալիշու ճամբեն դուզ ա,
Յար ամա՛ն, ամա՛ն, ամա՛ն, աման է՜յ,
Ո՛ւյ ամա՜ն, աման է՜յ, ո՛ւյ ամա՜ն.
Անտոն կայներ՝ Աշխեն կուզա.
Խորոտ է Աշխենը,
Կոլոտ է Աշխենը։
«Ինձ պես տըղեն քեզի հետ
Յար ամա՛ն…
Աստված վըկա, լավ կըսազա»։
Խորոտ է…

Մարգարի դուռը դուզ ա,
Յար ամա՛ն…
Աշխեն կայներ՝ Անտոն կուզա.
Խորոտ է…
«Երկու հարյուրն ի՛նչ անէ,
Յար ամա՛ն…
Իմ հերը շատ բաշլըղ կուզա։
Խորոտ է…

«Գազերի սուր փըշերը.
Յար ամա՛ն…
Հերիք պատռեն իմ փեշերը.
Խորոտ է…
Քանի մընամ ես գերի,
Յար ամա՛ն…
Արի՛, ինձի տա՛ր գիշերը»։*
Խորոտ է…

Կլորիկ ու թմբլիկ եմ,
Պստլիկ ու ճստլիկ եմ,
Քիթս պուճուր – պուճուրիկ է,
Աչուկներս սևուլիկ են,
Կա՞ ինձ նման սիրունիկը:
Չկա, չկա, չկա:

Աղջկեք պար բռնեցեք

Աղջկեք պար բռնեցեք,                                                                                                     
Արմիկի երես գովեցեք,                                                                                                              
Այ երես, շարմաղ երես,                                                                                                             
Դու մեզ չթողնես սևերես:

Աղջկեք պար բռնեցեք,                                                                                                     
Արմիկի աչեր գովեցեք,                                                                                                               
Այ աչեր, սիրուն աչեր,                                                                                                         
Արևի պես փայլուն աչեր:                                                                                                               

Աղջկեք պար բռնեցեք,                                                                                                     
Արմիկի կըռներ գովեցեք,                                                                                                                         
Այ կըռներ, ուժեղ կռներ,                                                                                                       
Դուք կշարժեք մեծ-մեծ լեռներ:

 Աղջկեք պար բռնեցեք,                                                                                                     
 Արմիկի հասակ գովեցեք,                                                                                                                        
Այ հասակ, բարձր հասակ,                                                                                                        
Քեզ կվայելե դափնյա պսակ:

ՊԱՐ ԷՆԵՆՔ, ՊԱՐ-ՊԱՐ ԷՆԵՆՔ

ԱՂՋԻԿՆԵՐՈՒՆ ԽԱԲԱՐ ԷՆԵՆՔ,

ՂՈՉ ԳԱՌԸ, ՄԱՏԱՂ ԷՆԵՆՔ

ՄԻՍՆ ՈՒՏԵՆՔ, ՋՈՒՐԸ ԽՄԵՆՔ

ՀԱՐՍ ՈՒ ՓԵՍԱ ՊՍԱԿԵՆՔ:

Երգ՝ պսակ-պսակ․ այն ընթացքում խաղում են աղջիկ փաղցնոցի

Պսակ -պսակ
Պսակ-պսակ, տիկնի պսակ,
Էկեք խաղանք տիկնի պսակ։


Տիրնանինե, տիրնանինե,
Զուռնի ձենը գեղով մին է,
Տիրնանինե, տիրնանինե,
Զուռնի ձենը գեղով մին է:


Պսակ-պսակ, տիկնի պսակ,
Փեսեն էկավ՝ լիքը քսակ,
Պսակ-պսակ, տիկնի պսակ,
Փեսեն էկավ՝ լիքը քսակ։


Տիրնանինե, տիրնանինե,
Զուռնի ձենը գեղով մին է,
Տիրնանինե, տիրնանինե,
Զուռնի ձենը գեղով մին է:

Բոյը՝ չինար, Մեջքին՝ քյամար,
Աչքերը՝ ծող, ունքը՝ կամար։


Տիրնանինե, տիրնանինե,
Զուռնի ձենը գեղով մին է,
Տիրնանինե, տիրնանինե,
Զուռնի ձենը գեղով մին է:

Պար՝ Էջմիածին

ԿՈՐԱԾ ԷՇԸ

Ջան թաղլաչի, թե ինչ տեսար,
Չար ու դաժան իշխանն ասավ,
Տանձի ծառին սըխտոր բուսավ,
Գողցան տարան, կերան էշըս,
Վա՜յ, գողցան, տարան գառ իմ էշըս:

  1. Ականջներ թաբաղ կեղներ,
    Փոստը գըլխին փափախ կեղներ,
    Էշիս գագաթը պաղ կեղներ,
    Նըշան էս է, գըտեք էշըս,
    Վա՜յ, նըշան էս է, գըտեք էշըս:
  2. Էս մեր քյոխվան հիմար բան է,
    Բըրդած մածնի փահլևան է,
    Գաղափարն իշին նըման է,
    Պոչը ձեզի, տըվեք էշըս,
    Վա՜յ, պոչը ձեզի, տըվեք էշըս:
  3. Գասպար ասաց, մի՛ վախենա,
    Էշիդ գողը իմ եգանն ա,
    Հենց իմացիր, թե մեր տանն ա,
    Ինձնեն ուզե կորած էշըդ,
    Վա՜յ, ինձնեն ուզե կորած էշըդ:

Իշու դնչիկ

Իշու դնչիկ, երկու փնջիկ,

Հոշ, տրանինա, նա-նա,

Մին Վարդենիկ, մին Սմբուլիկ,

Չոշ տրանինա, նա-նա:

Զ՚ էշ քաշեցին ի հրապարակ,

Հոշ, տրանինա, նա-նա,

Ժողովեցան շուրջ բոլորակ,

Չոշ, տրանինա, նա-նա:

Ժողովեցան շուրջ բոլորահ,

Հոշ, տրանինա, նա-նա,

Ետու նման ճոխ կարկանդակ,

Չոշ, տրանինա, նա-նա:

Ժողովեցան շուրջ բոլորակ,

Հոշ, տրանինա, նա-նա,

Ետու նման ճոխ կարկանդակ,

Չոշ տրանինա, նա-նա:

Մեծարեցին արքայանաաաալ,

Չոշ, տրանինա, նա-նա:

Աս տարի տարի

Աս տարի- տարի, գալ տարի-տարի,
Աս տարի- տարի, գալ տարի-տարի,
Էրթանք նեյինք էշը ինչը կերեր է,
Էշը խոտը կերեր է,
Էրթանք նեյինք գալը ինչը կերեր է,
Գալը էշը կերեր է:

Աս տարի- տարի, գալ տարի-տարի,
Աս տարի- տարի, գալ տարի-տարի,
Էրթանք նեյինք արջը ինչը կերեր է,
Արջը գալը կերեր է,
Էրթանք նեյինք  գալը ինչը կերեր է,
Գալը գառը կերեր է:

Աս տարի- տարի, գալ տարի-տարի,
Աս տարի- տարի, գալ տարի-տարի,
Էրթանք նեյինք կատուն ինչը կերեր է,
Կատուն մուկը  կերեր է,
Էրթանք նեյինք մուկը ինչը կերեր է,
Մուկը ցորենը կերեր է:

Կատուն մուկը,
Մուկը, ղուշը,
Ղուշը ցորենը կերեր է,
Ղուշը ցորենը կերեր է:

Աս տարի- տարի, գալ տարի-տարի,
Աս տարի- տարի, գալ տարի-բարի:

Leave a comment