ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ… ՄԵԾ ՊԱՀՔԻ 33-ՐԴ ՕՐ, ՄԱՐՏԻ 24, 2023թ․

Վայրը` Սուրբ երրորդություն եկեղեցի
ՄԱՐՏԻ 24, ժամը` 09.00
Եկեղեցում գտվելու կանոններըդիմելաձևեր
Համակարգումը՝ Հասմիկ Մաթևոսյանի
Պատասխանատուն` Դպրաց դաս
Իրականացոմը՝ «Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ» , «Ուսումնական ժամերգություն»  նախագծերով
Մասնակիցներ` կրթահամալիրի դասավանդողներ, հյուրեր, ընկերներ․․․․
Երգեհոնահար՝ Լիլիթ Առաքելյան

Ծրագրում․

Տերունական աղոթք
Գրաբար

 Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն  Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:   Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց:   Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

Հեղինակ՝ Սբ. Ներսես ՇնորհալիԱռավոտ լուսոկատարող՝ Ս․ Մարգարյան

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելոյ
Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

Փրկիչ բոլորից,
Փութա զիս փրկել
Փորձութեանց մեղաց:

Քաւիչ յանցանաց,
Քաւեա զօրհնաբանս,
Քեզ երգել զփառս:

«Քրիստոս ի մէջ»Հեղինակ՝ Սբ. Ներսես Շնորհալի, XII դար. պատասխանատու` Մելինե Ֆարմանյան

Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ,
Որ էնն Աստված աստ բազմեցավ:
Խաղաղութեան ձայն հնչեցավ,
Սուրբ ողջունիս հրաման տվավ:

Եկեղեցիս մի անձն եղև,
Համբույրս հոդ լրման տվավ,
Թշնամությունն հեռացավ,
Սերն ընդհանուրս սփռեցավ:

Արդ, պաշտոնեայք բարձեալ ըզձայն,
Տուք զօրհնություն ի մի բերան,
Միասնական աստվածութեան,
Որում սրովբեքն են սրբաբան:

Դպրաց դաս․. առաջնելույթ . Մեսրոպ Մաշտոց․ Ծով կենցաղոյս․ պահքի շարական
Ծով կենցաղոյս հանապազ զիս ալեկոծէ.
Մրրկեալ ալիք թշնամին ինձ յարուցանէ.
Նաւապետ բարի, լեր անձին իմոյ ապաւեն:
Ի համբառնալ իմում առ քեզ զաչս իմ` օգնեա ինձ, Տէր:
Ի յօրհնութիւն նոր օրհնեսցուք զքեզ, Քրիստոս փրկիչ մեր:
Այցելու մեր և փրկիչ, կեցո զանձինըս մեր:

Սուրբ Աստված. պատասխանատու` Հասմիկ Մաթևոսյան

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ խաչեցար վասն մեր, ողորմեա մեզ:

ԿՈՄԻՏԱՍ «ՏԵՐ ՈՂՈՐՄԵԱ». պատասխանատու` Մարինե Մկրտչյան

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

Ամենասուրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:

Հաս յօգնութիւն ծառայից քոց
Լեր օգնական ազգիս Հայոց:

Զարթիք փառք իմ

Զարթիք փառք իմ, զարթիք. 
և ես զարթեաց առավոտուց. ալելուիա:

Զարթիք ընդ զըվարթունս, 
Մանկունք վերինըն Սիոնի. ալելուիա:

Զարթիք որդիք լուսոյ 
Ի օրհնություն Հօրըն լուսոյ. ալելուիա:

Զարթիք փրկեալք արեամբ,
Եվ տուք  ըզփառըս  փըրկողին. ալելուիա:

Զարթիք նոր ժողովուրդք 
Նոր երգս առեալ նորոգողին. ալելուիա:

Զարթիք հարսունք հոգւով, 
Սպասեալք գալոյ սուրբ փեսային. ալելուիա:

ԿՈՄԻՏԱՍ «ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԵՐԳ»

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Leave a comment