«Ասեմ չասեմ, լավ բան ասեմ»… Որբաթ-համերգ, մարտի 24, 2023թ․

Օր՝ Մարտի 24
Ժամը՝ 15:15
Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Մայր դպրոցի մեծ կլոր պուրակ
Հասցե՝ Առնո Բաբաջանյան 25

Պատասխանատու՝ Արևմտյան դպրոց
Իրականացումը՝  Ձոն նախագծով
Բովանդակությունը՝ ազգային խաղիկներ, տարածաշրջանային երգեր, համագործակցային կատարումներ
Մասնակիցներ՝ կրթահամալիրի դպրոցների սովորողներ, ծնողներ, հյուրեր, դասավանդողներ…
Լուսաբանումը՝ ընտրությամբ գործունեության կինոֆոտո խմբի, ղեկավար՝ Արմինե Թոփչյան
Մասնակից երաժիշտներ՝
Սեդա Թևանյան
Աչեր Բաստաջյան
Լաերտ Գրիգորյանի «Արևելյան» և «Նռանե» համույթներ

Ծրագրում՝

Կենտրոնում 2-րդ դասարաններն են

Ելա երթիկ, վե՜ր – վե՜ր ընկա,
Խաչքը կոտրավ, ես ներս ընկա,
Գլորեցա, թնդիր ընկա,
Օխտը պուտուկ տոլմա կերա,
էլի ըսի` չըկշտացա:

Երգ « Հանիկ նանիկ»

Հանին նանիկ նանարիկ,
Ջանիկը նանիկ նանարիկ,
Հանիկ նանիկ նանարիկ,
Ջանիկը նանիկ նանարիկ։

Լուսնակը նոր է նորե,
Լուսնակը նոր է նորե,
Նորել է բոլորել է,
Իմ սիրտը մոլորել է։

Հանին նանիկ նանարիկ,
Ջանիկը նանիկ նանարիկ,
Հանիկ նանիկ նանարիկ,
Ջանիկը նանիկ նանարիկ։

Լուսնակը ցոլաց գնաց,
Լուսնակը ցոլաց գնաց,
Լուսնակը ցոլաց գնաց,
Դեմ առավ ամպին մնաց։

Հանին նանիկ նանարիկ,
Ջանիկը նանիկ նանարիկ,
Հանիկ նանիկ նանարիկ,
Ջանիկը նանիկ նանարիկ։

Լուսնակ էրկին դիպելա,
Լուսնակ էրկին դիպելա,
Լուսնակ էրկին դիպելա,
Բակն արևով լցվելա։

Հանին նանիկ նանարիկ,
Ջանիկը նանիկ նանարիկ,
Հանիկ նանիկ նանարիկ,
Ջանիկը նանիկ նանարիկ։

Լուսնակը դիպավ սարին,
Լուսնակը դիպավ սարին,
Լուսնակը դիպավ սարին,
Կաքավը թռավ քարին։

Միասնական խաղիկ

Ասեմ, չասեմ, 
Լավ բան ասեմ, 
Քթիդ խփեմ,
Քեզի խաբեմ:

Բան ասեմ,
Բամբակ ասեմ, 
Քնթիդ խփեմ,
 Ջա՜ն, ջա՜ն ասեմ:

Երգ «Մանդրիկ թփիկ»

Մանդրիկ թփիկ ըռեհան,

Էլնինք սարերը սեյրան.

Հոպ-հոպ, նախըրչու տղա,

Քաշվի, նախըրչու տղա:

Էլնինք սարերը արոտ,

Հոպ-հոպ, նախըրչու տղա,

Տեսնենք՝ ում քուրն է խորոտ,

Հոպ-հոպ, նախըրչու տղա,

Քաշվի, նախըրչու տղա:

Օսկին ճակտիս շարել եմ,

Հոպ-հոպ, նախըրչու տղա,

Վարդ-մանուշակ ճարել եմ,

Հոպ-հոպ, նախըրչու տղա,

Քաշվի, նախըրչու տղա:

Մանդրիկ թփիկ ըռեհան,

Էլնինք սարերը սեյրան.

Հոպ-հոպ, նախըրչու տղա,

Քաշվի, նախըրչու տղա:

Միասնական խաղիկ

Անձրեւ, անձրեւ, մի արի, 
Ես գնում եմ բանջարի,
 Չիք, բաբալոշկա,
Չիք, մամալոշկա:

Պարերգ․ « Ախ գարուն է »

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է,
Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է:


Սարերը ման եմ եկել, գարուն է,
Խենթացած տուն եմ եկել, գարուն է,

Կրկ.

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է,
Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

Սարի փեշին ձնծաղիկ գարուն է,
Բացվել է ճերմակ տոտիկ, գարուն է:

Կրկ.

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է,
Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

Սարի փեշին ձնծաղիկ գարուն է,
Բացվել է ճերմակ տոտիկ, գարուն է:

Միասնական խաղիկ « էկե դուկե». Խաղիկն ասելով իրար ետևից քայլքով երեխաները զբաղեցնում են իրենց տեղը

Էկե, դուկե, տըմըզա, 
Թալան չուկե պուպուզա, 
Մախտե կոճակ, դան պոլոճակ,
 Ճան, ճուկ:

Կենտրոնում 3-րդ դասարաններն են

Ծիլ, ծիլ, ծիլծիլա, 
Ելեք, տեսեք` ո՞վ կուգա, 
Պստի պապը տուն կուգա, 
Չամիչ ուտելեն կուգա, 
Ճանճը տզզալեն կուգա, 
Ճնճուղը թը՜ռնելեն կուգա:

Ճի՜վ ու ճի՜վ, ճըվճըվկան,
Թռավ, գնաց Հնդստան,
Կերավ կուտիկ, խմեց ջուրիկ,
Էկավ մտավ մամու ծոցիկ:

խաղերգ «Հաղչա հուղչա»

Հախչա-հուղչա
-Հախչա, հուխչա.

-Աղջի՝

-Հարսի,

-Հարսը՝

-Թարսի,

-Մերը՝

-Մերսի,

-Հերը՝

-Հերսի,

-Քուրը՝

-Պապը՝

-Թարսի,

-Թոռը՝

-Թոռի:

-Հախչա, հուխչա,
-Հախչա, հուխչա.

-Հարսի՝

-Աղջի,

-Սիրտը՝

-Ա՛խչի,

-Բողկը՝

-Աղչի,

-Սերը՝

-Խաղ չի,

-Փեսան՝

-Կաղ չի,

-Քուրի,

-Սիրտը՝

-Պաղ չի,

-Առնի՝

-Փախչի,

-Ճամփով՝i łe

-Բաղչի,

-Հե՛ ջան,

-Կաղ չի,

-Հե՛ ջան,

-Փախչի:

-Հախչա, հուխչա,
-Հախչա, հուխչա:

Միասնական խաղիկ

Հա թռի, թռի, թռցնեմ, 
Չիր ուչամիչ կերցնեմ, 
Մեղր ու կարագ կերցնեմ, 
Աղբյուրի ջուր խմցնեմ,
Հա թռի, թռի, չուր ի լուս, 
Պապեն գիկա կենա դուս:

Երգ« Կռունկ հոպ տուր ու թռի»

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի: 


Կռունկն ընկավ կալերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կտրավ սազիս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի: 

Կամաց քշեք սելերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կապեմ չուխուս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի: 

Ա՜յ տղա, պարի մեջը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Ես եմ քո խաղի մեջը,
Կռունկ, ծափ տուր ու թռի: 

Սարեն ես գամ, ձորեն՝ դու,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Պագըմ ես տամ, էրկուս՝ դու, 
Կռունկ, ծափ տուր ու թռի: 

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի: 

Խաղիկ.

Թռի, թռի, թիթեռնիկ, 
Եկեղեցու ծիծեռնիկ,
Խաչ պատուհան կուտ քաղե,
 Ավազանի ջուր խմե:
Վարդի դաստա խորոտիկ, 
Ռեհանի փունջ մորոտիկ, 
Քեզմեն առնեմ հոտհոտիկ, 
Իմ սիրունիկ աղունիկ:

Արևելյան դպրոց պարտեզ «Լիկիլի» տարածաշրջան՝ Ջավախք

Հարավային դպրոց՝ ազգային խաղիկ.

Ուրբաթ, շաբաթ, կիրակի,
Աղվեսն ելավ մարզանքի,
Ուստա փիսոն (Կարոն)կրակեց,
Աղվեսի փորը տրաքեց:

«Տալ տալա» պարերգ. երգում են 5-րդ դասարնները

Կրկ. Տալ-տալա, տալ-տալա,
Տալ բոյիդ ղուրբան,
Տալ-տալա, տալ-տալա,
Տալ բոյիդ ղուրբան,

Մեջկուքդ բարակ է,
Գրկելուդ հայրան,
Երեսդ կարմիր է,
Պաքնելուդ ղուրբան:

Օր գըսեն Իստամբուլ,
Սիրտս կըթընդա,
Օր գըսեն Իստամբուլ,
Սիրտս կըթընդա,
Վախնամ էրթաս, չի գաս,
Դուշմանս խնդա,
Վախնամ էրթաս, չի գաս
Դուշմանս խնդա:

Տալ-տալա, տալ-տալա,
Տալ բոյիդ ղուրբան,
Տալ-տալա, տալ-տալա,
Տալ բոյիդ ղուրբան։

Ազգային խաղիկ.

Ալ խնձորի իմ տղեն,
Շեկ շլորի իմ տղեն,
Կանաչ թզնի իմ տղեն,
Կարմիր նռնի իմ տղեն:

«Ես էլ մատաղ մեր Սաքոյի» կատակերգ. «Ակներ» և Արևմտյան դպրոցի 4-րդ դասարաններ

Ես էլ մատաղ մեր Սաքոյի երկար բոյին, գյուլբաներին,
Չարոխներին, երկար վզին, կարճ քոլոզին:
Սաքոն տվեց սարը ելավ, աման, օյ, օյ, աման, օյ, օյ,
Սարի ծերին մոլոր մնաց, աման, օյ, օյ, աման, օյ, օյ,

Ուր է յարը մեր Սաքոյի, աման, օյ, օյ, աման, օյ, օյ,
Սաքոն սարը մենակ մնաց, աման, օյ, օյ, աման, օյ, օյ:
Ես էլ մատաղ մեր Սաքոյի երկար բոյին, գյուլբաներին,
Չարոխներին, երկար վզին, կարճ քոլոզին:

Հեռվից էկավ Մայրամ յարը, աման, օյ, օյ, աման, օյ, օյ,
Նաշխուն, սիրուն, անուշ յարը, աման, օյ, օյ, աման, օյ, օյ,
Սաքոն տեսավ, ուրախացավ, աման, օյ, օյ, աման, օյ, օյ,
Յարին գրկեց, սարեն իջավ, աման, օյ, օյ, աման, օյ, օյ:

Ես էլ մատաղ մեր Սաքոյի երկար բոյին, գյուլբաներին,
Չարոխներին, երկար վզին, կարճ քոլոզին:

«Նռանե համույթ» . Կարմիր Ֆստան

Ազգային խաղիկ

«Զինչ ու զինչ» Արևմտյան դպրոցի 4-րդ դասարաններ․

Թռի, թռի, թռցնեմ,
Սև հավի միս կերցնեմ,
Կարմիր գինի խմցնեմ,
Հով ծառի տակ քնցնեմ:

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն,

Զոմա զոմա էր,

Զիմ լաչակ տամ լողվորչուն,

Քոմա քոմա էր։

Ո՜չ էառ, ո՜չ հավնեցավ, 

Զոմա զոմա էր,

Ո՜չ էհան ծամկալ ծովեն, 

Քոմա քոմա էր։

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն,

Զոմա զոմա էր,

Զիմ գոտիկ տամ լողվորչուն,

Քոմա քոմա էր։

Ո՜չ էառ, ո՜չ հավնեցավ, 

Զոմա զոմա էր,

Ո՜չ էհան ծամկալ ծովեն,

Քոմա քոմա էր։

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն, 

Զոմա զոմա էր,

Զիմ շապիկ տամ լողվորչուն,

Քոմա քոմա էր,

Ո՜չ էառ, ո՜չ հավնեցավ, 

Զոմա զոմա էր,

Ո՜չ էհան ծամկալ ծովեն,

Քոմա քոմա էր։

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն, 

Զոմա զոմա էր,

Զիմ պագիկ տամ լողվորչուն,

Քոմա քոմա էր,

Համ էառ, համ հավնեցավ,

Զոմա զոմա էր,

Համ էհան ծամկալ ծովեն,

Քոմա քոմա էր:

Ազգային խաղիկ

Միասնական երգ «Ջուր կուգեր»

Միասնական պարերգ՝ « Էջմիածին»

Պարի առաջնելույթ «Ջուրջնա»

Leave a comment